Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Երջանիկ ԴիԿապրիոն, վերափոխված Հադիդը և համարձակ Կլումը գեցեցիկ բացեցին Կաննի կինոփառատոնը

14.05.2025

Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվեց։ Մեզ սպասում են կինոյի տասնմեկ օր, գեղեցկություն կարմիր գորգի վրա և տասնյակ պրեմիերաներ։ Մինչ այդ, եկեք տեսնեք, թե մայիսի 13-ին ինչ կերպարներով կարմիր գորգին հայտնվեցին աստղերը։

Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բաց է. արֆդեն կարելի է դիտարկել պայծառ աստղային կերպարները, հագուստի սահմանված կանոնների չարամիտ խախտումները և, իհարկե, նոր ֆիլմերը։ Այս տարի մրցույթի մասնակիցների ճակատագիրը կորոշի Ժյուլիետ Բինոշի նախագահությամբ կազմված ժյուրին, որին կմիանան նաև Հոլի Բերին, Պայալ Կապադիան, Ալբա Ռորվախերը, Լեյլա Սլիմանին, Դիեդո Համադին, Հոնգ Սանսուն, Կառլոս Ռեյգադասը և Ջերեմի Ստրոնգը։

Առաջիկա տասնմեկ օրերի ընթացքում ժյուրին կդիտի 21 մրցութային ֆիլմ՝ որոշելով, թե ում բաժին կհասնի «Ոսկե արմավենու ճյուղը», «Գրան պրի»-ն, ժյուրիի մրցանակը, լավագույն ռեժիսորի, լավագույն դերասանուհու և լավագույն դերասանի կոչումները։ Հաղթողները կհայտարարվեն մայիսի 24-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որին անմիջապես կհաջորդի Մոմոկո Սատոյի «Խատուտիկի ոդիսական» ֆիլմի ցուցադրությունը։

Կարմիր գորգին հայտնվեցին համաշխարհային շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր՝ մոդելներ, դերասաններ, ազդեցիկ անձինք։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարի Կաննում հայտարարեցին մերկ զգեստների, արտառոց արտաքին տեսքի և գռեհկության իսկական բոյկոտի մասին, որոշ հայտնի գեղեցկուհիներ, այնուամենայնիվ, ռիսկի դիմեցին և գտան արգելքը շրջանցելու միջոց։

Եթե Բելլա Հադիդը դեռ Կաննի անվիճելի թագուհին չի ճանաչվել, ապա դա նա անպայման կիրականացնի՝ 2025 թվականի Կաննի կինոփառատոնի բացման արարողությանն իր ելույթով։ Փառատոնը նոր է սկսվել, բայց մոդելն արդեն գրավել է բոլորի ուշադրությունը՝ հայտնվելով Կրուազետում՝ Saint Laurent-ի էլեգանտ սև զգեստով։

600x400

Հադիդը ձեռնոց նետեց մերկ հագուստի նոր կանոնին․ դասական իմաստով մերկությունը բացառելով՝ նա ներկայացավ ազդրերին հասնող բացվածքով, բաց կողքերով և ասիմետրիկ, խաչաձև ժապավեններով մեջքով, դրանով իսկ կարողացավ նրբագեղորեն շրջանցել արգելքը։ 2024 թվականից Chopard-ի դեսպան Հադիդն իր կերպարը լրացրել էր 118.68 կարատանոց մեծ զմրուխտե ականջօղերով և 12.15 կարատանոց սրտաձև ադամանդե մատանիով։ Նա իր կերպարն ամբողջացրել էր Saint Laurent-ի՝ դարձյալ ադամանդներով զարդարված բարձրակրունկ կոշիկներով։

600x400

Բելլա Հադիդ

Հայդի Քլումը պատրաստ էր մրցակցել Բելլա Հադիդի հետ երեկոյի թագուհու տիտղոսի համար. 51-ամյա մոդելը ցուցադրեց իր անվերջ երկար ոտքերը Ellie Saab-ի 1001 Seasons հավաքածուի վարդագույն, հատակին հասնող զգեստով։ Կերպարը, որը ցուցադրում էր նրա մարզված ոտքերը, ներառում էր ուսազուրկ կրծկալ, ծավալուն կիսաշրջազգեստ՝ վարդագույն ծաղկային զարդանախշերով և տպավորիչ կարճ փեշով։

600x400

Հայդի Քլում

Սակայն, բոլորին չէ, որ դուր եկավ պոդիումի աստղի հանդերձանքը, քանի որ նա խախտեց հագուստի նոր պահանջներից մեկը։ Փառատոնին նախորդող ժամանակահատվածում միջոցառման պաշտոնական կայքում հրապարակվել են հագուստի թարմացված պահանջները, որոնք ներառում էին ոչ միայն մերկ, այլև ծավալային զգեստներ. «Չեն թույլատրվում ծավալային զգեստներ, մասնավորապես՝ մեծ փեշերը, որոնք խանգարում են հյուրերի բնականոն տեղաշարժին և դժվարացնում թատրոնում նստելը»։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հանդերձանքները բացման գլխավոր իրադարձությունը չեն։ Երկար սպասված երեկոն նշանավորվեց Ռոբերտ Դե Նիրոյի ներկայությամբ, ով Լեոնարդո ԴիԿապրիոյից ստացավ պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»։ Մինչև գավաթի հանձնումը, «Տիտանիկ»-ի աստղը չկարողացավ զսպել իր հուզմունքը Ռոբերտի մասին խոսելիս։ Նա ասաց, որ Դե Նիրոյին լավ ճանաչողները գիտեն, որ «նա այն մարդկանցից չէ, ովքեր սիրում են ուշադրության կենտրոնում լինել տեսախցիկից դուրս»։

600x400

Լեոնարդո Դի Կապրիո, Ռոբերտ Դե Նիրո

«Ես բախտավոր կլինեմ, եթե այսօր երեկոյան նրանից գլխով ողջույն և կիսաժպիտ ստանամ. ես դա կընդունեմ որպես հոտնկայս ծափահարություններ», - կատակել է Լեոնարդո ԴիԿապրիոն։

Թե էլ ովքե՞ր ու ինչ յուրահատուկ կերպարներով հայտնվեցին կարմիր գորգին այդ երեկո՝ ներկայացնում ենք ստորև։

600x400

Թիֆանի Չեն, Ռոբերտ Դե Նիրո

600x400
Եվա Լոնգորիա

600x400
Անուշկա Դելոն

600x400
Նատալիա Օսման

600x400
Ջուլիա Գարներ

600x400
Իրինա Շեյք

600x400
Պաոլա Տուրանի

600x400
Ալեսանդրա Ամբրոսիո

600x400
Ֆրեդերիկ Բել

600x400
Շանինա Շեյք

600x400
Իզաբելի Ֆոնտանա

600x400
Հոլլի Բերին, Ջերեմի Սթրոնգը, Ժուլիետ Բինոշը և Ալբա Ռորվախերը

600x400
Լեդի Վիկտորիա Հերվի

600x400
Քերոլայն Դաուր

600x400
Ալիա Ռոզա

600x400
Հոֆիտ Գոլան

600x400
Մարի Ֆոնսեկա

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1302 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հղի Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր հավաքածուի գովազդի համար

03.06.2025
Ռիհաննան, ով վերջերս հաստատել է, որ սպասում է իր երրորդ երեխային, նկարահանվել է իր Savage X Fenty ապրանքանիշի նոր գովազդային արշավում:

Երջանիկ ԴիԿապրիոն, վերափոխված Հադիդը և համարձակ Կլումը գեցեցիկ բացեցին Կաննի կինոփառատոնը

14.05.2025
Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվեց։ Մեզ սպասում են կինոյի տասնմեկ օր, գեղեցկություն կարմիր գորգի վրա և տասնյակ պրեմիերաներ։ 

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպելու գլխավոր կասկածյալը «հանկարծամահ է եղել»

29.04.2025
Գողության դեպքից անցել է գրեթե 9 տարի։ Շատ շուտով հանցագործները պատասխան կտան իրենց գործողությունների համար, բայց նրանցից ոչ բոլորն էր վիճակված ապրել մինչև դատավարությունը։

Արյունոտված Բելլա Հադիդին նկատել են Փարիզի կենտրոնում. ահա թե ինչ է պատահել

15.04.2025
Ջարդված մոտոցիկլետ, արյուն ասֆալտին, ցնցված ամբոխ և ձեռքերին ու ոտքերին կտրվածքներով թոփ-մոդել․ պատկեր, որը թույլ նյարդերով մարդկանց համար չէ, բայց այն է, ինչ փարիզեցիները տեսան իրենց պատուհաններից:

44-ամյա Քիմ Քարդաշյանը վարտիքով կանգնել է խանութի դրամարկղի հետևում

05.04.2025
44-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է Լոս Անջելեսում իր Skims ապրանքանիշի առաջատար խանութի բացման մասին։

Մելանյա Թրամփի հարսանյաց զգեստը վաճառքի է հանվել սկզբնականի կես գնով

26.03.2025
Համացանցում քննարկում են պտտվող այն լուրը, որ eBay-ում ենթադրաբար վաճառվում է Մելանյա Թրամփի Dior–ի հարսանյաց զգեստը՝ կարված դիզայներ Ջոն Գալիանոնի կողմից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2025 11:10
Սննդաբանները նշել են ուտելուց հետո սուրճ կամ թեյ խմելու աննպատակահարմարությունը։ Այս ընպելիքները խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են։ Ըստ մասնագետների՝ նշված ըմպելիքներն ավելի լավ է օգտագործել ուտելուց առնվազն երկու ժամ հետո։ Նրանք հորդորում են նաեւ հիշել, որ կոֆեինը բացասաբար է ազդում քնի որակի վրա։
05-06-2025 11:07
Ռեփեր Շոն «Դիդի» Քոմբսի շուրջ սկանդալը շարունակում է թափ հավաքել, և սեռական թրաֆիքինգի գործով այժմ հայտնվել է ևս մեկ վկա։ Նախկին էսկորտ Շոն Դիրինգը, որը հայտնի է Սքայլեր կեղծանվամբ, հաստատել է երաժշտի նախկին ընկերուհի Քեսի Վենտուրայի մեղադրանքները՝ ասելով. «Մենք ամեն ինչ արել ենք նրա հրամանով, հակառակ դեպքում կարող էին հետևանքներ լինել»։
05-06-2025 10:49
Ռոմեո Բեքհեմը և Քիմ Թըրնբուլը ավարտել են իրենց հարաբերությունները ամիսներ տևած սիրավեպից հետո։ Ըստ PEOPLE-ի, զույգը բաժանվել է վերջին շաբաթներին։ Բաժանման մասին լուրը հայտնի դարձավ Բեքհեմների ընտանիքում լարվածության ֆոնին։ Աղբյուրը նախկինում PEOPLE-ին ասել էր, որ Ռոմեոյի ավագ եղբոր՝ Բրուքլինի և նրա կնոջ՝ Նիկոլա Պելցի, և ընտանիքի մնացած անդամների միջև կոնֆլիկտ կա։
05-06-2025 01:37
Բրիտանական թագավորական ընտանիքը մշակել էր գործողությունների ծրագիր Քեյթ Միդլթոնի քաղցկեղից մահվան դեպքում: Արձանագրությունը ստացել է նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի կողմից հորինված կոդային անվանում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով թագավորական ժամանակագիր Բերտրան Դեկերսի «Քեյթ. հենց այն օրը, երբ...» գրքին:
04-06-2025 10:45
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի չափահասների մոտ 39%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 13%-ի մոտ ախտորոշվել է ճարպակալում: Առանց թվերի աճին սպասելու՝ որոշ երկրներ արդեն սահմանափակումներ են մտցրել արագ սննդի սպառման վրա, մինչդեռ մյուսները պլանավորում են դա անել 2025 թվականին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 1089 անգամ
02.06.2025
Դիտվել է 757 անգամ
31.05.2025
Դիտվել է 551 անգամ
03.06.2025
Դիտվել է 263 անգամ
04.06.2025
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster