Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ. 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը

30.12.2024

Բոլորի ամանորյա տոները գրեթե նույնն են՝ փոքր տարբերությամբ՝ տոնածառ, աղցաններ և այլն: Բայց աստղերը և մոլորակները շարունակում են շարժվել և կենդանակերպի բոլոր նշաններին տալիս են հենց այդ տարբերությունները:

Խոյ

Խոյ նշանի ներկայացուցիչներին մեծ աշխատանք է սպասվում՝ չնայած տոներին։ Այնուամենայնիվ, ոգևորությունը շատ կլինի: Եթե շատ փորձեք, պարգևատրում կստանաք ղեկավարությունից: Ազատ ժամանակ մի պառկեք բազմոցին, այլ ավարտեք ձեր անձնական գործերը. հավանաբար շատ հրաշալի ծրագրեր ու երազանքներ ունեք։ Ամեն ինչ արեք դրանք իրականացնելու համար՝ բարեբախտաբար, ամանորյա տոներին շատ ազատ ժամանակ կունենաք։ Երեքշաբթի օրը ոչ մի բանի մասին մի մտածեք, պարզապես գնացեք հոսանքի ուղղությամբ: Փորձեք, հնարավորության դեպքում, խուսափել աղմկոտ շրջապատից: Շաբաթվա վերջում հայացք գցեք ձեր անձնական կյանքին և փորձեք ձերբազատվել այն ամենից, ինչը ծանրացնում է ձեզ և դանդաղեցնում ձեր հարաբերությունների զարգացումը։

Ցուլ

Ցուլերը ամբողջ շաբաթ կունենան ամանորյա տրամադրություն, և ոչ մի անախորժություն չի կարողանա ստվերել այն։ Ընտանեկան հարմարավետությունն ու ներդաշնակությունը կնպաստեն էլ ավելի մեծ հանգստությանը։ Բայց այս վիճակում տարեվերջին ստացված պարգևատրումն արագ սպառելու հնարավորություն կա։ Խստորեն խորհուրդ է տրվում ավելի քիչ քայլել և չայցելել աղմկոտ հավաքույթներ, փոխարենը շատ զբաղվեք տան գործերով: Շաբաթվա վերջին նշատակահարմար է պլանավորել հանդիպումներ ընկերների հետ։ Հինգշաբթի սկսեք զբաղվել մաքրությամբ, իսկ ուրբաթ օրը հարմար է առևտրի և մեծ գնումների համար։ Աստղերը հուշում են, որ կարող եք հաջողությամբ թարմացնել ձեր կահույքը կամ գնել նոր վարագույրներ ու բարձեր։ Շաբաթ օրը ձեզ դեռ որոշ ժամանակ կշեղեն աշխատանքային հարցերը, պատասխանեք զանգերին ու նամակներին։

Երկվորյակ

Երկվորյակները, ամենայն հավանականությամբ, Ամանորի գիշերը չեն կարողանա հանգստանալ։ Աստղերը զգուշացնում են, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են զբաղված լինել ընկերների կամ մտերիմների կյանքից տհաճ նորություններով։ Նրանք ձեզ այնքան կզբաղեցնեն, որ արձակուրդի ժամանակ չի մնա։ Հունվարի առաջին օրերին ձեռքերը ծալած մի՛ նստեք։ Հանգիստը զուգորդեք տնային գործերով. մաքրություն արեք, մթերքներ և նվերներ գնեք հյուրերի համար, որոնց հետ հանդիպումը դեռ առջևում է: Կատարեք բոլոր այն խոստումները, որ անցյալ տարի տվել եք ձեր սիրելիներին: Ուրբաթ օրը սադրանքներին մի տրվեք և հիշեք, որ խոսքը նաև խոցելի է լինում, ուստի ավելի հաճախ զսպեք ձեզկծեք։ Կիրակի օրը ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին և հնարավորությն գտեք զվարճանալ նրանց հետ։

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինները պետք է շատ զգույշ լինեն նոր ծանոթությունների հարցում։ Երեկույթներին և մեծ հավաքույթներում կարող են լինել մարդիկ, ովքեր իրենց խոսքում զուսպ չեն, ուստի ձեր զգացմունքներին և հատկապես բռունցքներին ազատություն մի տվեք։ Շաբաթվա առաջին կեսին հատկապես հիշեք, որ արձակուրդներին պետք չէ աշխատել։ Այժմ դուք չպետք է գերլարվեք, մի հետաձգեք հանգիստը հետագային: Սահմանեք առաջնահերթություններ և արեք միայն ամենակարևոր բաները: Հինգշաբթի և ուրբաթ օրը սիրո ժամանակ է, այս օրերն անցկացրեք միայնակ ձեր սիրելիի հետ: Եվ կարևոր չէ, թե հանգստի որ տարբերակը կընտրեք, գլխավորը չբաժանվելն է: Շաբաթ օրը ժամանակ անցկացրեք տարիքով հարազատների հետ և պատրաստեք ձեր սիրելի ուտեստները։

Առյուծ

Առյուծներն այս շաբաթ կլինեն իրադարձությունների կենտրոնում: Բոլոր գործերը կպահանջեն ձեր հաստատումը: Ոչ ոք մատը մատին չի տա մինչև ձեզնից հստակ հրաման չստանա, այդուհանդերձ, դա ձեզ նույնիսկ դուր կգա: Դուք սիրում եք ցույց տալ ձեր առաջնորդական հատկությունները, այնպես չէ՞: Երեքշաբթի ընտանիքում իրավիճակը լարված կլինի, ինչ-որ պահի նույնիսկ ամպրոպի հոտ կգա, սակայն երեկոյան արդեն եղանակը կպարզվի, և դուք կկարողանաք հանգստանալ։ Չորեքշաբթի ձեր առողջությունը կարող է որոշակիորեն իրեն զգացնել տալ։ Շաբաթվա երկրորդ կեսն ավելի թեթեւ կլինի։ Բայց մի մոռացեք, որ առօրյա գործերը կարևոր են, և ամեն ինչ հետաձգելը սխալ է: Ուրբաթ օրը հատկապես զգույշ եղեք։ Մի արձագանքեք հարձակումներին և նախատինքներին, ցուցաբերեք զսպվածություն և սառնասրտություն:

Կույս

Աստղերը զգուշացնում են, որ Կույսերը պետք է հնարավորինս արագ վերանայեն իրենց առաջնահերթությունները։ Հավանական է, որ դուք սխալվում եք և ամեն ինչ այլ կերպ եք տեսնում, քան իրականում կա: Հատկապես զգույշ եղեք մանրամասների նկատմամբ և մի կիսատ թողեք սկսած գործերը: Ամանորը սիրո ժամանակ է: Միայնակ Կույսերը կարող են իրենց կատարյալ զուգընկերոջը հանդիպել տոնական խնջույքի ժամանակ, իսկ զույգերը կարող են սիրո օվկիանոս սպասել: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին մի փորձեք խորամանկել, այլապես դուք ինքներդ կհայտնվեք ծուղակի մեջ։ Ուրբաթ օրը շտապողականություն մի դրսևորեք՝ ամեն ինչ արեք գիտակցաբար և միայն ամենակարևորը: Հանգստյան օրերին զվարճացեք, բայց շատ չափավոր: Աշխատանքային նախագծերնաչքաթող մի արեք, հիմա ամեն ինչ ամբողջությամբ մոռանալու ժամանակը չէ։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մեծապես շփոթված կլինեն այլ մարդկանց գործողություններից։ Այս շաբաթ ձեզ կփորձեն ուղղորդել, ստիպված կլինեք ամեն ինչին նայել ուրիշի տեսանկյունից։ Փորձեք չմտնել վեճերի մեջ, քանի դեռ այդ ազդեցությունը չափազանց աներես չդառնա: Հինգշաբթի մեծ է հավանականությունը, որ դուք կհայտնվեք հակառակ սեռի ուշադրության կենտրոնում։ Պատրաստ եղեք նոր ծանոթներին ներկայացնել ձեր լավագույն կողմերը։ Շաբաթ օրը հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ։ Շաբաթվա վերջում սեփական բիզնեսով զբաղվող Կշեռքները ստիպված կլինեն կտրվել բութն տոնական խնջույքից՝ գործարքներ կնքելու, պայմանագրեր ստորագրելու կամ փաստաբանների և նոտարների հետ աշխատելու համար:

Կարիճ

Կարիճները հիմնականում դրական ու արդյունավետ տրամադրված կլինեն։ Երկուշաբթի դուք կարող եք ստանալ պարգևատրում կամ գովելի գնահատական ձեր աշխատանքի վերաբերյալ: Երեքշաբթի օրը դուք շատ կվիճեք, թե ինչպես ճիշտ նշել Նոր տարին, և եթե սկսեք հին դժգոհություններն ու բողոքները բարձրաձայնել, ապա վեճը սահուն կտեղափոխվի չորեքշաբթի: Այս օրերին և՛ դուք, և՛ ձեր մտերիմները շատ զգայուն կլինեք։ Ընդամենը մեկ սխալ բառ է պահանջվում, և կայծի պես կբնկվեք: Հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամանակ հատկացրեք ինքնավերլուծությանը։ Հիշեք ձեր բոլոր ճիշտ ու սխալ գործողությունները և պլաններ կազմեք ամբողջ տարվա համար: Շաբաթը լավ է ծոմ պահելու, յոգայի կամ պիլատեսի համար, ինչպես նաև մաքուր օդում զբոսնքը: Կիրակի օրը ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին ու երեխաներին։ Զրուցեք սրտանց և հանգստացեք: Ավելի լավ է գնալ քաղաքից դուրս և վերալիցքավորվել:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այս շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները կապված կլինեն իրենց անմիջական շրջապատի, ընկերների և երեխաների հետ։ Հնարավորություն կա, որ նոր տարվա առաջին օրերին դուք կհանդիպեք նոր մարդկանց, և այդ կապերը շատ օգտակար կլինեն։ Սակայն այս օրերին աշխատեք խուսափել ռոմանտիկ ծանոթություններից, քանի որ հիմա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի։ Շաբաթվա առաջին կեսը մշտական շարժման և ճանապարհորդության մեջ կլինեք, ուստի արձակուրդների մնացած մասը տրամադրեք տանը հանգստանալուն։ Երեքշաբթի հաջողություն կունենաք մի ոլորտում, որի վրա երկար ժամանակ ուշադրություն չեք դարձրել։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին հատուկ զգույշ եղեք ձեր էմոցիոնալ վիճակի նկատմամբ և մի վիճեք սիրելիի հետ, այլապես սկանդալից խուսափել չի լինի։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս օրերին պետք է ավելի շատ հոգ տանեն իրենց առողջության մասին։ Տոնական աղցաններ չափից շատ մի կերեք, ավելի շատ քայլեք և հետևեք ջրային ռեժիմին։ Եթե աշխատավայրում գերհոգնել եք, ապա այժմ ժամանակն է դադար տալու։ Աշխատեք ընդհանրապես չմտածել աշխատանքային խնդիրների մասին մինչև արձակուրդների ավարտը։ Այնուհետև դուք նոր ուժով կանցնեք գործի: Միայնակ Այծեղջյուրները սիրախաղի շատ հնարավորություններ կունենան, բայց մի տարվեք. քիչ հավանական է, որ հիմա կարողանաք նոր հարաբերություններ սկսել: Ուրբաթ օրը պետք է որոշեք կարևոր զրույց վարել ու նոր տարին սկսել մաքուր էջից ու խղճով։ Շաբաթ օրը այցելեք գեղեցկության կամ մերսման սրահ։ Բարենպաստ են նաև գնումները։ Կիրակի օրը փորձեք պարզապես մի քիչ քնել, սա արձակուրդների ամենահանգիստ օրն է, և, հետևաբար, ավելի լավ է պարզապես քնել:

Ջրհոս

Աստղերը խորհուրդ են տալիս Ամանորից առաջ ամեն ինչ կարգի բերել։ Սովորաբար բոլորը փորձում են հենց դա անել, բայց Ջրհոսների համար դա հատկապես կարևոր է։ Որովհետև հակառակ դեպքում տրամադրությունը կարող է ծանրանալ, իսկ մփնալարտը՝ նյարդային դառնալ։ Խնդիրների մասին մտքերը թույլ չեն տա հանգստանալ, արժանիորեն ոչինչ չանել և հանգստանալ: Բացի այդ, ձեր տրամադրության վրա կազդի այն, որ երեքշաբթի օրը ստիպված կլինեք մեծ գումարներ ծախսել, իսկ այս ակամա կորուստները կարող են զգալի հարված լինել ձեր դրամապանակին։ Եթե այդպես էլ չկարողանաք գործերից կտրվել, ապա հինգշաբթի սկսեք պլանավորել դրանք: Իսկ ուրբաթ օրը ձեր անձնական կյանքում կարող է կարեւոր իրադարձություն տեղի ունենալ, որը կօգնի բաց մոռանալ անցյալը և նոր հուզիչ պահեր վայելել ձեր հարաբերություններում։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համընդհանուր հանգստի օրերին ուղղակի պետք է դադարեն ամեն ինչի հետեւից ընկնել։ Դադարեք միանգամից մտածել ամեն ինչի մասին և մի փորձեք հասկանալ այս աշխարհի բոլոր գաղտնիքները: Հիմա նույնիսկ մի փորձեք բացահայտել ձեր երկրորդ կեսի հոգու գաղտնիքները, հակառակ դեպքում վեճ կծագի, որը կփչացնի ամբողջ տոնը: Մի խոսքով, նախաձեռնողականությունը, պլանների ու անելիքների ցանկի հետ միասին մեկ-երկու շաբաթ խցկեք պահարանում։ Թող ամեն ինչ իր հունով գնա և հանգստանա: Արեք միայն այն, ինչ ձեզ ուրախություն է պատճառում: Չորեքշաբթի հատկապես ուշադիր եղեք ձեր ինտուիցիայի նկատմամբ, իսկ ուրբաթ օրը՝ հետևեք ձեր առողջությանը։ Ժամանակ գտեք ստեղծագործության և մաքուր օդում զբոսանքի համար: Դա խաղաղություն գտնելու և ձեր ներքին ուժերի հետ հաղորդակցվելու հնարավորություն է: Խնայեք դրական էներգիան, 2025 թվականին այն ձեզ շատ օգտակար կլինի։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 785 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ. 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը

30.12.2024
Բոլորի ամանորյա տոները գրեթե նույնն են՝ փոքր տարբերությամբ՝ տոնածառ, աղցաններ և այլն: Բայց աստղերը և մոլորակները շարունակում են շարժվել և կենդանակերպի բոլոր նշաններին տալիս են հենց այդ տարբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 23-29-ը 2024 թ․

23.12.2024
Աստղերը հաստատում են՝ ամանորյա տոներից առաջ վերջին արարը կանցնի առանց լուրջ ցնցումների։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-12-2024 10:51
43-ամյա Բեյոնսեի շրջապատը դրդում է նրան ամուսնալուծվել 55-ամյա Ջեյ Զիից այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրում են 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։ Հրապարակման համաձայն՝ չնայած երգչուհին հրապարակայնորեն աջակցել է ամուսնուն, սակայն «փակ դռների հետևում» նրանց ամուսնական կյանքում լուրջ խնդիրներ են հասունանում։
31-12-2024 10:43
Ինչպես հայտնի է, կոֆեինի կիրառությունը կապվում է մի շարք հիվանդություններով հիվանդանալու ռիսկի նվազեցման հետ: Դրանց թվում են 2-րդ կարգի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և ինսուլտը: Գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինը գործում: Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը սրտի բջիջները պաշտպանում է վնասումից։ Կոֆեինի դրական ազդեցությունը զգացվում է չորս բաժակ սուրճ խմելուց հետո:
31-12-2024 10:41
Կարմրահեր կանայք բավարարվածությունն ու ցավն այլ կերպ են զգում, քան ուրիշները, հավաստիացնում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Այրին Թրեյսին։ «Հաճախ կարելի է լսել, որ կարմրահեր կանայք տարբեր գենետիկական ծագում ունեն՝ մյուսների համեմատ, կապված իրենց ցավային շեմի մակարդակի հետ»,- ասել է Թրեյսին Daily Mail-ին։ Նրանք նաեւ ավելի քիչ ցավ են զգում, երբ ասեղը ծակում է նրանց, տեղեկացվել է Օսլոյի համալսարանի հետազոտությունում։ Գիտնականները խոստովանել են, որ կարմրահերներն այլ կերպ են բավարարվածություն զգում։
31-12-2024 10:36
Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Էլինայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։
31-12-2024 09:48
54-ամյա Կլաուդիա Շիֆերը Hello!-ին տված նոր հարցազրույցում պատմել է, թե ինչպես են փոխվել իր առաջնահերթությունները ամուսնությունից և երեխաների ծնվելուց հետո։ Շատ առումներով սուպերմոդելը ստիպված է եղել զոհաբերել իր կարիերան հանուն ընտանիքի, սակայն նա չի ափսոսում դրա համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.12.2024
Դիտվել է 785 անգամ
31.12.2024
Դիտվել է 688 անգամ
27.12.2024
Դիտվել է 650 անգամ
31.12.2024
Դիտվել է 411 անգամ
01.01.2025
Դիտվել է 408 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster