Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ հագնել գալիք Նոր տարին դիմավորելիս և ինչպես որսալ հաջողությանը

12.12.2024

Նորաոճ և գեղեցիկ. սա հենց այն հանդերձանքն է, որը խորհուրդ է տրվում ընտրել 2025 թվականի Ամանորի համար, որի հովանավորը լինելու է Կանաչ փայտե օձը:

Դուք կարող տարվա խորհրդանիշին գոհացնել՝ ընտրելով գործվածքներ և նյութեր, որոնք նման են օձի թեփուկներին: Սրանք կարող են լինել փայլեր, պսպղուն քարեր, թանկարժեք երանգների մետաղ (ոսկի կամ արծաթ):

Ձեր տոնական հանդերձանքի գույնն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել կանաչի բոլոր երանգներին (առաջին հերթին, ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները, հարուստ բնական երանգներին՝ զմրուխե, սոճու և այլն):

600x400

Ընդունելի կլինեն նաև էլեգանտ և զուսպ շագանակագույնը և բեժը:

600x400

Կարմիր գույնի պարագայում ամեն ինչ շատ երկիմաստ է։ Մի կողմից, այս գույնը համարվում է հաջողության երանգ, բայց միևնույն ժամանակ, կապված լինելով Կրակի տարերքի հետ, լավ չի համադրվում Փայտի հետ։ Հենց այս պատճառով է, որ ամանորյա հանդերձանք ընտրելիս պետք է զգուշությամբ վերաբերվել կարմիրի (հատկապես շատ վառ) երանգներին։

Տոնական զգեստի կամ կոստյումի համար վատ ընտրություն կլինեն բոլոր այն երանգները, որոնք բնության մեջ չեն հանդիպում (օրինակ՝ չափազանց վառ, անբնական նեոնային գույները): Էքստրավագանտ ոճերը ևս պետք է մի կողմ դնել՝ պահելով դրանք այլ առիթների համար. գալիք տարվա խորհրդանիշը չի գնահատի նման հավակնոտությունը։

Ինչ հագնել

600x400

• Կիսաշրջազգեստներ և զգեստներ․ կանաչ և շագանակագույն երանգների երկար շրջազգեստներ՝ թեթև գործվածքներից։ Միդի և մաքսի կիսաշրջազգեստներ՝ վառ պրինտներով կամ միագույն:

• Լայն փողքերով կոմբինիզոն՝ պատրաստված բնական գործվածքներից։

• Չեզոք կամ կանաչ երանգների բարձր գոտկատեղով տաբատ։

• Թեթև վերնաշապիկներ՝ երկար թևքերով և տաք գույներով ուսերը բաց տոպեր։

• Հարմարավետ կոշիկներ կամ ցածրակրունկ բոկոտիներ։

• Խորհուրդ է տրվում կրել փայտից և բնական քարերից պատրաստված զարդեր, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր նյութերից պայուսակներ։

Խորհդանիշեր և ավանդույթներ

600x400

Յուրաքանչյուր մարդ երազում է, որ նոր տարին լինի ավելի հաջող, ավելի հանգիստ և բարեկեցիկ, քան անցնող տարին: Ամանորի գիշերը ձեր տուն հաջողություն գրավելու համար կարող եք պատուհանի վրա դնել կաթով լի մի փոքրիկ պնակ. օձին դուր կգա նման հյուրասիրությունը։

Գալիք տարին պետք չէ դիմավորել անցնող տարվա տհաճ ուղեբեռով։ Ամանորյա գիշերը դիմավորելիս արժե մարած լինեք բոլոր պարտքերը, կատարած ժամանակին տրված խոստումները և անել հնարավոր ամեն ինչ՝ ընտանիքի և ընկերների հետ վեճերից խուսափելու համար։

600x400

Կան նաև համընդանուր նշաններ, որոնք ևս կարող են օգնել գալիք տարում հասնել ձեր ուզածին: Օրինակ, եթե ցանկանում եք 2025 թվականին հասնել ֆինանսական բարեկեցության, պետք է մետաղադրամ թաքցնեք կոշիկների տակ կամ գրպանում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2636 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Ինչ հագնել գալիք Նոր տարին դիմավորելիս և ինչպես որսալ հաջողությանը

12.12.2024
Նորաոճ և գեղեցիկ. սա հենց այն հանդերձանքն է, որը խորհուրդ է տրվում ընտրել 2025 թվականի Ամանորի համար:

Ամանորին ընդառաջ․ ինչ պետք է անել արդեն այսօր

28.11.2024
Ամանորին մնացել է մեկ ամսից քիչ ավելի, սակայն նախատոնական եռուզեռն արդեն զգացվում է։

Գազօջախի մաքրում. այրիչները լվանում ենք առանց մեծ ջանքերի

25.10.2024
Ինչպես վերականգնել այրիչների մաքրությունը և փայլը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ:

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024
Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-02-2025 14:47
Երգչուհի Մարի Կրեյբրերին և բլոգեր Դավիթ Մանուկյանը (հայտնի է որպես Դավա) ծնողներ են դառնալու։ Այս մասին զույգը հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով համատեղ տեսանյութ Մալդիվյան կղզիներում հանգստից։ Տեսանյութում 32-ամյա Մարին ցույց է տվել կլորացած փորիկը, իսկ 31-ամյա Դեյվիդը նրան ամուսնության առաջարկ է արել։
04-02-2025 14:45
Լույս աշխարհ են եկել հայտնի «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ, 35-ամյա Լիլի Քոլինզի և նրա 41-ամյա ամուսինու՝ ռեժիսոր Չարլի Մակդաուելի առաջնեկը։ Նրանց դուստրը՝ Թովե Ջեյնը, ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։
04-02-2025 14:09
Լուվր թանգարանի տնօրեն Լորանս դե Կարսը հայտնել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը ներկայացնող սենյակը մտնելու համար անհրաժեշտ կլինի առանձին տոմս։ Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում, գրում է Lenta.ru-ն։ «Լուվրի տոմսը հնարավորություն է տալիս մուտք գործել մշտական հավաքածուներ եւ ցուցահանդեսներ, բայց եթե ցանկանում եք տեսնել «Մոնա Լիզային», պետք է առանձին վճարեք»,-նշել է նա:
04-02-2025 13:48
Տևական դադարից հետո Արամոն և Էմմա Պետրոսյանը, որոնց մեծ մենահամերգին երկրպագուները երկար են սպասել, փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով, լավ տրամադրությամբ և անակնկալներով։
03-02-2025 10:36
Լոս Անջելեսում կայացել է Գրեմմիի 67-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթող է ճանաչվել երգչուհի Բեյոնսեն, ով իր կարիերայում առաջին անգամ ստացել է լավագույն ալբոմի մրցանակը. վերջինս շնորհվել է նրա նոր սկավառակին՝ Cowboy Carter-ին։ Նա նաև արժանացել է լավագույն քանթրի ալբոմի համար մրցանակին:

LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2025
Դիտվել է 1216 անգամ
30.01.2025
Դիտվել է 665 անգամ
03.02.2025
Դիտվել է 647 անգամ
31.01.2025
Դիտվել է 564 անգամ
04.02.2025
Դիտվել է 270 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster