Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հարստության մագնիսներ. կենդանակերպի 5 նշան, որոնց բախտը բերում է ֆինանսների հարցում

17.09.2025

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ որակները, որոնք օգնում են հարստություն գրավել. ոմանք ինքնավստահ են, ոմանք ռազմավարական մտածողություն ունեն, իսկ ոմանք էլ ինտուիտիվ կերպով զգում են հաջողությունը։

Որոշ մարդիկ, կարծես, փողը քաշում են մագնիսի նման։ Բախտ, ինտուիցիա և հնարավորությունները նկատելու ունակություն. կենդանակերպի այս նշաններն ինչ-որ յուրահատուկ բան ունեն, որը նրանց թույլ է տալիս գրավել ֆինանսական բարեկեցությանը։ Աստղերն ասում են, որ հաջողության գաղտնիքը բնավորության և բախտի ճիշտ համադրության մեջ է։

Աստղերը կարող են ցույց տալ ճանապարհը, բայց բախտը հաջողության միայն մի մասն է։ հիմնականը ձեր ուժեղ կողմերից օգտվելն ու հնարավորությունները վաղ հայտնաբերելն է։

Այծեղջյուր. Ֆինանսների պլանավորման վարպետ

Այծեղջյուրները բնատուր ստրատեգներ են: Նրանք ոչ միայն գումար են վաստակում, այլև իրենց շուրջը կառուցում են ամբողջական ֆինանսական կայսրություններ:

Աշխատանքային էթիկան, համբերատարությունը և իմաստուն ներդրումներ կատարելու ունակությունը նրանց դարձնում են ամենահաջողակ նշաններից մեկը։

Այծեղջյուրները չեն հավատում հեշտ գումարներին՝ նախընտրելով հույսը դնել սեփական ջանքերի վրա։ Նրանք գիտեն, թե ինչպես խելամիտ կերպով կառավարել իրենց ֆինանսները և հազվադեպ են դրանք չմտածված ծախսում։

Հաջողության գաղտնիքը․ կարգապահությունը և հեռանկարներ տեսնելու ունակությունը նույնիսկ դժվարին հանգամանքներում։

Առյուծ․ հնարավորությունների արքան

Առյուծները սիրում են գեղեցիկ ապրել և միշտ գտնում են դրա համար միջոցներ։

Բնական հմայքն ու վստահությունը նրանց թույլ են տալիս նվաճել մարդկանց վստահությունը և գտնել ֆինանսական հնարավորություններ այնտեղ, որտեղ մյուսները չեն նկատում։

Առյուծի համար փողը գործիք է հավակնոտ նպատակներին հասնելու համար։ Նրանք գիտեն, թե ինչպես ոգեշնչել ուրիշներին և գրավել ճիշտ մարդկանց, ինչը նրանց օգնում է առաջ շարժվել։

Հաջողության գաղտնիքը․ ոգեշնչելու և յուրաքանչյուր հնարավորություն եկամտի աղբյուրի վերածելու ունակությունը։

Ցուլ. Ֆինանսական մագնատ

300x400

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են հարմարավետությունն ու շքեղությունը, ուստի նրանք մոտիվացված են վաստակելու և խնայելու։

Նրանք գիտեն, թե ինչպես գտնել կայունություն ցանկացած ձեռնարկում և համբերատար կերպով կառուցել իրենց ճանապարհը դեպի հարստություն։

Ցուլերը հազվադեպ են ռիսկի դիմում՝ նախընտրելով իրենց կապիտալը մեծացնելու հուսալի եղանակները։

Նրանք գնահատում են նյութական հարստությունը և պատրաստ են քրտնաջան աշխատել իրենց երազանքներին հասնելու համար։

Հաջողության գաղտնիքը․ գործնականություն, համառություն ու վաստակածը պահպանելու և աճեցնելու ունակություն։

Աղեղնավոր. բախտ որոնողը

Աղեղնավորները բախտի իսկական պաշտպաններ են։ Նրանց բնատուր լավատեսությունը և ռիսկի դիմելու ունակությունը հաճախ հանգեցնում են տպավորիչ ֆինանսական հաջողության։

Աղեղնավորները սիրում են փորձել նոր բաներ, փնտրել հնարավորություններ ամենաանսպասելի վայրերում և հավատում են, որ փողը միշտ կգտնի դրանց։

Այս նշանը գիտի, թե ինչպես համատեղել ռիսկն ու բախտը, և նրանց ոգևորությունը վարակիչ է՝ օգնելով նրանց աջակցություն և դաշնակիցներ գտնել։

Նրանք պատրաստ են աշխատել, բայց միայն այն բանի վրա, ինչը նրանց ոգեշնչում է։

Հաջողության գաղտնիքը․ ինքնավստահություն և հնարավորություններից օգտվելու ունակություն։

Կարիճ. ինտուիտիվ ներդրող

Կարիճները զարմանալի զգացողություն ունեն շահավետ գործարքների համար: Նրանք կարող են ռիսկի դիմել, եթե զգան, որ բիզնեսն արժե դրան, և հաճախ հաղթում են:

Կարիճները սիրում են իշխանություն, և փողը դրա գործիքներից մեկն է:

Նրանք չեն վախենում բարդ խնդիրներից և պատրաստ են խորանալ՝ թաքնված եկամտի աղբյուրներ գտնելու համար: Ինտուիցիան օգնում է նրանց զգալ, թե որտեղ արժե ջանքեր ներդնել:

Հաջողության գաղտնիքը․ նպատակասլացություն և արժեքավոր ռեսուրսներ գտնելու ունակություն այնտեղ, որտեղ մյուսները հեռանկարներ չեն տեսնում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5509 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աշնանային թախիծի դեմ պայքարի լավագույն միջոցները

05.11.2026
Այս եղանակին մարմինը բնականաբար ձգտում է բարձր կալորիականությամբ և շաքարով հարուստ սննդի՝ փորձելով փոխհատուցել էներգիայի պակասը:

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1608 անգամ
17.11.2026
Դիտվել է 435 անգամ
18.11.2026
Դիտվել է 409 անգամ
20.11.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster