Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025

Աղջկա ընկերները պատմել են, որ նա գլխուղեղի վնասվածքի պատճառով դեռ չի կարողանում հիշել, թե ինչ է պատահել։

Դուբայում անհայտ անձանց կողմից հաշմված Մարիա Կովալչուկը շարունակում է բուժումը։ Ուկրաինական լրատվամիջոցները վերջերս հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։ Նա ստիպված էր լքել Արաբական Միացյալ Էմիրությունները՝ օրենքի հետ խնդիրներից խուսափելու համար, քանի որ համառորեն լուրեր էին շրջանառվում, որ աղջիկն աշխատում է էսկորտի ոլորտում։ Իսկ դա շատ խստորեն պատժելի է ԱՄԷ-ում։ Կա մեկ այլ տարբերակ՝ աղջկան լռության համար մեծ գումար են վճարել, նույնիսկ շրջանառվում է 2 միլիոն դոլարի չափը, բայց այս ամենը ենթադրությունների մակարդակում է։

Միաժամանակ, Մարիա Կովալչուկի մայրը հերքել է այս տեղեկությունը։ Նա վստահեցնում է, որ իր դուստրը դեռևս Դուբայի հիվանդանոցում է և շարունակում է բուժում ստանալ։

«Մենք Դուբայում ենք։ Վերականգնումը ընթացքի մեջ է։ Դա կտևի մոտ մեկ տարի», - aif.ru-ին ասել է Աննա Կովալչուկը։

600x400

Աղջիկան երկարատև բուժում է սպասվում։ Նա արդեն ութ վիրահատություն է տարել, և առջևում ևս մեկը կա՝ ոտքի վրա։ Բայց կա մեկ այլ գլոբալ խնդիր։ Հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ աղջիկը գլխի լուրջ վնասվածք ունի։ Նա ոչինչ չի հիշում և նույնիսկ չի ճանաչում իր սիրելիներին։ Ավելին, նա չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ։

Բուժումը շատ թանկ է, գումարը կարող է հասնել 10 միլիոն ռուբլու, բայց կա կարծիք, որ նույնիսկ, եթե հիվանդը չկարողանա վճարել բուժման համար, ոչ ոք նրան պատանդ չի պահի։ Պետությունը կհոգա բոլոր ծախսերը։

Մինչդեռ հաշիվներ ներկայացնում են ամեն ինչի համար՝ բժշկական միջամտություններից մինչև հիվանդանոցային սենյակ, կլինիկայում մեկ օրվա մնալը արժե 300-ից մինչև 1000 դոլար։

Մարիայի մայրը և նրա ընկերուհիները փորձում են ոչինչ չմեկնաբանել, չնայած սկզբում բոլորը ակտիվ բարձրաձայնում էին այս թեման։ Սակայն, երբ ոստիկանությունը սկսեց պարզել իրավիճակի էությունը, սոցիալական ցանցերից անհետացան Կովալչուկի հետ հնարավոր պատահածի մասին մեղադրական գրառումները։ Իսկ նրա մայրը դադարեց շփվել մամուլի հետ։

Եթե նախկինում կար վարկած, որ աղջիկը կարող է մասնակցած լինել Porta Potty-ի նման փակ երեկույթի, որի համար շատ լավ են վճարում, բայց միևնույն ժամանակ թույլատրվում է ցանկացած ծաղր, ապա հիմա նրանք խոսում են այլ բանի մասին։ Ոստիկանության պաշտոնական վարկածն այն է, որ Կովալչուկն այդ օրն իրեն ոչ պատշաճ է պահել։ Նույնիսկ կան վկաներ, որոնք ասում են, որ նա նյարդային խանգարման եզրին էր։ Ապա մոտեցել է շինհրապարակին և բարձրությունից ընկել։ Այստեղից էլ՝ բազմաթիվ կոտրվածքները։

600x400

«Մենք ունենք լավ ընդհանուր ընկերուհի, որն ասում է, որ Մաշան լավ է, պարզապես նրա հարազատները վախենում են Դուբայում առկա խնդիրներից՝ թմրանյութերի և մարմնավաճառության պատճառով», - ասել է Ալենա անունով մի աղջիկ, ով ճանաչում է Մարիային։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4624 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 571 անգամ
13.05.2026
Դիտվել է 449 անգամ
15.05.2026
Դիտվել է 314 անգամ
19.05.2026
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster