Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-04-2023 18:31
Նյու Յորքի Լինքոլն հրապարակի AMC թատրոնում տեղի է ունեցել «Մայր մաֆիայ»-ի պրեմիերան: Ներկա է եղել Մոնիկա Բելուչին, ով ֆիլմում կատարել է գլխավոր դերը։ Վենսան Կասելի նախկին կինը կարմիր գորգի վրա դուրս է եկել սև սմոքինգով, սպիտակ վերնաշապիկով և մինչև հատակը հասնող սև կիսաշրջազգեստով, կերպարը լրացրել է փողկապը։
12-04-2023 18:31
Նյու Յորքի Լինքոլն հրապարակի AMC թատրոնում տեղի է ունեցել «Մայր մաֆիայ»-ի պրեմիերան: Ներկա է եղել Մոնիկա Բելուչին, ով ֆիլմում կատարել է գլխավոր դերը։ Վենսան Կասելի նախկին կինը կարմիր գորգի վրա դուրս է եկել սև սմոքինգով, սպիտակ վերնաշապիկով և մինչև հատակը հասնող սև կիսաշրջազգեստով, կերպարը լրացրել է փողկապը։
12-04-2023 18:22
27-ամյա դերասանուհի Ֆիբի Դայնևորը, ով մարմնավորել է Դաֆնին Netflix-ի հանրահայտ «Բրիջերտոնները» սերիալում, կարծես վերջապես բացել է իր սիրտը նոր հարաբերությունների համար: 2021-ին Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպից և անցյալ տարվա վերջին Էնդրյու Գարֆիլդի հետ կարճատև հարաբերություններից հետո, Դայնևորի անձնական ճակատում հանգստություն եղավ: Բայց մոտ մեկ ամիս առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, որ դերասանուհին նվաճել է մեկ այլ գեղեցիկ աստղի՝ ամերիկացի Քեմերոն Ֆուլերին:
12-04-2023 18:15
«Շատ տարօրինակ գործերի» աստղ Միլի Բոբի Բրաունն ամուսնանում է։ Չնայած սիրահարների երիտասարդ տարիքին՝ Միլին 19 տարեկան է, իսկ նրա ընտրյալը՝ Ջեյք Բոն Ջովին, ընդամենը մեկ տարով մեծ է, նրանց հարաբերություններն արդեն գրեթե երկու տարի կարծես իսկական սիրո մարմնացում են։ Եվ հիմա այս գեղեցիկ զույգը պատրաստվում է պսակադրության:
10-04-2023 01:55
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են ժամանել Չարլզ III-ի թագադրմանը։ Մերժման պատճառն այն է, որ Բուքինգհեմյան պալատը միջոցառմանը չի հրավիրել նրանց երեխաներին՝ արքայազն Արչիին և արքայադուստր Լիլիբեթին։
10-04-2023 01:32
Կոլումբիացի մոդելն իր գեղեցկության պատճառով համարվում է սեքս-տիկնիկ։ Կարոլինա Գոմեսը համբավ է ձեռք բերել հայրենի երկրում այն բանից հետո, երբ հարաբերություններ հաստատեց հայտնի ինֆլուենսեր Յեֆերսոն Կոսիոյի հետ:
10-04-2023 00:50
Մադոննան մտադիր է քայլեր ձեռնարկել համերգային շրջագայության մեկնարկին ավելի բնական տեսք ունենալու համար։ Ըստ ինսայդերի՝ Մադոննան ազդվել է հանրային քննադատությունից, որին նա բախվել է վերջերս, թեև երգչուհին ձևացնում է, թե իրեն չի հետաքրքրում:
10-04-2023 00:43
«Սովրեմեննիկի» տնօրեն Յուրի Կրավեցը հաստատել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լիյա Ախեջակովան ազատվել է աշխատանքից սեփական կամքով։ Ապրիլի 5-ից նա թատրոնի դերասանուհի չէ։
10-04-2023 00:09
Համացանցը բառացիորեն «պայթեց» Քայլի Ջեների և Թիմոթի Շալամեի հարաբերությունների մասին թարմ լուրերից։ Deuxmoi պորտալն առաջինն է հրապարակել այս տեղեկությունը։ Պորտալում միանգամից երեք սքրինշոթ է հայտնվել տարբեր օգտատերերի հաղորդագրություններով, որոնք պնդում են, որ Քայլին և Թիմոթին հանդիպում են:
07-04-2023 08:30
Եթե ձմռանը գլխարկներ կրելու պատճառով հաճախ մազերի համար ավելի լավ է ընտրել ծավալային շամպուն, ապա, երբ սեզոնը փոխվում է, ավելի լավ է այն փոխարինել սնուցողով, քանի որ մազերի փխրունության բարձրացման վտանգ կա դրանց վրա արտաքին միջավայրի՝ արևի, քամու ազդեցությունից։ Ըստ մասնագետների՝ գարնանը պետք է օգտագործել բիոտինով դիմակներ և մազերի բալզամներ, որոնք պարունակում են B6, A, E և C վիտամիններ:
07-04-2023 08:24
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափավոր ցուրտ ջերմաստիճանը մեծացնում է մարդու կյանքի տեւողությունը եւ նվազեցնում տարիքային հիվանդությունների նկատմամբ զգայունությունը: Դա պայմանավորված է նրանով, որ ցուրտը խանգարում է սպիտակուցների կպչունությանը:
07-04-2023 08:18
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բակտերիաների որոշ տեսակներ մարդու մարմնում վնասակար տոքսիններ են արձակում, երբ դրանք սննդանյութերի պակաս ունեն: Դրա պատճառով մարդիկ կարող են իրենց վատ զգալ եւ զայրանալ:
07-04-2023 05:51
Վենսան Կասելը և Թինա Կունակին հրահրել են բաժանման մասին լուրեր: «Նրանք բաժանվել են մի քանի շաբաթ առաջ, Թինան վշտի մեջ է»,- ասվում է Daily Mail-ի հաղորդագրության մեջ: Բաժանման պատճառը չի նշվում։ Լրագրողները նաև նշել են, որ 56-ամյա դերասանը Instagram-ից հեռացրել է բոլոր լուսանկարները 26-ամյա կնոջ հետ։
07-04-2023 02:44
Dirrty հիթի կատարող Քրիստինա Ագիլերան անկեղծորեն խոսել է սեռական փորձարկումների և հասարակական վայրերում սեքսով զբաղվելու փորձի մասին։ 42-ամյա երգչուհին նշել է, որ ինտիմ կյանքում կրեատիվ է, չի վախենում էքսպերիմենտներից ու նոր բան փորձելուց։ Նա խոստովանել է, որ իր նշանածի՝ Մեթյու Ռաթլերի հետ սեռական հարաբերություն է ունեցել կոմերցիոն թռիչքի ժամանակ, ինչպես նաև ձայնագրման ստուդիայում։ «Ես չեմ կարող հավատալ, որ բոլոր իրավիճակներում մեզ երբեք չեն բռնացրել», - ասել է փոփ երգչուհին:
06-04-2023 12:49
Forbes հանդեսի՝ աշխարհի միլիարդատերերի թարմացված ցանկում ներառված են նաև արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 76-ամյա հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն, ով 4 մլրդ դոլար կարողությամբ 699-րդն է, աֆրոամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին (92.5 մլրդ դոլար, 1217-րդ տեղ), պրոդյուսեր Ջեյ Զին (2.5 մլրդ դոլար, 1217-րդը), իրապատում շոուների 42-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը (1.2 մլրդ դոլար):
06-04-2023 10:58
Բենզոլ պարունակող չոր շամպունները կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, ուստի ավելի լավ է սահմանափակել նման ապրանքների օգտագործումը: Ըստ մասնագետների՝ բենզոլը կարող է առաջացնել տարբեր տեսակի ուռուցքներ՝ կախված նրանից, թե ինչի հետ է շփվում, այն լայն սպեկտրի քաղցկեղածին է:
06-04-2023 09:14
Հնագետների վերջին ուսումնասիրությունը հաստատում է, որ կատարյալ կլոր ագաթ քարը, որը պահվում է Լոնդոնի թանգարանում ավելի քան մեկ դար, իրականում դինոզավրի ձու է:
06-04-2023 04:04
Ամերիկացի դերասանուհի Էլ Ֆենինգը և բրիտանացի դերասան ու ռեժիսոր Մաքս Մինգելլան բաժանվել են հինգ տարվա հարաբերություններից հետո։ 24-ամյա Էլ Ֆանինգը սիրելիից բաժանվելու մասին խոսել է Harper՝s Bazaar ամսագրին տված հարցազրույցում։
06-04-2023 02:17
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն՝ քաղցկեղով հիվանդի ախտահարված ծնոտը վերականգվել է սեփական ոսկրով։
04-04-2023 11:44
Հոգեբանները պարզել են, որ դասի ժամանակ տեսախցիկը միացնելը նվազեցնում է ուսանողների առաջադիմությունը Կալիֆորնիայի համալսարանի հոգեբաններն ապացուցել են, որ առցանց դասերի ժամանակ տեսախցիկը միացնելը մեծացնում է արտաքին տեսքի վերաբերյալ անհանգստությունն ու նվազեցնում ուսանողների առաջադիմությունը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1087 անգամ
25.08.2026
Դիտվել է 367 անգամ
27.08.2026
Դիտվել է 268 անգամ
29.08.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster