Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Pantone-ը հայտարարել է 2025 թվականի գլխավոր գույնը

07.12.2024

Ինտրիգը վերջապես փարատվեց. վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորին հետաքրքրում էր, թե որն է լինելու Pantone-ի ընտրած 2025 թվականի գլխավոր գույնը, և վերջապես Գույնի ինստիտուտը հայտարարեց իր որոշման մասին։ Mocha Mousse–ը շագանակագույնի քաղցր երանգ է, որը խոստանում է հաջորդ տարի դառնալ ամենանորաձևը:

Ի՞նչ է Pantone ինստիտուտը և ինչպե՞ս է այն ընտրում տարվա գույնը:

Pantone գույնի ինստիտուտը գունային ստանդարտների համաշխարհային առաջատարն է, որը ազդում է նորաձևության, ինտերիերի դիզայնի և մարքեթինգի ոլորտում: Հենց նրանք են ստեղծել այն ներկապնակը, որով առաջնորդվում է ողջ աշխարհը։ Դրանում բոլոր գույները դասակարգված են ըստ երանգների և, երբեմն,  կարող են հազիվ տարբերվել միմյանցից։

Տարվա գույնի ընտրությունը համաշխարհային միտումների, մշակութային փոփոխությունների և սոցիալական տրամադրությունների խորը վերլուծության արդյունք է: Թիմն ուսումնասիրում է ամեն ինչ՝ արվեստից և տեխնոլոգիայից մինչև բնապահպանական թեմաներ՝ բացահայտելով ապագան ներկայացնող երանգը: 2025 թվականի համար ընտրությունը կանգ է առել Mocha Mousse-ի վրա՝ արտացոլելով շքեղության և բնական ներդաշնակության հավասարակշռությունը:

600x400

Mocha Mousse-ը տաք, շոկոլադե-կարամելային երանգ է, որը համատեղում է նրբագեղությունն ու հարմարավետությունը: Ինքը՝ Pantone-ն այն նկարագրում է որպես հարմարավետ տոն, որը մեզ ոգեշնչում է անձնատուր լինել պարզ հաճույքների, որոնցով կարելի է կիսվել սիրելիների հետ: Այս գույնը միաժամանակ առաջացնում է ինչպես հողի բնական երանգի, այնպես էլ դեսերտի հաճույքի զգացողություն:

Pantone-ն այն բնութագրել է որպես ունիվերսալ. այն կարող է դառնալ և՛ հիմք, և՛ շեշտադրում՝ պաստելի և հակապատկեր գունապնակների համադրությամբ: Mocha Mousse-ն ընդգծում է «հանգիստ շքեղության» միտումը՝ կենտրոնանալով հանգստության և ջերմության գեղագիտության վրա:

Mocha Mousse գույնը հագուստի մեջ

600x400

Այս երանգը հիանալի տեղավորվում է զգեստապահարանի մեջ՝ որպես դասականի խորհրդանիշ. նույնիսկ առանց Pantone-ի որոշման, մենք այն անընդհատ կրել ենք:

600x400

Mocha Mousse-ը տպավորիչ տեսք ունի մետաքսի, թավիշի և տրիկոտաժի մեջ:

600x400

Ցուրտ սեզոններին երանգը հիանալի հիմք կդառնա կարամելային կամ կաթնային շեշտադրումներով կերպարի համար:

600x400

Ոսկյա աքսեսուարների հետ համատեղ այն հաղորդում է փայլ, իսկ չեզոքների հետ՝ ընդգծում բնական նրբագեղությունը։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1660 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականները պարզել են, որ կանոնավոր արձակուրդները սպասվածից ավելի օգտակար են

06.02.2025
Հետազոտողները կիսվել են խորհուրդներով, թե ինչպես պլանավորել արձակուրդը՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար:

2025 թվականի աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների

31.12.2024
2025 թվականի անձնական ծրագիրը աստղերի հետ համակարգելու համար եկեք ծանոթանանք աստղագուշակների կանխատեսումներին։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար նրանք արդեն կազմել են Օձի տարվա հորոսկոպը։

Նեյրոցանցը OnlyFans-ի մոդելին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ կին

25.12.2024
Արհեստական ինտելեկտն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը։ Նա 25-ամյա բրազիլացի մոդել Ռոզալին Քորալն է։

Հանդիսավորությամբ նշվեց Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը

24.12.2024
Արամ Խաչատրյան համերգասրահում նշվեց Երևանի պատվավոր քաղաքացի, լեգենդար երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը։

Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք ըստ Forbes-ի

13.12.2024
Ո՞վ է նրանցից թիվ մեկը:

Pantone-ը հայտարարել է 2025 թվականի գլխավոր գույնը

07.12.2024
Վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորին հետաքրքրում էր, թե որն է լինելու Pantone-ի ընտրած 2025 թվականի գլխավոր գույնը, և վերջապես Գույնի ինստիտուտը հայտարարեց իր որոշման մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-02-2025 12:18
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն հաղթել է Critics Choice Awards-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Հավելենք, որ Շոն Բեյքերի ֆիլմն առաջադրված է նաեւ «Օսկարի» 4 անվանակարգում։ Այն կպայքարի «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար» մրցանակների համար։
08-02-2025 02:22
Մարդիկ ամեն օր շնչում կամ կլանում են պլաստիկի մնացորդների մանր մասնիկները, որոնք հայտնի են որպես միկրոպլաստիկ եւ նանոպլաստիկ։ Գիտնականները վաղուց են կասկածում, որ դրանք կարող են հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը, որը գործում է որպեզ զտիչ կենտրոնական նյարդային համակարգի եւ օրգանիզմի մնացած մասերի միջեւ՝ ուղեղը պաշտպանելով թունավոր նյութերից եւ նրան մատակարարելով սննդարար նյութեր։ Հետազոտություններից վերջինը վկայում է այն մասին, որ դա իսկապես տեղի է ունենում։
07-02-2025 11:54
Ակադեմիկոսը քննադատել է «Գեղեցկուհին եւ հրեշը»՝ նշելով, որ այն «ամենավտանգավոր ֆիլմերից մեկն է», քանի որ «ստոկհոլմյան համախտանիշի» օրինակ է, գրում է Daily Mail-ը։ Արեւելյան Անգլիայի համալսարանի հումանիտար գիտությունների դասախոս դոկտոր Վիկտորիա Քենը պնդում է, որ 1991 թվականի անիմացիան խնդրահարույց է, քանի որ Հրեշը միշտ բռնության եզրին է եղել եւ սպառնալից պահվածք է ցուցաբերել:
07-02-2025 04:54
Բիանկա Սենսորին կրկին կմասնակցի սադրիչ նախագծի՝ չնայած 2025 թվականի «Գրեմմի»-ին նրա «մերկ» տեսքի պատճառով առաջացած քննարկումների փոթորկին: Բայց կարծես 30-ամյա մոդելն ու ճարտարապետը չի պատրաստվում կանգ առնել: Նա կլինի Քանյեի և նրա ստեղծագործական շրջապատի ստեղծած գեղարվեստական ֆիլմի գլխավոր աստղը։ Ըստ ինսայդերների՝ նախագիծը կկենտրոնանա կանացի մարմնի վրա, իսկ գլխավոր դերը կկատարի Բիանկան։
07-02-2025 04:31
Նորաձեւության շաբաթվա շրջանակներում Նյու Յորքում կայացել է YSL Beauty ապրանքանիշի շոուն։ Միջոցառմանը ներկա են եղել Նիկոլ Ռիչին, Քեյթ Մոսի դուստրը՝ Լիլան, բլոգեր Մերի Լիստը, մոդել Գաբրիելը, «Կուռք» սերիալի աստղ Հարի Նեֆը, երգչուհի Քեշան և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.02.2025
Դիտվել է 1057 անգամ
04.02.2025
Դիտվել է 541 անգամ
05.02.2025
Դիտվել է 483 անգամ
06.02.2025
Դիտվել է 342 անգամ
07.02.2025
Դիտվել է 277 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster