Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը
26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:
Իհարկե, հարցազրույցի փուլում շատ թեկնածուներ հակված են մի փոքր զարդարելու իրականությունը՝ լինի դա միշտ ճշտապահ լինելու իրանց համբավը, թե թիմում աշխատելու անսահման կիրքը: Այնուամենայնիվ, հարցազրույցի ժամանակ Իլոն Մասկի սիրելի հարցերից մեկը կստիպի երկու անգամ մտածել՝ նախքան ձեր կենսագրականում կեղծ փաստեր ավելացնելը:
Tesla-ի ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ ինքը գիտականորեն ապացուցված մեթոդ է կիրառում թեկնածուի ազնվությունը բացահայտելու համար՝ նույնիսկ նախքան նրա աշխատանքի անցնելը։ Եվ դրան արժե ուշադրություն դարձնել...
Ելույթ ունենալով 2017 թվականի Կառավարությունների համաշխարհային գագաթնաժողովում, 53-ամյա Մասկը հայտարարեց, որ ինքը պոտենցիալ աշխատակիցներին միշտ նույն հարցն է տալիս։ Միլիարդատերը բացատրել է. «Մարդիկ, ովքեր իրականում խնդիր են լուծել, հստակ գիտեն, թե ինչպես են դա արել, ամենափոքր մանրամասներն էլ հիշում են»:
Հարցազրույցի այդ դասական հարցը հիմնված է «Տեղեկատվության ասիմետրիկ կառավարում» կոչվող տեխնիկայի վրա: Թեկնածուին հնարավորություն է տրվում ապացուցել իր ազնվությունը՝ մանրամասն ներկայացնելով իր փորձը: Անորոշ պատասխանները կարող են ձեզ զրկել լավ հնարավորությունից:
SpaceX-ի ղեկավար Մասկն իր ժամանակից առաջ էր անցել: Նրա խոստովանությունից երեք տարի անց, 2020-ին «Հիշողության և ճանաչողության կիրառական հետազոտություններ» ամսագրում հրապարակվեց մի հետազոտություն, որտեղ դիտարկվում է հարցազրույցների ընթացքում խաբեության հայտնաբերման մի քանի մոտեցումներ: Նման մոտեցումներից մեկը կոնկրետ մանրամասներ պարունակող պատասխաններ գտնելն է:
The Conversation-ի համար գրված հոդվածում հետազոտության հեղինակ Քոլ Փորթերը բացատրել է, որ այս մոտեցումն ի սկզբանե մշակվել է հանցագործության մեջ կասկածվողների հետ աշխատելու համար: Հետազոտությունը պարզել է, որ երբ կասկածյալներին ասվել է, որ ավելի մանրամասն պատասխանները նախընտրելի են, նրանք, ովքեր ասում էին ճշմարտությունը, պատրաստ են եղել քննարկել գործի բոլոր մանրամասները, մինչդեռ ստախոսները հակված էին հավատարիմ մնալ ընդհանուր ձևակերպումներին՝ իրավացիորեն կարծելով, որ կոնկրետությունն իրենց կարող է մատնել:
Նկարագրելով մանրամասները որպես «դատաբժշկական հետազոտությունների արյունատար համակարգ», հոգեբան Փորթերը գրել է. «Ասիմետրիկ տեղեկատվության կառավարումն ըստ էության վերաբերում է կասկածյալներին այդ փաստերի մասին իրազեկեցնելուն: Հարցազրուցավարներն իրենց զրուցակիցներին հասկացնում են, որ որքան երկար և մանրամասն լինի իրենց պատմությունը հետաքրքրող իրադարձության մասին, այնքան քննիչի համար ավելի հեշտ կլինի որոշել՝ նրանք ճի՞շտ են ասում, թե ստում: Ճշմարտությունն ասողների համար սա լավ նորություն է։ Սուտասանների համար՝ ոչ այնքան»։
«Նրանք, ովքեր ասում են ճշմարտությունը, սովորաբար ձգտում են ապացուցել իրենց անմեղությունը և հակված են ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել: Մյուս կողմից, ստախոսները ցանկանում են թաքցնել իրենց մեղքը: Սա նշանակում է, որ նրանք, ավելի հավանական է, ռազմավարական տեսանկյունից կթաքցնեն տեղեկատվությունը: Նրանք ենթադրում են, որ ավելի շատ տեղեկություններ տրամադրելը քննիչի համար կհեշտացնի բացահայտումը, այդ իսկ պատճառով՝ ավելի քիչ տեղեկատվություն են տրամադրում»,–մանրամասնում է հոգեբանը:
Ցուցադրական փորձարկումներից մեկի ժամանակ «Տեղեկատվության ասիմետրիկ կառավարում» մեթոդի կիրառման պարագայում հարցազրուցավարների՝ ստախոսներին հայտնաբերելու ունակությունը 48%-ից աճել է մինչև 81%: Սա իսկապես օգտակար գործիք է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2567 անգամ
Читать на русском
|