Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025

Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Սիրային եռանկյունին միշտ չէ, որ դրամատիկ պատահականության արդյունք է։ Երբեմն զգացմունքները բռնկվում են այնտեղ, որտեղ, կարծես, չպետք է բորբոքվեին։ Մեկ անսովոր հայացք, չափազանց շատ շփում, հումորի ընդհանուր զգացում, և հանկարծ ձեր զուգընկերոջ ընկերը սկսում է ձեզ յուրահատուկ թվալ։

Աստղագուշակությունը ենթադրում է, որ որոշ կենդանակերպի նշաններ ավելի հակված են հայտնվելու նման բարդ հուզական իրավիճակներում, քան մյուսները։ Եվ դա միայն թուլության կամ բարոյականության պակասի հարց չէ, այլ խառնվածքի, երևակայության և ադրենալինի պակասի համադրություն է։

Եկեք պարզենք, թե որ կենդանակերպի նշաններն են հատկապես խոցելի այս գայթակղության նկատմամբ և ինչու։

Երկվորյակներ

300x400

Ինչո՞ւ։ Որովհետև նրանք ձանձրանում են։ Միշտ և ամենուր։

Երկվորյակները կենդանակերպի ամենաանկանխատեսելի և ամենացանկալի մարդիկ են։ Նրանք կարիք ունեն մշտական խթանման, թարմ հույզերի և մտավոր մարտահրավերների։ Եթե հարաբերությունները սկսում են հարթ ընթանալ, և նրանց կյանքում հայտնվում է խարիզմատիկ ընկեր, ով գիտի, թե ինչպես կատակել, քննարկել նորությունները և լինել «նոր», կայծն անմիջապես բռնկվում է։

Երկվորյակների համար սիրելիի ընկերոջը սիրահարվելը ոչ այնքան դավաճանություն է, որքան ներքին ձանձրույթի և մտավոր ծարավի արձագանք։ Նրանք դա միտումնավոր չեն փնտրում, բայց կարող են չնկատել, թե ինչպես են ընկել հուզական թակարդի մեջ։ Հատկապես, եթե այդ ընկերն իրենց պես արկածախնդիր է։

Կշեռք

300x400

Ինչո՞ւ։ Որովհետև նրանք փնտրում են կատարյալ հավասարակշռություն և միշտ նկատում են քիմիան։
Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները վարպետներ են շփման, սիրախաղի և թույլատրելիի եզրային կատարվող արկածի։ Նրանք տեսնում են գեղեցկություն, հմայք և խարիզմա այնտեղ, որտեղ մյուսները նույնիսկ չեն էլ նկատում։ Եթե նրանց զուգընկերը բավարար ուշադրություն չի դարձնում կամ պակաս տպավորիչ է թվում, քան նրա ընկերը, Կշեռքները կարող է են սկսել ներքին կասկածներ ունենալ. արդյոք իրենք ճի՞շտ ընտրություն են կատարել։

Կշեռքների զգացմունքները հաճախ կապված են գեղագիտության, ուշադրության և հմայքի հետ։ Եթե պարզվի, որ իրենց զուգընկերոջ ընկերը քաջ, սրամիտ և լավ լսող է, սա կարող է լինել «վտանգավոր ձգողության» սկիզբ։ Նրանք դա երկար ժամանակ կթաքցնեն, բայց խորքում արդեն կսկսեն ծրագրել այլընտրանքային սցենար։

Կարիճ

300x400

Ինչո՞ւ։ Որովհետև նրանց դուր է գալիս արգելվածը։

Կարիճները հազվադեպ են պատահական սիրահարվում, բայց երբ սիրահարվում են, դա խորն է, դրամատիկ և լի բոլոր հետևանքներով։ Նրանք ավելի ուժեղ են զգում ձգողականությունը, քան մյուսները, և չեն վախենում դրանից։ Ընդհակառակը, որքան ավելի բարդ է իրավիճակը, այնքան ավելի շատ հուզմունք և լարվածություն է այն բերում, ինչը Կարիճների համար թթվածնի պես է։

Զուգընկերոջ ընկերոջը սիրահարվելը նրանց համար ոչ միայն ազդակ է, այլև ենթագիտակցական ցանկություն՝ ստուգելու, թե որքան հեռու են պատրաստ գնալ: Սա հատկապես աշխատում է, եթե հարաբերություններում արդեն իսկ կա հուզական վակուում: Նույնիսկ եթե բանը չհասնի գործնական կիրառության, նրանց մտավոր սցենարները զարգանում են ամբողջ հուզական ուժգնությամբ:

Ձկներ

300x400

Ինչո՞ւ։ Որովհետև նրանք չափազանց զգայուն են և հեշտությամբ կորցնում սահմանները։

Ձկները հաճախ սիրահարվում են նրանց, ովքեր իրենց հանդեպ ցուցաբերում են ուշադրություն, հոգատարություն և զգայունություն։ Զուգընկերոջ ընկերը նա է, ում հետ նրանք կարող են անվտանգ խոսել խնդիրների մասին, բողոքել, լսելի լինել... և հանկարծակի զարգանում է հուզական մտերմություն։

Ձկները դրամա չեն փնտրում, բայց հակված են իդեալականացնել մարդկանց։ Նրանք կարող են սկսել հավատալ, որ այս ընկերը «ավելի լավ է հասկանում», «ավելի նման է իրեն» կամ «բոլորից տարբեր է»։ Եվ եթե հարաբերություններում անհրաժեշտ հուզական խորությունը բացակայում է, Ձկները հեշտությամբ իրենց զգացմունքները փոխանցում են կողքին գտնվող մարդուն, նույնիսկ, եթե դա կարող է հանգեցնել բարդ հետևանքների։

Աղեղնավոր

300x400

Ինչո՞ւ։ Որովհետև նրանք ձգտում են հուզմունքի և հանկարծակիության։

Աղեղնավորները չեն փնտրում արգելված սեր՝ սերն է գտնում նրանց։ Եվ եթե պարզվի, որ իրենց զուգընկերոջ ընկերը սրամիտ, անհոգ և լի է ազատության ու արկածախնդրության զգացումով, Աղեղնավորը շատ կհետաքրքրվի։ Հատկապես, եթե հարաբերությունները դարձել են առօրեական՝ առանց կրակի։

Նրանց համար դժվար է դիմադրել սիրախաղին, հատկապես, եթե դա պարզապես կատակ է: Աղեղնավորները կարող են երկար ժամանակ չխոստովանել, որ դա ավելին է, քան պարզապես խաղ, բայց ներքին կայծն արդեն իսկ բորբոքվում է: Իսկ նրանց համար բորբոքվող բոցը միշտ գործողության հրավեր է:

Ինչպես խուսափել այս թակարդից

Եթե դուք այս նշաններից մեկի ներկայացուցիչ եք, կարևոր է զգալ պահը, թե երբ է ֆլիրտն անցնում սահմանը և հասկանալ, թե ինչու է այն տեղի ունենում։

Եթե դուք հարաբերությունների մեջ եք այս նշաններից որևէ մեկի հետ, հիշեք, որ նրանք գնահատում են հուզմունքը, հետաքրքրությունը, զրույցը և հուզական ներգրավվածությունը։ Առանց դրանց նրանք սկսում են փնտրել ոգեշնչման նոր աղբյուրներ՝ նույնիսկ անգիտակցաբար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1713 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-04-2026 12:13
Որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է արյան ճնշման կարճաժամկետ բարձրացում առաջացնել: Բժիշկները բացատրել են, որ կոֆեինն իսկապես կարող է կարճատև անոթային կծկում առաջացնել և, որպես արդյունք՝ արյան ճնշման բարձրացում։ Սակայն այս ազդեցությունը բոլորի մոտ չի նկատվում՝ սա հիմնականում ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հազվադեպ են սուրճ խմում և ովքեր կոֆեինի նկատմամբ անհանդուրժողականություն ունեն։
10-04-2026 12:10
Ստեֆանո Գաբանան, լեգենդար Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներից մեկը, հրաժարական է տվել ապրանքանիշի նախագահի պաշտոնից: 63-ամյա դիզայները քննարկում է ընկերությունում իր բաժնեմասը (մոտավորապես 40%) վաճառելու տարբերակները, հաղորդում է Bloomberg-ը: Ստեֆանո Գաբանայի տեղը կզբաղեցնի ապրանքանիշի համահիմնադիր Դոմենիկո Դոլչեի եղբայր և ներկայիս գործադիր տնօրեն Ալֆոնսո Դոլչեն:
10-04-2026 12:09
Գիտնականները պարզել են, որ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար ավելի կարեւոր է ֆիզիկական բեռնվածության տեւողությունը, այլ ոչ թե դրա տեսակը կամ ինտենսիվությունը։ Պարզվել է, որ մարզումների հենց երկարատեւությունն է առավել սերտորեն կապված ցուցիչների բարելավման հետ։ Միաժամանակ, ոչ վարժանքների ինտենսիվությունը, ոչ դրանց ձեւաչափը՝ ուժային, թե աերոբային, զգալի ինքնուրույն ազդեցություն չեն գործել։ Ավելի երկարատեւ մարզումների էֆեկտը հատկապես նկատելի է եղել ծրագրի առաջին շաբաթների ընթացքում։
10-04-2026 12:03
39-ամյա Մեգան Ֆոքսը երկարատև դադարից հետո անցյալ ամիս վերադարձել է սոցիալական ցանցեր։ Վերադարձից ի վեր դերասանուհին, որը հայտնի է դարձել «Տրանսֆորմերներ» ֆրանշիզայի շնորհիվ, ակտիվորեն տարածում է սադրիչ լուսանկարներ, որոնք անվճար հասանելի են նրա ավելի քան 24 միլիոն հետևորդների համար։ Մեծահասակների համար նախատեսված ինդուստրիայի որոշ մասնագետներ կարծում են, որ դերասանուհին զրկվում է միլիոնավոր դոլարներից՝ նման բովանդակությունը չմոնետիզացնելով OnlyFans-ի նման հարթակների միջոցով։
10-04-2026 11:08
Պասիվ էկրանային ժամանակի փոխարինումը մտավոր ակտիվ գործունեությամբ կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը, վկայում է նոր հետազոտությունը։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուղեղի առողջության համար կարեւոր է ոչ միայն այն, թե որքան է մարդը նստում, այլ թե ինչով է նա զբաղվում այդ ժամանակ։ Մեկ ժամ մտավոր պասիվ գործունեությունը մեկ ժամ մտավոր ակտիվ զբաղվածությամբ փոխարինելը 7 տոկոսով կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.04.2026
Դիտվել է 1590 անգամ
08.04.2026
Դիտվել է 185 անգամ
09.04.2026
Դիտվել է 162 անգամ
10.04.2026
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster