Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2023 09:53
Ավոկադոյի օգտագործումը 20 տոկոսով իջեցնում է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը: Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականների կարծիքով՝ այդ մթերքն անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդաբաժնում՝ հատկապես նրանց կողմից, ովքեր ցանկանում են նվազեցնել երկրորդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։ 
01-05-2023 09:47
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 86 տարեկանում մահացել է ռուս մոդելավորող Սլավա (Վյաչեսլավ Միխայլովիչ) Զայցեւը։
01-05-2023 07:29
Երեխաների քնի խանգարման հիմնական պատճառներից մեկը ննջասենյակի օդի որակն է: Ըստ մանկական նյարդաբանների՝ ամենից հաճախ երեխաները լավ չեն քնում, եթե սենյակը շատ տաք է կամ սառը, օդը չափազանց չոր կամ խոնավ է։ Քնի որակի վրա ազդում է նաև ռեժիմը։ Խնդիրները կարող են առաջանալ նաև ավելորդ ֆիզիկական կամ էմոցիոնալ վիճակից հետո:
01-05-2023 05:44
Ամուսնության պաշտոնական գրանցումից մեկ շաբաթ անց Լյուքսեմբուրգի արքայադուստր Ալեքսանդրան և նրա ամուսինը՝ ֆրանսիացի գործարար Նիկոլա Բագորին, պսակադրվելեն Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Բորմ-լե-Միմոզա քաղաքի Սուրբ Տրոֆիմ եկեղեցում։
29-04-2023 11:39
Նյու Յորքում բացվել է Tiffany & Co խանութը՝ բուտիկի վերադիզայնը տևել է երեք տարի։ Հանդիսավոր միջոցառմանը առաջինը ներկա են եղել նորաձեւության, կինոյի եւ շոու բիզնեսի աստղերը։ Կարմիր գորգ են դուրս եկել Բլեյք Լայվլին, Ֆլորենս Պյուգը, Հեյլի Բիբերը, Զոե Կրավիցը, Գալ Գադոտը և շատ ուրիշներ։
29-04-2023 01:43
Բելլա Հադիդը դարձել է Vogue Italia-ի մայիսյան համարի հերոսուհին։ 26-ամյա մոդելն իտալական Vogue-ի  շապիկի համար նկարահանվել է Giorgio Armani-ի ատլասե ժապավենավոր զգեստով։ Մոդելին լուսանկարել է Կարլեն Ջեյքոբսը, իսկ DALL-E նեյրոնային ցանցը ստեղծել է նկարահանման ֆոնը։
28-04-2023 10:29
Կոպենհագենի համալսարանի դանիացի հետազոտողները պարզել են, որ զուգընկերոջ մահից հետո այրի կանայք ավելի հաճախ են փոխում իրենց բնակության վայրը, քան այրի տղամարդիկ։ Ինչպես պարզվել է, զուգընկերոջ մահից հետո այրի կանանց 30%-ը հեռանում է իրենց տնից, ինչը 10%-ով ավելի է, քան այն այրի տղամարդկանց թիվը, ովքեր փոխում են իրենց բնակության վայրը:
28-04-2023 10:21
Տան փոշին պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք նաև քաղցկեղ են հրահրում։ Փոշին պարունակում է քիմիական նյութերի մնացորդներ, որոնք կազմում են տան միջավայրը, այդ թվում՝ լինոլեում, պլաստիկ պատուհաններ, գորգեր։
28-04-2023 07:50
Netflix-ը հրապարակել է «Թագի»-ի նոր եթերաշրջանի առաջին պաշտոնական կադրերը՝ երիտասարդ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի մասնակցությամբ։ Սերիալի նոր դրվագները պատմում են նրանց ծանոթության ու սիրավեպի սկիզբի մասին։
28-04-2023 05:39
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի միջև վիճաբանության մասին լուրերը կարծես թե հաստատվում են։ Ռոնալդուի անձնական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը հայտնել է, որ զույգը վիճաբանել է մեկ ամիս առաջ Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ։ Լրագրող Ջովաննա Գոնսալեսը նույնպես հաստատել է Ռոնալդուի և Ջորջինայի հարաբերություններում առկա խնդիրները՝ նշելով, որ զույգը բաժանման եզրին է։
28-04-2023 01:00
Անի Լորակն իր ամուսնության մասին լուրեր է հրահրել. երգչուհին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ ազդարարելով նոր՝ «Կղզի» ալբոմի թողարկման մասին։ Միևնույն ժամանակ նա ցույց է տալիս, որ կյանքը եռում է ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական ճակատում: Ուշադիր հետևորդները նրա աջ ձեռքի մատնեմատին մատանին են նկատել։
27-04-2023 11:58
Ամերիկյան OnlyFans-ի աստղ եւ Քիմ Քարդաշյանի նմանակը մահացել է պլաստիկ վիրահատությունից հետո՝ սրտի կաթվածից։ 34-ամյա Քրիստինա Էշթեն Գուրկանին, ով համացանցում հայտնի է Էշթեն անունով, մահացել է վիրահատությունից մի քանի ժամ անց։
27-04-2023 11:50
Ապրիլի 27-ին նշվում է «փամփերսների» ծննդյան օրը, չէ՞ որ 1965թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում պատենտավորվեցին մեկանգամյա տակդիրները՝ «Փամփերս» առեւտրային ապրանքանիշով։
27-04-2023 05:21
HBO Max սթրիմինգային հարթակի YouTube-ի ալիքում հայտնվել է «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի շարունակության՝ «Եվ հենց այնպես»-ի, երկրորդ սեզոնի՝ առաջին պաշտոնական թրեյլերը։ Նոր սերիաները կթողարկվեն հունիսին։ Գլխավոր ինտրիգը Ջոն Քորբեթի Էյդան Շոու կերպար վերադարձն է՝ Քերի Բրեդշոուի երկրորդ մեծ սերը։
27-04-2023 03:06
Անպիտան սննդի հանդեպ փափագը սննդաբանները պայմանավորում են ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական պատճառներով։ Մարդիկ հաճախ «ուտում են» վատ տրամադրությունը կամ նույնիսկ սիստեմատիկ սթրեսը «քաղցրավենիքով»: Եվ պարտադիր չէ, որ դա քաղցրավենիք լինի:
27-04-2023 02:17
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հայտնվել է հանրության առաջ նոր կերպարով։ 30-ամյա փոփ երգչուհին ներկա է գտնվել Daily Front Row Fashion Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Աստղը փոխել է մազերի գույնը՝ վերադառնալով մուգին, որը նա կրել է 2012 թվականին։
26-04-2023 01:43
Մասնագետները խորհուրդ են տալիս բույսերի ակտիվ ծաղկման շրջանում ալերգիայով տառապողներին սննդակարգից բացառել բանանը, նարինջը, լոլիկը, եգիպտացորենն ու նեխուրը, քանի որ դրանք մեծացնում են ալերգիկ դրսևորումները։ Ալերգիայով տառապողների համար վնասակար մթերքների ցանկում են նաև սուրճը, ալկոհոլը և շոկոլադը։
26-04-2023 01:36
Ջինսերը բոլոր սեզոնների ամենասիրելի հագուստն են՝ դրանք ոչ միայն հարմարավետ են եւ պրակտիկ, այլեւ միշտ ներաձեւ, թարմ ու գեղեցիկ տեսք են հաղորդում։ Այս սեզոնին շատ նորաձեւ են, հատկապես, ջինսե ամբողջական լուքերը՝ երբ թե վերնազգեստը, թե տաբատը ջինսից են։ Այս թրենդը հաճախ է կիրառվում նաեւ հայտնիների կողմից։
25-04-2023 07:57
Լոս Անջելեսում կայացել է The Daily Front Row Awards-ի 7-րդ մրցանակաբաշխությունը, որը նշում է նորաձեւության ոլորտի ձեռքբերումները։ Հյուրերի թվում էին Գվինեթ Փելթրոուն, Քիմ Քարդաշյանը` դստեր հետ, Կիանու Ռիվզը, Բրի Լարսոնը, Էլ Ֆենինգը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էլզա Հոսկը և այլք։
25-04-2023 07:50
Պետք չէ հեռացնել իմաստության ատամները, եթե դրանք առողջ են, աճում են ճիշտ անկյան տակ և ամբողջությամբ անցնում են լնդերի միջով։ Իմաստության ատամները հեռացնելու որոշումը միշտ անհատական է: «Ութնյակների» վիճակի և առողջության մասին պետք է խորհրդակցել ատամնաբույժի հետ, որպեսզի հասկանաք՝ արդյոք իսկապես անհրաժեշտ է հեռացնել և երբ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1083 անգամ
25.08.2026
Դիտվել է 365 անգամ
27.08.2026
Դիտվել է 267 անգամ
29.08.2026
Դիտվել է 198 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster