Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2023 07:45
Գիտնականները քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման նոր համակարգ են ստեղծել։ Ֆլորիդայի նահանգի համալսարանի քիմիկոսների թիմը նոր թեստ է մշակել՝ հայտնաբերելու այնպիսի ուռուցքային մարկերներ, որոնք կապված են քաղցկեղի մի քանի տեսակների հետ:
25-04-2023 03:01
Զենդայան ելույթ է ունեցել Coachella-ում այն բանից հետո, երբ հայտարարել է, որ հեռանում է երաժշտությունից: Աստղը բեմ է բարձրացել շոուի երաժիշտ Լաբրինթի ժամանակ և նրա հետ միասին կատարել «Էյֆորիա» սերիալի All of Us and I'm Tired երգերը, որում նա գլխավոր դեր է խաղում։
25-04-2023 00:52
Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդիկ, ովքեր իրենց ավելի առնական են համարում, դժվար թե իրենց կյանքում կրճատեն մսի օգտագործումը կամ անցնեն բուսական մթերքներից բաղկացած դիետայի։
21-04-2023 10:27
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:
21-04-2023 09:59
Հայաստանի կառավարությունն հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին: Մասնավորապես կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինծառայության ժամկետը կազմում է 6 ամիս։
21-04-2023 05:33
Վերջերս Ռիտա Դակոտան հայտարարեց, որ երկրորդ անգամ չի ձգտում պսակադրության, և նրա սիրելին՝ բլոգեր Ֆեդոր Բելոգայը, համաձայնեց դրա հետ: Բայց օրերս սոցիալական ցանցերում երգչուհին սկսեց աննկատ ակնարկել, որ մտափոխվել է։ Դակոտան բոլոր սոցցանցերում հայտարարել է, որ ամուսնանում է ու հսկայական ծաղկեփնջի ֆոնին ցույց է տվել ադամանդե մատանին։
21-04-2023 04:24
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (104+122): Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի, հրումում՝ փոքր բրոզե մեդալի: 
21-04-2023 01:38
Չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքում տեղի ունեցավ Mugler նորաձեւության տան եւ մասսայական շուկայի հսկա H&M-ի երկար սպասված համագործակցության համաշխարհային շնորհանդեսն ու ցուցադրությունը։ Հրավիրված աստղերի և մոդելների թվում էին՝ Պամելա Անդերսոնը, Քլոե Սևինին, Լուրդ Լեոն, Charli XCX-ը, Թոնի Գարնը, Դևոն Լի Կարլսոնը, Իրինա Շեյքը, Եվա Հերցիգովան, Կարա Թեյլորը և այլք։
20-04-2023 12:02
Համացանցում հայտնվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի պաստառը, որում պատկերված է ֆրանսիացի դերասանուհի Քեթրին Դենյովը։ Այն հրատարակել է Variety-ն։ Պաստառի վրա պատկերված է Դենյովի սեւ-սպիտակ կադրը «Հանձնվել» ֆիլմից, որի ռեժիսորն Ալեն Կավալյերն է։
20-04-2023 11:55
Սննդաբանները շոգեխաշած միսը համարվում է ամենաքիչ անառողջը։ Միս տապակելը միշտ ավելի շատ, այսպես կոչված, քաղցկեղածին միացություններ է առաջացնում, որոնք այտուցներ են ձևավորում։ Խորհուրդ է տվում շոգեխաշածին ավելացնել համեմունքներ, ինչպիսիք են քրքումը կամ պղպեղը, որպեսզի սնունդն ավելի առողջ լինի:
20-04-2023 11:50
Ամերիկացի ինֆլուենսերը կտրել է լեզվի մի մասը, որպեսզի «ավելի լավ» համբուրվի, եւ այժմ նա պնդում է, որ իր սիրային կյանքն ավելի լավն է, քան երբեւէ։ Ռոշել Գարեթը, ով առցանց հայտնի է Xehli G անվամբ, հայտնել է, որ հեռացրել է իր լեզվի սանձիկը՝ հյուսվածք, որը կապում է լեզուն բերանի ստորին հատվածին: «Վիրահատությունից առաջ ես զգում էի, որ իրականում ոչ մեկին չեմ համբուրել», - ասել է 22-ամյա աղջիկը:
20-04-2023 11:38
Հայտնի «Մթնշաղ» ֆիլմը սերիալ կդառնա: 2008 թվականի վամպիրների եւ մարդագայլերի մասին հայտնի «Մթնշաղ» ֆիլմը կցուցադրվի Lionsgate TV-ով։ Variety-ն հաստատել է, որ սերիալը հիմնված կլինի Սթիվենի Մայերսի համանուն վեպի վրա։
20-04-2023 02:06
Առաջարկել է Յուլիա Պերեսիլդին արժանանացնել «Ռուսաստանի հերոսի» կոչման «Մարտահրավեր» ֆիլմում գլխավոր դերի համար, որը նկարահանվել է տիեզերքում, սակայն պրոֆեսիոնալ տիեզերագնացները քննադատել են այս գաղափարը։
19-04-2023 10:53
Միաժամանակ մի քանի գործ անելու կարողությունը, շատ բաներ միաժամանակ ստանձնելու ցանկությունը կարող է վտանգավոր լինել հոգեկան առողջության համար։ Ամեն ինչ, ամենուր և անմիջապես անելու սովորությունը հանգեցնում է նյարդային համակարգի հյուծման, հուզական այրման, դեպրեսիայի և նևրոզի: Ըստ մասնագետների՝ շատ ավելի արդյունավետ է առաջնահերթությունները ճիշտ սահմանել՝ առանձնացնել առաջնային ու երկրորդական բաները, մի բան լավ անել, հետո անցնել հաջորդ գործին:
19-04-2023 10:46
Ամստերդամի համալսարանի աշխատակիցները ուշագրավ օրինաչափություն են հայտնաբերել. իրադարձությունից մի քանի վայրկյան անց մարդու մոտ ի հայտ են գալիս այդ իրադարձության մասին կեղծ պատկերացում-հիշողություններ։
19-04-2023 10:44
Հրապարակվել է Playboy-ի հանգուցյալ աստղ Աննա Նիկոլ Սմիթի բուռն կյանքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Այն շոշափում է մի քանի անձնական պահեր, այդ թվում՝ նրա ամուսնությունը 89-ամյա միլիարդատեր Ջ.Հովարդ Մարշալի հետ։
19-04-2023 08:50
Հնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։
19-04-2023 02:59
Ինսայդերները բացահայտել են Քայլի Ջեների և Թիմոթի Շալամեի սիրավեպի նոր մանրամասներ, որոնց մասին խոսակցությունները հայտնվեցին անցյալ շաբաթ։ Աստղերը փորձում են թաքցնել իրենց հարաբերությունները, սակայն նրանց մեկ անգամ չէ, որ նկատել են միասին։ Ինչպես նշում է Entertainment Tonight-ը, զույգն իսկապես հանդիպում է, սակայն նրանց հարաբերությունները դեռ չի կարելի լուրջ անվանել։
18-04-2023 11:02
HBO հեռուստաալիքը ներկայացրել է «Էյֆիրիայի»-ի հեղինակ Սեմ Լևինսոնի «Կուռքը» սերիալի նոր թրեյլերը՝ Լիլի-Ռոզ Դեփի և ռեփեր The Weeknd-ի գլխավոր դերակատարմամբ: Նախագիծը կմեկնարկի հունիսի 4-ից։
18-04-2023 10:56
Քյոլնի (Գերմանիա) Մաքս Պլանկի մետաբոլիկ հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Յեյլի համալսարանի (ԱՄՆ) հետ համատեղ պարզել են ճարպային և քաղցր սննդի ազդեցությունն ուղեղի վրա։ Չափումները ցույց են տվել, որ ուղեղը վերականգնվում է չիպսերի և այլ վնասակար մթերքների օգտագործման միջոցով: Այն ենթագիտակցորեն սովորում է նախապատվությունը տալ հենց այդպիսի մթերքներին: Ուղեղի այս փոփոխությունների շնորհիվ մենք անգիտակցաբար միշտ կնախընտրենք շատ շաքար ու ճարպ պարունակող մթերքներ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1083 անգամ
25.08.2026
Դիտվել է 365 անգամ
27.08.2026
Դիտվել է 267 անգամ
29.08.2026
Դիտվել է 198 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster