Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել
25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։
Չնայած այն հանգամանքին, որ Պաչինոյին չի կարելի գեղեցիկ տղամարդ անվանել, նա երբեք երկրպագուների պակասից չի տառապել։ Եվ այնուամենայնիվ, դերասանը երբեք ամուսնացած չի եղել։ Արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ դերասանն իր ողջ կյանքում սիրել է միայն մեկ կնոջ։
Եկեղեցական ելույթներ և տնային ներկայացումներ
Ծագելով իտալացի ներգաղթյալների աղքատ ընտանիքից և պատանեկան տարիներին հազիվ խուսափելով ճաղերի ետևում հայտնվելուց՝ նա ամուր ամրագրեց Հոլիվուդի առաջատար գանգստերի իր կերպարը։ Անհավանական էր, որ իր կարիերայի արշալույսին Ալֆրեդո Ջեյմս Պաչինոն կակնկալեր, որ իր անունը կկապվի խորհրդավոր մաչո տղամարդու կերպարի հետ, որի մասին կերազեին ամբողջ աշխարհի կանայք։
«Ծնողներս ամուսնալուծվեցին, երբ ես շատ փոքր էի։ Ընտանիքի միակ զավակն էի և ապրում էի Հարավային Բրոնքսի մի բնակարանային շենքում՝ մորս, տատիկիս ու պապիկիս հետ։ Մենք հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում»,–հիշում է դերասանը։
Կարճահասակ, նիհար, տատիկի խիստ դաստիարակությամբ ապագա դերասանը չշփվող և ամաչկոտ տղա էր։ Երիտասարդ Պաչինոյի սիրելի հոբբին կինոթատրոն գնալն էր։ Սեանսից հետո Ալֆրեդոն տանը բեմադրում էր էկրանին վերջերս տեսած տեսարաններ՝ այդպիսով, նույնիսկ չգիտակցելով, որ կատարելագործում էր իր դերասանական հմտությունները։ Ավելի ուշ երիտասարդ դերասանը սկսեց ելույթ ունենալ դպրոցական թատրոնում։ Ալֆրեդոյի տաղանդը դժվար էր չնկատել, և նրան շուտով հանձնարարվեց եկեղեցական արարողությունների ժամանակ Աստվածաշնչից հատվածներ կարդալու կարևոր առաջադրանքը։

Սակայն Պաչինոն չկարողացավ ընդունվել կատարողական արվեստների դպրոց։ Չնայած դրան, նա աշխատում էր որպես սուրհանդակ և կատարում այլ մանր գործեր՝ իր ապրուստը վաստակելու ու դերասանական մասնավոր դասերը վճարելու համար։ Շուտով Ալֆրեդոն խնայեց անհրաժեշտ գումարը՝ դերասանական ստուդիա ընդունվելու համար, որից հետո սկսեց երկրորդական դերեր խաղալ թատրոններում։
Ֆիլմերում նրա առաջին դերերն անհաջող էին. «Ես, Նատալին» և «Խուճապ Նիդլ Հարդում» ֆիլմերում Ալ Պաչինոն խաղացել է թույլ և անողնաշար անհաջողակների դերեր. այդպիսին էր նրա դերասանական ոճն այդ ժամանակ։ Դերասանն իր առաջին գլխավոր դերը ստացավ միայն 32 տարեկանում: «Կնքահայրը» ֆիլմի թողարկումից հետո Պաչինոն արթնացավ հայտնի:
«Մի օր, կանգնած լուսացույցի մոտ, նայեցի փողոցի մյուս կողմում գտնվող մի աղջկա և ժպտացի նրան։ Եվ նա գոռաց ինձ. «Օ՜, բարև, Մայքլ»։ Դե՝ գիտեք Մայքլին «Կնքահայրից»։ Հետո ինձ թվաց, որ մի ակնթարթում նա զրկեց ինձ սովորական անցորդ լինելու իրավունքից։ Նա տեսավ ինձ, բայց իմ մեջ նա տեսավ ուրիշին»,–պատմում է Պաչինոն։

Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին
«Կնքահայրը» ֆիլմի հաջողությունը Պաչինոյին բերեց ոչ միայն համաշխարհային ճանաչում և շոշափելի հոնորարներ, այլև աննախադեպ ժողովրդականություն կանանց շրջանում։ Նկարահանումների սկսվելու պահին Ալը հանդիպում էր դերասանուհի Ջիլ Քլեյբուրգի հետ, ով իր խաղընկերուհին էր «Ամերիկա, ուռա» ներկայացման մեջ։ Սիրավեպը տևեց հինգ տարի, բայց Դիանա Քիթոնը, որին Պաչինոն հանդիպեց «Կնքահայրը» ֆիլմի նկարահանման հրապարակում, կարողացավ քանդել այս միությունը։

Սակայն, ընդամենը երկու տարի անց՝ 1974 թվականին, Պաչինոն նախընտրեց մեկ այլ դերասանուհու՝ Մարտե Քելլերին, որին շուտով թողեց՝ հանուն դերասանական արվեստի ուսուցչուհի Ջան Տարանտի։
Թվում է, թե դերասանի երակներում հոսող իտալական տաք արյունը երբեք թույլ չի տա նրան հանգստանալ։ 1989 թվականին Տարանտը Պաչինոյից դուստր ունեցավ, բայց չնայած դրան, դերասանը չէր շտապում ամուսնանալ։ Երջանիկ իրադարձությունից որոշ ժամանակ անց զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին։

1996 թվականին դերասանի կյանքում հայտնվեց այն ճակատագրական կինը, որը կարողացավ գրավել իտալացու անկայուն սիրտը: Դերասանուհի Բևեռլի Դ'Անջելոն իսկական գեղեցկուհի էր. Հոլիվուդի կեսը հետապնդում էր վառ շիկահերին։ Պաչինոն, չնայած իր ձգողականությանը, սկզբում այն համակիրներից մեկն էր, ով ընկել էր նրա հմայքի թակարդը: Երկար սիրահետումից հետո Բևեռլին վերջապես փոխադարձեց դերասանի զգացմունքները։ Ավելի ուշ Ալը խոստովանում է, որ փոխադարձ զգացմունքները օգնել են դերասանին հաղթահարել դեպրեսիան։ Նրա խոսքով՝ եթե իր սիրելիի բարությունն ու հոգատարությունը չլինեին, դժվար թե ճգնաժամից հետո կարողանար վերադառնալ նկարահանումներին։
«Երբ ես նկարահանվում էի «Սպիով դեմքը» ֆիլմում, ինձ փրկեց սերը։ Այդ ժամանակ ես խիստ սիրահարված էի։ Տուն էի գալիս և կարող էի ժամերով լսել իր սիրելիի պատմությունները այն մասին, թե ինչպես է անցել նրա օրը, նրա խնդիրների մասին։ Սա փրկեց ինձ, հակառակ դեպքում, կարծում եմ, չէի կարողանա տիրապետել ինձ և ամեն ինչ փշուր–փշուր կանեի»։
Դերասանների միությունը տևեց յոթ տարի՝ սա Պաչինոյի կյանքի ամենաերկար սիրավեպն էր։ Այս հարաբերությունից դերասանն ունեցավ ևս երկու երեխա՝ երկվորյակներ Անտոնին և Օլիվիային։
Կարգավիճակ սիրո դիմաց
Երեխաների ծնվելուց հետո զույգի մտերիմ շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ դերասանները շուտով կամուսնանան՝ այդքան տարի միասին ապրելուց հետո։ Բայց ժամանակն անցնում էր, և Պաչինոն դեռևս չէր շտապում ծնկի իջնել իր սիրելիի առջև։ Դ'Անջելոն այլևս չէր կարող իրեն թույլ տալ լինել Հոլիվուդի սրտակերի «պարզապես աղջիկը» և չկարողանալով հաղթահարել իր կանացի հպարտությունը՝ որոշեց լքել Պաչինոյին։

«Ինչո՞ւ» հարցին դերասանը խուսափողականորեն պատասխանում է, որ չափազանց երկար ժամանակ է ծախսել հավերժական Հոլիվուդյան ամուրիի կարգավիճակը «նվաճելու» վրա, որպեսզի այդքան հեշտությամբ հրաժարվի դրանից։ Դ'Անջելոյի հեռանալուց հետո նա շարունակում է նվաճել երիտասարդ գեղեցկուհիների սրտերը, բայց հարցազրույցներում բազմիցս ընդգծել է, որ կանանցից ոչ մեկն իրեն այնքան մտերիմ չի եղել, որքան Բևեռլին։ Նա վատ թաքցրած դառնությամբ խոսում է այն կնոջ զոհաբերական սիրո մասին, որը նրան դուրս է բերել դեպրեսիայից և կյանք վերադարձրել։ Դերասանի խոսքով՝ Դ'Անջելոյի նկատմամբ իր զգացմունքները դեռևս ապրում են իր մեջ։ Այսպիսով, անկախ մաչոյի կարգավիճակը արժե՞ր նրա անկեղծ զգացմունքներին սիրելի կնոջ նկատմամբ։ Թվում է, թե Պաչինոն զղջում է, որ մի ժամանակ իսկական միակ սերը փոխանակել է միլիոնավոր երկրպագուների հիացմունքի հետ։
«Ես, կարելի է ասել, ամուսնացած էի, երկարատև և խորը հարաբերությունների մեջ։ Հավանաբար, մի քանի անգամ սխալ եմ թույլ տվել՝ չամուսնանալով։ Հատկապես մեկ անգամ՝ որովհետև իսկապես ուզում էի... Ամեն դեպքում, ես բացարձակապես հարմար չեմ ամուսնության գովազդի համար»,–նշել է դերասանը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ալ Պաչինոն հանդիպում էր Նուր Ալֆալլահի հետ։ Լուրեր են շրջանառվում, որ 30-ամյա արևելյան գեղեցկուհու «սիրլիների ցանկը» բաղկացած է բացառապես 60 տարեկանից բարձր տղամարդկանցից։ Օրինակ՝ նա հարաբերությունների մեջ է եղել Միք Ջագերի և Քլինթ Իսթվուդի հետ։

2023 թվականին Նուր Ալֆալլան և Ալ Պաչինոն ծնողներ դարձան. նրանք դուստր ունեցան, բայց երեք ամիս անց զույգը բաժանվեց։ Կամ որովհետև աղջիկը չսպասեց ամուսնության առաջարկի, կամ որովհետև նա ծանոթացել էր ավելի երիտասարդ տղամարդու հետ՝ նա այդ ժամանակ ընդամենը 68 տարեկան էր։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 259 անգամ
Читать на русском
|