Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հարվարդում բացահայտել են զայրույթը վերահսկելու 5 եղանակ

12.11.2025

Մի շտապեք մեղադրել ինքներդ ձեզ բացասական հույզեր զգալու համար։

Ներկայացնում ենք իսպանական Marie Claire կայքում հրապարակված հոդվածի հիմնական դրույթներն այն մասին, թե ինչպես կարելի է զայրույթն օգտագործել ձեր օգտին: Հարվարդի գիտնականները վստահ են, որ դա հնարավոր է:

Ընդունեք այն, ինչ կատարվում է

Մենք հաճախ փորձում ենք ճնշել մեր հույզերը՝ ուրիշների առջև վատ վիճակում հայտնվելուց խուսափելու համար։ Բայց եթե անօգնական եք զգում կամ ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, ապա դուք զայրանալու իրավունք ունեք։ Աշխատեք այն չթափել զրուցակցի վրա, այլ ընկալեք այն, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Հարվարդի հետազոտողների կարծիքով՝ սա ձեզ թույլ կտա վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ։

Ըմբռնումով մոտեցեք

300x400

Եթե ձեր զայրույթը բխում է այլ մարդկանցից, փորձեք հասկանալ նրանց զգացմունքներն ու հույզերը. ինչ էին նրանք փորձում ձեզ ապացուցել, ինչու են այդպես վարվել կամ ինչու են արտահայտել հենց այդ տեսակետը։ Ըմբռնումը նվազեցնում է թշնամանքը և օգնում լուծել հակամարտությունը։

Կենտրոնացեք դրականի վրա

300x400

Ինչպես ըմբռնումը, այնպես էլ երախտագիտությունը կարևոր հատկանիշ է խաղաղությունը և համերաշխությունը պահպանելու համար: Ամեն օր շնորհակալություն հայտնելը ձեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչի համար կփոխի աշխարհի ձեր ընկալումը, և դժվար իրավիճակները կդառնան ավելի հեշտ կառավարելի:

Հանգստություն դրսևորեք

300x400

Սովորեք կյանքի մարտահրավերներն ընդունել արժանապատվորեն։ Կարևոր է կարողանալ հարմարվել ցանկացած հանգամանքի և դրանք դիտարկել որպես աճի հնարավորություններ, այլ ոչ թե խոչընդոտներ։

Զայրույթն ուղղորդեք անհրաժեշտ ուղղությամբ

 300x400

Հետազոտությունները ցույց են տվել, որ զայրույթը կարելի է օգտագործվել ի նպաստ. այս վիճակում գտնվող մարդիկ նպատակադրվում են դեպի հաջողությունը և հավատում, որ արդյունքի կհասնեն։ Զայրույթը կարող է նաև օգնել ձեզ ավելի վստահ զգալ և գիտակցել ձեր ներուժը։ Օգտագործեք այս հնարավորությունը ինքներդ ձեզ բացահայտելու համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 742 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պերֆեկցիոնիզմի վտանգներն ըստ հոգեբանների․ ինչպես այն հաղթահարել

19.12.2025
Դուք միշտ օրինակ եք ծառայում, և կողքից ձեր կյանքը կատարյալ է թվում։ Բայց ի՞նչ գնով։ Միայն դուք գիտեք, թե որքան դժվար է այդ ամենը ձեզ համար։

Հարվարդում բացահայտել են զայրույթը վերահսկելու 5 եղանակ

12.11.2025
Մենք հաճախ փորձում ենք ճնշել մեր հույզերը՝ ուրիշների առջև վատ վիճակից խուսափելու համար։ Բայց եթե անօգնական եք զգում կամ ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, ապա դուք զայրանալու իրավունք ունեք։

6 կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում միայնակ մնալ

16.10.2025
Որոշ մարդիկ պարզապես չեն կարող ապրել առանց սոցիալական շփման, և դա նորմալ է։ Կարևորն այն է, որ հարաբերություններից կախվածությունը ձեզ չխանգարի երջանիկ լինել ինքնուրույն։

Կարինա Դավթյանը նվաճել է «Miss. UN Classic 2025» տիտղոսը

29.09.2025
51-ամյա Կարինա Դավթյանը Իժևսկից հաղթել է «ՄԱԿ–ի Միսս և Միսսիս» մրցույթի ավագ տարիքային խմբում (50+): Եզրափակիչը տեղի է ունեցել Նյու Դելիում:

Հարստության մագնիսներ. կենդանակերպի 5 նշան, որոնց բախտը բերում է ֆինանսների հարցում

17.09.2025
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ որակները, որոնք օգնում են հարստություն գրավել. ոմանք ինքնավստահ են, ոմանք ռազմավարական մտածողություն ունեն, իսկ ոմանք էլ ինտուիտիվ կերպով զգում են հաջողությունը։

Արևի համբույր. ինչու են նորաձևության սիրահարները նախընտրում արևայրուքի գծերը, իսկ բժիշկները՝ սարսափում

19.08.2025
Եթե մինչև վերջերս լողազգեստի սպիտակ հետքերը համարվում էին անճաշակության նշան, ապա այսօր կանայք միտումնավոր չեն փորձում դրանք ծածկել հագուստով կամ նոր արևայրուքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-12-2025 01:28
Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները,զգուշացնում են բժիշկները։ Այս մթերքներն արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում ոսկորների փխրունության:
19-12-2025 00:47
Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների թոռնուհին՝ դերասանուհի Ռայլի Քիոն, Ջոն Տրավոլտայի և նրա կնոջ՝ Քելլիի 15-ամյա որդու կենսաբանական մայրն է: Լեգենդար երգչի ժառանգորդուհին իր ձվաբջիջները նվիրաբերել է զույգին, հաղորդում է TMZ-ը:
19-12-2025 00:14
Ճապոնիայում 32-ամյա Յուրինա Նոգուչին պաշտոնապես ամուսնացել է ChatGPT-ի միջոցով ստեղծված վիրտուալ զուգընկերոջ՝ Լուն Կլաուս Վերդուրի հետ, որը հիմնված էր տեսախաղի կերպարի վրա։ Արարողության ընթացքում հարսը անցել է միջանցքով՝ վարդագույն և սպիտակ ծաղիկների փունջով շքեղ հարսանեկան զգեստով և հանդիպել իր «փեսացուին» լրացված իրականության ակնոցների միջոցով։ Լուն Կլաուս Վերդուրան հայտնվել է խորանի մոտ տեղադրված սմարթֆոնի էկրանին։
17-12-2025 10:51
Չեխիայի Կուտնա Հորա շրջանում սովորական զբոսանքի ժամանակ մի կին պատահաբար հանդիպել է իսկական հնագիտական գանձի։ Հողի մեջ թաղված էր կերամիկական անոթ, որը պարունակում էր ավելի քան 2000 միջնադարյան արծաթե մետաղադրամներից՝ դենարներից բաղկացած գանձ, հաղորդում է Popular Mechanics-ը։ Հնագետ Ֆիլիպ Վելիմսկու խոսքով՝ գտածոն կարելի է համեմատել վիճակախաղում հաղթելու հետ, չնայած դա, հավանաբար, մի ժամանակ  զգալի կորուստ է եղել իր տիրոջ համար։
17-12-2025 10:48
Միշել Օբաման իրարանցում է առաջացրել Jimmy Kimmel Live-ում իր ելույթի ժամանակ: ԱՄՆ-ի 61-ամյա նախկին առաջին տիկինը ցուցադրել է իր նիհար կազմվածքը կիպ բաց կապույտ զգեստով, ինչը լուրեր է առաջացրել, որ նա օգտագործում է քաշի կորստի դեղամիջոցներ, այդ թվում՝ Ozempic: 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.12.2025
Դիտվել է 2515 անգամ
16.12.2025
Դիտվել է 1107 անգամ
12.12.2025
Դիտվել է 509 անգամ
13.12.2025
Դիտվել է 319 անգամ
17.12.2025
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster