Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 2-8-ը 2024 թ․

02.09.2024

Աշնան սկիզբն այնքան էլ բարենպաստ չի լինի ջրի և օդի տարերքներին պատկանող նշանների համար։ Բայց կարող են լինել նաեւ հաճելի բացառություններ, որոնց բախտը կբերի այս շաբաթ։ Բոլոր մանրամասները մեր աստղագուշակում։

Խոյ

Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթը նվիրել մեկ կոնկրետ նպատակի։ Եթե տարվեք բազմաթիվ մանր գործերով, ապա հնարավոր է առաջանան հոգնածություն, բացասական հույզեր։ Երեքշաբթի օրը նվիրեք ինքներդ ձեզ և զբացվեք նոր կերպարի ստեղծմամբ։ Հավանական է, որ դուք հագուստ և սանրվածք կրում եք սովորությունից դրդված, բայց ձեր ներսում արդեն բոլորովին այլ ճաշակ և զգացմունքներ ունեք։ Վերագնահատեք ինքներդ ձեզ։ Հինգշաբթի օրը ֆինանսական անսպասելի եկամուտ կունենաք՝ մի շտապեք ծախսել ամբողջ գումարը միանգամից, մի մասը մի կողմ դրեք՝ չնախատեսված ծախսերի համար։ Հանգստյան օրերը նվիրեք տանը՝ մաքրություն, կահույքի վերադասավորում, նոր սպասքի գնում․ այդ ամենը ուրախություն կհաղորդի և կբարձրացնի ձեր տրամադրությունը։

Ցուլ

Ցուլերի համար շաբաթ լինելու է աշխատանքային: Երկուշաբթի օրը ձեր աշխատանքի հետ կապված կարևոր իրադարձություն տեղի կունենա։ Եղեք ակտիվ, բայց հիշեք, որ հիմա ամեն ինչ չէ, որ կախված է ձեզանից: Չորեքշաբթի օրը մեծ գնումներ կամ ներդրումներ մի պլանավորեք՝ ծախսած գումարն անիմաստ կլինի: Հինգշաբթի օրը առաջ կգնա վաղուց առկախկախված հարց, և դուք կտեսնեք, որ դրական փոփոխություններն արդեն սկսել են կյանքի կոչվել։ Ուրբաթ օրը բարենպաստ է նոր բան սովորելու համար, ինչը հետագայում կարող է հանգեցնել ձեր սեփական մեծ նախագծի իրագործման։ Հանգստյան օրերին փորձեք ավելի շատ քայլել և վերանայել ձեր սննդակարգը։

Երկվորյակ

Երկվորյակները խոստումնալից մտքերով ու գաղափարներով հագեցած շաբաթ կունենան։ Բայց մի շտապեք դրանք քննարկել որեւէ մեկի հետ: Հիմա իրավիճակն այնքան մշուշոտ է, որ գրեթե անհնար է հասկանալ, թե ով է քո կողմից, ով ոչ։ Չորեքշաբթի օրը ձեր մտերիմները կարող են դժգոհությունների ու պահանջների մի ամբողջ կույտ թափել ձեր վրա: Լսեք հանգիստ, բայց մի արեք այն, ինչ ցանկանում են ձեր հարազատները, այլ այն, ինչ հարմար է անձամբ ձեզ։ Ուրբաթ օրը այցելեք մերսող թերապևտի կամ զբոսնեք ձեր սիրելի այգում: Հանգստյան օրերին զբաղվեք յոգայով կամ պիլատեսով, այժմ իսկապես պետք է հանգստանալ:

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները կցանկանան հնարավորինս մեկուսացված լինել և բոլորից հեռու մնալ։ Հոգնածությունը կարող է առաջանալ դատարկ խոսակցություններից և մեծ քաղաքի եռուզեռից: Կցանկանաք նոսրացնել ձեր ծանոթների ու հետաքրքրությունների շրջանակը, ինչպես նաև վերանայել ապագայի պլանները։ Ձեր անհաջողությունների համար մեղավորներ մի փնտրեք ձեր մտերիմների մեջ, այլապես ցանկացած սկանդալ և բախում կարող է երկարաձգվել երկար ամիսներով: Չորեքշաբթի օրը հատկապես աշխատեք ձեր էմոցիաները վերահսկողության տակ պահել։ Հինգշաբթի օրը կարևոր պլանները կարող են խաթարվել՝ նախօրոք մտածեք պահեստային տարբերակի մասին: Ուրբաթ օրը զերծ մնացեք ավելորդ ծախսերից և հնարավորինս ռացիոնալ մոտեցեք առաջիկա օրերի ֆինանսական պլանավորմանը։

Առյուծ

Աստղերը կանխատեսում են, որ այս շաբաթ Առյուծները հանգիստ շունչ կքաշեն՝ աշխատանքի դժվար շրջանը վերջապես կավարտվի։ Բայց երջանիկ լինելով՝ թույլ մի տվեք, որ ամեն ինչ ինքնահոսի մատնվի: Գործեք այնպես, ինչպես կարող եք՝ թեկուզ փոքր քայլերով: Հինգշաբթի օրը տեխնիկայի խափանումների ու անսպասելի ծախսերի հավանականությունը մեծ է, զգույշ եղեք։ Շաբաթվա երկրորդ կեսին վերանայեք ձեր բոլոր գործողությունները նպատակահարմարության առումով. հանկարծ ու դուք ուժասպառ եք լինում, բայց ամեն ինչ ապարդյուն է, և ֆինանսական օգուտ չկա: Այս դեպքում փորձեք ինչ-որ բան փոխել՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Հանգստյան օրերին ժամադրության գնացեք, դա կարող է չափազանց հաջող լինել:

Կույս

Շաբաթվա սկզբին Կույսերը հուսահատորեն կցանկանան փոխել աշխատանքը և ընդհանրապես շատ բան վերանայել իրենց կյանքում։ Հետաքրքիր տարբերակները իրենց սպասեցնել չեն տա, բայց մեկ պայմանով՝ դուք դրական կլինեք և չեք փակվի չորս պատերի մեջ։ Չորեքշաբթի օրը ձեզ կարող է թվալ, թե ինչ-որ մեկը միտումնավոր փայտ է դնում ձեր անիվների մեջ։ Սա կարող է ճիշտ լինել, բայց մի սկսեք դիմակայություն, պարզապես դիմացեք՝ այդ ժամանակահատվածը երկար չի տևի: Հինգշաբթի օրը կարող եք կորցնել ձեր եկամտի աղբյուրներից մեկը։ Շաբաթվա երկրորդ կեսին մի ընդունեք երեկույթների հրավերներ՝ այժմ դուք առողջական մեծ վտանգի տակ եք։ Հատկապես զգույշ եղեք ճանապարհներին։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները թե՛ բիզնեսում, թե՛ անձնական կյանքում առաջատար դառնալու հիանալի հնարավորություն ունեն։ Ձեր հմայքը կմեծանա ձեր ջանքերին ու դրական էներգիային համաչափ։ Երկուշաբթի օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը. մի հետաձգեք կարևոր հետազոտությունները կամ ընթացակարգերը: Երեքշաբթի օրը մեծ է օգտակար ծանոթության հավանականությունը, որը կհանգեցնի եկամուտների բարձր մակարդակով համատեղ նախագծերի։ Հինգշաբթի օրը հնարավոր է անսպասելի ճանապարհորդություն, որը հաջող կանցնի։ Շաբաթ օրն անսպասելի հյուրեր կժամանեն կամ ձեզ կհրավիրեն ինքնաբուխ երեկույթի։ Մի մերժեք, այնտեղ կարող եք հանդիպել ձեր ճակատագրին։

Կարիճ

Եթե կենտրոնացնեք ձեր ուժերը և հանդես եկեք թիմով, ապա այս շաբաթ ձեզ սպասվում են մասնագիտական հաջողություններ։ Ցույց տվեք ձեր առաջնորդական հատկանիշները և զսպեք զգացմունքները։ Երեքշաբթի օրը կարգի բերեք ձեր թղթերը և փորձեք հաշվարկել հնարավոր սխալները։ Չորեքշաբթի օրը ձեր մտերիմը կշշմեցնի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ անսպասելի տեսակետով։ Մի շտապեք վիճել, մտածեք, գուցե դա ավելի խելամիտ է, քան ձերը: Ուրբաթ օրը հարմար է ժողով անցկացնելու կամ հրապարակային ելույթ ունենալու համար։ Հանգստյան օրերին որոշ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ, թող դա լինի միայնակ պասիվ հանգիստ գրքի կամ բնության հետ:

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորները պետք է զգույշ լինեն փողի հետ կապված հարցերում։ Ծախսեք միայն առաջին անհրաժեշտության վրա։ Անձնական կյանքն ու հրատապ խնդիրների լուծումն այս շաբաթ կխլեն ձեր ժամանակի մեծ մասը: Երեքշաբթի և չորեքշաբթի խուսափեք պայմանագրեր կնքելուց և անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարքից։ Հինգշաբթի օրը ձեր մտքում կարող է հետաքրքիր գաղափար գալ՝ կապված նոր խոստումնալից նախագծերի հետ։ Անպայման գրառեք այն և կազմեք իրականացման ծրագիր: Կարևոր է հանգստյան օրերն անցկացնել ոչ աշխատավայրում։ Գնացեք ճամփորդության, հանդիպեք ընկերներին, ավելի շատ ժամանակ անցկացրեք զբոսանքին կամ թատրոն գնացեք:

Այծեղջյուր

Աստղերն այս շաբաթ Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս առավելագույն պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար։ Կեսից Մի հրաժարվեք այն ամենից, ինչ սկսել եք և ամեն ինչում ապավինեք միայն ձեզ: Երեքշաբթի օրը հատկապես զգույշ եղեք ձեր ֆինանսների հարցում։ Չորեքշաբթի օրը փորձեք ընդունել դիմացինի տեսակետը, և ձեզ կգնահատեն, եթե լսեք առանց ընդհատելու։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, պարզեք, թե ինչն եք սխալ անում՝ ձեր առօրյան, սնունդը, սովորությունները և անհրաժեշտության դեպքում հարմարվեք: Հանգստյան օրերն աշխատանքային կլինեն. լավագույն ժամանակը նոր բիզնես և նախագծեր կյանքի կոչելու համար:

Ջրհոս

Ջրհոսների ֆիզիկական ակտիվությունն ու սարեր տեղափոխելու ցանկությունն այս շաբաթ կնվազեն։ Բայց սրան զուգահեռ կգա խաղաղություն ու էմոցիոնալ հանգստություն։ Երեքշաբթի օրը որևէ կարևոր կամ մեծ բան մի պլանավորեք, ձեր գլխից վեր ցատկելու փորձը կարող է հանգեցնել նյարդային պոռթկման։ Չորեքշաբթի օրը կհանդիպեք հին ընկերների հետ կամ մեծ հավաքույթի հրավեր կստանաք։ Շաբաթվա վերջում խուսափեք միջանցիք քամուց՝ մեծ է մրսածության հավանականությունը։

Ձկներ

Աստղերը Ձկներին խորհուրդ են տալիս ավելի քիչ տանջվել ներքին կասկածներից, դադարել նյարդայնանալ ու գործով զբաղվել։ Մոտակայքում անպայման կգտնվի մարդ, ով պատրաստ կլինի օգնել ձեզ։ Երեքշաբթի օրը ուշադիր հետևեք ձեր իրերին՝ խարդախներին հանդիպելու վտանգ կա: Հինգշաբթին կարող է բարդ օր լինել, ցանկացած խոսակցություն դժվար կլինի, աշխատեք խուսափել կոնֆլիկտներից։ Ուրբաթ օրը ազատվեք հին ու ավելորդ բաներից՝ տեղ բացեք նոր էներգիայի համար։ Հանգստյան օրերը նվիրեք ստեղծագործությանը, անձնական կյանքին և ծրագրեր կազմելուն։ Անպայման ուրախացրե՛ք ինքներդ ձեզ, հիմա հակացուցված է տխուր լինելը։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2205 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 13-19-ը 2025 թ․

13.01.2025
Աշխատանքային շաբաթը բավական բարդ կլինի, և այժմ աստղերը մի շարք խնդիրներ կդնեն կենդանակերպի որոշ նշանների առջև։ Բայց մնացածը մեծահոգաբար ողողվելու են պարգևներով:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 6-12-ը 2025 թ․

06.01.2025
Ուշադիր ուսումնասիրեք աստղագուշակը․ այն պարունակում է խորհուրդներ, թե ինչպես կարող են Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչներ առանց որևէ խնդրի կամ դժվարության մտնել 2025 թվական։

Շաբաթվա աստղագուշակ. 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը

30.12.2024
Բոլորի ամանորյա տոները գրեթե նույնն են՝ փոքր տարբերությամբ՝ տոնածառ, աղցաններ և այլն: Բայց աստղերը և մոլորակները շարունակում են շարժվել և կենդանակերպի բոլոր նշաններին տալիս են հենց այդ տարբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 23-29-ը 2024 թ․

23.12.2024
Աստղերը հաստատում են՝ ամանորյա տոներից առաջ վերջին արարը կանցնի առանց լուրջ ցնցումների։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-01-2025 11:16
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
15-01-2025 11:12
Ջիջի Հադիդը դարձել է Rabanne «Million Gold for Her» օծանելիքների նոր դեմքը, որոնք մարմնավորում են ուժի, հաջողության եւ բույրի վստահության հաղթանակը։ «Ինձ դուր է գալիս հավասարակշռությունը։ Իմ անձը շատ բանով տղամարդկային երանգներ ունի, ուստի ինձ դուր է գալիս կանանց եւ տղամարդկանց տարրերի համադրումը բույրի մեջ»,- ասել է Հադիդը։
15-01-2025 11:08
Նոր հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ գանգուղեղային վնասվածքից մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է կանանցից։ Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Brain Injury ամսագրում, գիտնականները հայտնաբերել են նաև, որ 75 եւ ավելի բարձր տարիքի տարեց մարդիկ գանգուղեղային վնասվածքների հետ կապված մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեն՝ ավելի քան 86 մահ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով։
15-01-2025 01:20
Քեյթ Միդլթոնը վերադարձել է հիվանդանոց, որտեղ բուժում էր անցնում քաղցկեղից։ Ինչպես ինքը՝ արքայադուստրն է ասում, քաղցկեղի բուժումը շատ անկանխատեսելի է։ Դու կարող ես քեզ լավ զգալ այսօր, իսկ հետո կարող են դարձյալ դժվար օրեր գան:
15-01-2025 00:23
Ջեսիկա Սիմփսոնը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց՝ ռոմանտիկայի պակասի պատճառով։ Աստղը խոստովանել է, որ ինքն ու Էրիկը վաղուց առանձին են ապրում։ Մի քանի ամիս զույգը փորձում էր փրկել իրենց հարաբերությունները, բայց ոչինչ չէր ստացվում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.01.2025
Դիտվել է 742 անգամ
13.01.2025
Դիտվել է 624 անգամ
10.01.2025
Դիտվել է 575 անգամ
11.01.2025
Դիտվել է 435 անգամ
14.01.2025
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster