Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025

Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Մեկ տարի առաջ 19-ամյա Ավրորա Կիբայի անունը չէր հիշատակվում ո՛չ բարձրաշխարհիկ կյանքի մասին պատմող սյունակներում, ո՛չ էլ շոու-բիզնեսի նորություններում։ Սակայն ամեն ինչ փոխվեց 2024 թվականի ամռանը. հենց այդ ժամանակ Գրիգորի Լեպսն առաջին անգամ հանրության մեջ հայտնվեց երիտասարդ ընկերոուհու հետ։ МУЗ-ТВ մրցանակաբաշխության ժամանակ զույգն ուշադրություն գրավեց ոչ միայն տարիքային տարբերության, այլև արտիստի բավականին խորհրդավոր հայտարարության պատճառով. «Նա դեռ որոշում չի կայացրել, բայց, ամենայն հավանականությամբ, նա իմ հարսնացուն է»։

Մի քանի շաբաթ անց Ավրորան հաստատեց, որ նշանվել է երգչի հետ։ Լեպսը նրան ամուսնության առաջարկ է արել՝ նվիրելով 30 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդով Graff մատանի։ Այդ ժամանակվանից ի վեր Կիբան ակտիվորեն զարգացնում է այս թեման իր սոցիալական ցանցերում և ներգրավում նորանոր բաժանորդներ։ Աճում է ոչ միայն հետևորդների թիվը, այլև աղջկա կշիռը շոու բիզնեսում. նա ակտիվորեն մասնակցում է պրեմիերաների, ընկերանում աստղերի հետ և հարցազրույցներ տալիս։ Հաջորդ քայլը ռեալիթի շոուին մասնակցելն է։ Եվ սա է, որ քննադատությունների փոթորիկ առաջացրեց։

600x400

Աղջիկը տեղեկացրեց, որ արդեն մայիսին հեռուստադիտողներին կներկայացվի «անակնկալներով լի խորհրդավոր նախագիծ»։ Եվ չնայած նա ուրախությամբ կիսվեց լուրով, հետևորդների արձագանքը ճիշտ հակառակն էր։ Գրառման մեկնաբանությունների մեջ քննադատվում են թե Ավրորայի արտաքին տեսքը, թե փորձի պակասը և հեռուստատեսությունում նրա հայտնվելու փաստը։ Համացանցի շատ օգտատերեր բացահայտորեն նշել են, որ երիտասարդ հարսնացուն հետաքրքրված է բացառապես փառքով, և նա դեպի էկրան ճանապարհը հարթել է իր սիրեցյալի հայտնի անվան շնորհիվ. «Հանրությանը հետաքրքրում են այն մարդիկ, ովքեր իրենք են ամեն ինչի հասել», «Հերթականին բրդեցին բեմ։ Որտե՞ղ են տաղանդավոր, բայց կապեր չունեցող երեխաները։ «Վերաձևված և միջակ»։ «Պարզապես երիտասարդություն, ոչ մի առանձնահատուկ բան»։

600x400

Ոմանք անգամ խիստ էին իրենց արտահայտություններում. «Անկողնով դեպի փառք՞։ Մենք սա արդեն տեսել ենք», «Ամոթ, ոչ թե շոու», «Հերթական «ոչ մեկը», որը որոշել է խաղալ հեռուստաաստղի դեր»։ Այս բացասական ալիքի ֆոնին Ավրորայի լավ լուրը վերածվեց աղետի։ Իսկ, շոուն, որին Կիբան կմասնակցելու է, ТНТ -ի «Խաղի վարպետն» է, որտեղ նրա մրցակիցներ են լինելու Դենիս Վլասենկոն, Լեոն Քեմստախը, Նատալյա Ռուդովան և շատ ուրիշներ։

Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ Լեպսի և Կիբայի երկար սպասված հարսանիքը կարող է չեղարկվել։ Թվում էր, թե սիրահարները պատրաստվում էին տոնակատարությանը և ծրագրեր էին կազմում։ Սակայն, ինչպես պարզվեց, արարողությունը, որը պետք է տեղի ունենար 2025 թվականի ամռանը, անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգվել է։

600x400

Աղբյուրների հաղորդմամբ՝ Գրիգորի Լեպսը ներկայումս բավականին անկայուն շրջան է ապրում. «Գրիշան չունի Ավրորայի ուզած հարսանիքի համար անհրաժեշտ գումարը։ Նա ամբողջությամբ պարտքերի մեջ է։ Նա 300 միլիոն ռուբլու մեծ վարկ է վերցրել և այն ներդրերել նոր բիզնեսի մեջ»։

Երգչի գործընկերների խոսքով՝ Լեպսն արդեն փորձել էր բացել ժողովրդավարական խմիչքի հաստատություն, սակայն բիզնեսը զարգացում չի ապրել։ Հիմա նա խաղադրույք է կատարում պրեմիում կարգի բարի վրա, որը նախատեսված է հարուստ հաճախորդների համար։ Սակայն պարզվել է, որ ծախսերն անկանխատեսելիորեն բարձր են, իսկ հետ վերադարձման ժամկետը՝ շատ երկար։

Սակայն այս դադարը նաև դրական կողմ ունի։ Ինչպես նշում են երգչի ընկերները, նրա կրտսեր երեխաները դեռևս չեն աջակցում հոր՝ իր երիտասարդ սիրեցյալի հետ ամուսնանալու գաղափարին։ Հարսանիքի հետաձգումը նրանց ժամանակ է տալիս հարմարվելու հոր նոր ընտրյալին։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 800 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2025 11:02
Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը: Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից: Մինչ եզրափակիչ շոուն, որը կայանալու է մայիսի 31-ին, մասնակիցներն անցնում են մի շարք փուլերով, դրանցից մեկը Տաղանդի փուլն է: Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է:
20-05-2025 10:59
Պիերպաոլո Պիչոլին նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է WWD-ն։ 57-ամյա իտալացի նորաձևության դիզայները կփոխարինի Դեմնա Գվասալիային, ով այս տարվա մարտին տեղափոխվեց Gucci:
20-05-2025 10:24
Միացյալ Նահանգների և Հորդանանի գիտնականների միջազգային խումբը կապ է հայտնաբերել արյան խմբի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։ Պարզվել է, որ A արյան խումբ ունեցող կանայք 18%-ով ավելի շատ ենթակա այդ հիվանդությունը զարգացնելու վտանգին, քան O արյան խումբ ունեցողները: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արյան A խումբը ՝ գենետիկ նախատրամադրվածության և կենսակերպի հետ մեկտեղ կարող է լրացուցիչ ռիսկի գործոն դիտարկվել։ 
20-05-2025 08:54
Քեյթ Ուինսլեթի դուստրը՝ 24-ամյա Միա Թրիփլթոնը, առաջին անգամ անցել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգով։ Նա ներկայացրել է «Փյունիկյան սխեման» ֆիլմը, որում խաղացել է գլխավոր դերերից մեկը։

 
20-05-2025 02:27
Playboy-ի նախկին մոդելներ և երկվորյակ քույրեր Կարիսա և Քրիստինա Շենոնները Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել են Հյու Հեֆների առանձնատանն իրենց կյանքի ցնցող մանրամասների մասին։ Թեև նրանց կյանքը հանրության առջև հեքիաթի էր նման, շքեղության հետևում իսկական պայքար էր տիրում՝ դավաճանության, հոգեբանական տրավմաների և սեփական ինքնության կորստի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2025
Դիտվել է 646 անգամ
14.05.2025
Դիտվել է 641 անգամ
19.05.2025
Դիտվել է 561 անգամ
15.05.2025
Դիտվել է 526 անգամ
17.05.2025
Դիտվել է 361 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster