Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2024 05:10
Պետդումայի պատգամավոր Իրինա Ֆիլատովան առաջարկել է արտիստների համար ներդնել հագուստի սահմանափակումներ՝ երեխաների պաշտպանության օրվա համերգի ժամանակ Օլգա Բուզովայի բաց հագուստի հետ կապված սկանդալից հետո: Ֆիլատովայի խոսքով՝ արվեստագետները չեն գիտակցում, թե որքան մեծ  ազդեցություն ունեն հասարակության վրա։
03-06-2024 09:36
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը 93 տարեկանում ամուսնացել է հինգերորդ անգամ՝ ամուսնական կապերով միանալով թոշակի անցած մոլեկուլային կենսաբանի հետ, որը նրանից քառորդ դարով փոքր է: Մերդոկն ու նրա 67-ամյա հարսնացուն՝ Ռոման Աբրամովիչի նախկին զոքանչ Ելենա Ժուկովան, շաբաթ օրը ամուսնացել են Կալիֆորնիայի խաղողի այգիներից մեկում՝ մեդիա ագնատ Մորագայի կալվածքում։
03-06-2024 09:34
Նոր ուսումնասիրութունը պարզել է, որ երեխաների մոտ, որոնք օրական ավելի քան վեց ժամ նստած են անցկացնում, երիտասարդ տարիքում զգալիորեն մեծանում է լյարդի ծանր ճարպային հիվանդության և ցիռոզի ռիսկը:
03-06-2024 07:54
Հացաբուլկեղեն և այլ պարզ ածխաջրեր դատարկ ստամոքսին օգտագործելը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Արագ ածխաջրերը հեշտությամբ մարսվում են, ինչը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման և ինսուլինի արտադրության ավելացման: Հացաբուլկեղենի մեջ մարգարինի և շաքարի մեջ պարունակվող տրանսճարպերի ավելացումը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռում:
03-06-2024 07:07
Ավստրալացի 48-ամյա երգչուհի Սիան առաջին անգամ մայր է դարձել: Երգչուհին երեխայի հետ լուսանկարները կիսվել է սոցիալական ցանցերում։
03-06-2024 02:03
Քայլի և Քենդալ Ջեները մոր՝ Կրիսի հետ ամառային ճամփորդության են մեկնել Մայորկա։ Հեռուստաաստղերն իրենց սոցցանցերում արդեն կիսվել են հանգստից լուսանկարներով ու տեսանյութերով։
01-06-2024 14:31
Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, բառի բուն իմաստով ոսկե ջուր է խմում, որը կոչվում է Acqua di Cristallo Tributo a Modigliani։ 24 կարատանոց ոսկու տարայի մեջ տեղավորված ջուրը Իսլանդիայի սառցադաշտային ջրի եւ Ֆրանսիայի ու Ֆիջիի բնական աղբյուրների ջրի համադրությունն է: Յուրաքանչյուր շիշը գնահատվում է ավելի քան 60000 դոլար, այն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկ ջուր։
01-06-2024 14:28
Ջենիֆեր Լոպեսը չեղարկում է իր շրջագայությունը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար եւ շատ ընկճված է այս որոշման համար։ Աղբյուրները հայտնում են, որ 54-ամյա Լոպեսը չեղյալ է հայտարարել շրջագայությունը անձնական կյանքում դժվար ժամանակաշրջանի պատճառով, քանի որ նրա հարաբերությունները ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ, ըստ տեղեկությունների, գնում են դեպի խափանում:
31-05-2024 13:16
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան համարվում է տարեց մարդկանց հիվանդություն, այն կարող է զարգանալ նաև 40 տարեկանին մոտ մարդու մոտ: Մասնագետները նշել են, որ երիտասարդների շրջանում հիվանդության տարածումը կարող է կապված լինել անառողջ ապրելակերպի, քրոնիկական հիվանդությունների հետ։ Վաղ տարիքում դեմենցիայի չհանդիպելու համար պետք է հսկողության տակ պահել քրոնիկ հիվանդությունները, արյան ճնշումը և պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը։ Ըստ մասնագետների՝ պետք է հրաժարվել վատ սովորություններից, առաջին հերթին՝ ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց։
31-05-2024 13:08
Բոլիվուդում հայտնի դիմահարդար, ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, որն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Այշվարյա Ռայն ու Պրիյանկա Չոպրան, վայելում է իր կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկը: Մարիաննան պատրաստվում է մայրանալուն, եւ այս շրջանն անմահացնում է տարբեր տեսա եւ ֆոտո նյութերով, որոնցով կիսվում է նաեւ ինստագրամյան իր էջում: Օրերս Մարիաննան փայլել է շքեղ ու համարձակ ֆոտոշարքում, որում բաց հանդերձանքով ցուցադրել է իր գեղեցիկ կարգավիճակը:
31-05-2024 13:04
Աշխարհում տարեկան 8 մլն մարդ մահանում է ծխախոտի օգտագործումից: Ընդ որում, նրանցից 1,3 միլիոնը ծխախոտ չօգտագործող մարդիկ են՝ այսինքն մարդիկ, որոնք երկրորդային ծխի ազդեցության տակ են գտնվել և ունեցել են տարբեր հիվանդություններ:
31-05-2024 02:25
Երջանիկ Նատալի Պորտմանին ամուսնալուծությունից հետո լուսանկարել են  հայտնի դերասանի հետ։ 42-ամյա Նատալի Պորտմանին 28-ամյա Փոլ Մեսկալի հետ նկատել են մայիսի 28-ին Լոնդոնում։ Հայտնիներին բռնացրել են պապարացիները, երբ նրանք կանգնած էին 69 բարի մոտ։
30-05-2024 12:12
Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված մեծն Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան:
30-05-2024 12:09
54 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի, «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը։
30-05-2024 11:57
Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ կարող էր «կարողություն վաստակել» իր ոտքերով, եթե միանար OnlyFans-ին։ Ռեալիթի-շոուի 39-ամյա աստղը ներկայացրել է մի կտոր «Քարդաշյաններ» սերիալի հինգերորդ սեզոնից Hulu ալիքով, որտեղ նա կատակով քննարկում է եկամտի պոտենցիալ նոր աղբյուրը 68-ամյա մոր՝ Քրիս Ջեների հետ։
30-05-2024 09:22
29-ամյա Ջիջի Հադիդը հայտնվել է ֆրանսիական Vogue-ի շապիկին։ Մոդելի լուսանկարի համար պատասխանատու է Մարսել Ռևը, ով նախկինում աշխատել է Լիլի-Ռոզ Դեփի, Մայլի Սայրուսի, Զենդայայի և այլ աստղերի հետ։ Ամսագրի նոր համարը նվիրված է ամառային օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան Փարիզում 2024 թվականի հուլիսին։ Այդ պատճառով Ջիջին հանդես է եկել մարմնամարզուհու կերպարում։
29-05-2024 11:29
Քլոե Քարդաշյանը և Tatti Lashes ապրանքանիշը ներկայացրել են թարթիչների իրենց նոր հավաքածուն։ «Ես սիրում էի աշխատել Tatti Lashes-ի հետ. ես ուզում էի ստեղծել թարթիչների հավաքածու, որը կմարմնավորեր իմ ոճը և մարդկանց հնարավորություն ընձեռեր արտահայտվելու», - ասել է Քլոեն DailyMail.com-ին: «Մենք ստեղծել ենք երեք գերբազմակողմանի թարթիչներ, որոնք ձեզ կօգնեն և՛ ցերեկը, և՛ գիշերը»:
29-05-2024 11:21
Քանիե Ուեսթը եւ նրա կինը՝ Բյանկա Ցենսորին նորից Իտալիայում են։ Զույգն օրերս ժամանել է Ֆլորենցիա։ Բյանկան քաղաքի փողոցներում հայտնվել է հերթական արտառոց հագուստով՝ սպիտակ ատլասե բոդիով, եւ իրեն ծածկել է բարձով։ Բարձով կերպարով Բյանկան Ֆլորենցիայում հայտնվել էր նաեւ անցյալ տարի, Եվրոպա կատարած իրենց սկանդալային ուղեւորության ժամանակ, երբ քննադատության էր արժանացել անպարկեշտ տեսքի համար։
29-05-2024 03:18
Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մադոննան բաժանվեց իր բռնցքամարտիկ ընկերոջից՝ Ջոշ Պոպերից, հայտնի դարձավ, որ երգչուհին նոր սիրավեպ ունի։ Մադոննայի ներկայիս բոյֆրենդը նույնպես բռնցքամարտիկ է և, ինչպես նախորդը, նրա տարիքի գրեթե կեսն է (նա 34 տարեկան է, իսկ փոփ-դիվան՝ 65)։ Երիտասարդի անունը Ռիչարդ Ռիակպրո է։
29-05-2024 02:31
2024 թվականի մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ 40-ամյա Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել իր ամուսնուց՝ գործարար Յան Աբրամովից։ Երգչուհին դեռ չի մեկնաբանել, թե ինչ է կատարվում, սակայն նրա շրջապատի անանուն ինսայդերները«КП»-ին կիսվել են աստղային զույգի բաժանման մանրամասներով։ Աբրամովը Ալսուին սկսել է դավաճանել ոչ թե երեկ, այլ ավելի քան 10 տարի առաջ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1000 անգամ
22.08.2026
Դիտվել է 420 անգամ
25.08.2026
Դիտվել է 304 անգամ
27.08.2026
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster