Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 13-19-ը 2025 թ․

13.01.2025

Արձակուրդներից հետո առաջին լիարժեք աշխատանքային շաբաթը բավական բարդ կլինի, և այժմ աստղերը մի շարք խնդիրներ կդնեն կենդանակերպի որոշ նշանների առջև։ Բայց մնացածը մեծահոգաբար ողողվելու են պարգևներով: Ծանոթացեք աստղագուծակին՝ պարզելու համար, թե ինչ հաջողություն կունենաք դուք։

Խոյ

Խոյերիներին այս շաբաթ շատ աշխատանք է սպասվում։ Այս առումով փորձեք լիցքավորել ձեզ դրական էներգիայով, փնտրեք ուժի լրացուցիչ աղբյուրներ, հակառակ դեպքում ձեր առողջությունը կարող է խաթարվել։ Խուսափեք ավելորդ անհանգստություններից, մի օգտագործեք ոչ առողջ սննունդ։ Երկուշաբթի վերահսկեք ձեր ծախսերը, որպեսզի չընկնեք խիստ մինուսի մեջ։ Շաբաթվա կեսին հնարավոր են անախորժություններ անձնական կյանքում, ուստի մի փորձեք ձեր երկրորդ կեսին պատմել այն ամենը, ինչ հիմա մտածում եք։ Հինգշաբթի Խոյերին խստիվ արգելվում է կոնֆլիկտների մեջ ներգրավվել՝ դա կարող է հանգեցնել կռվի կամ նույնիսկ դատական գործընթացի: Ուրբաթ օրը հնարավոր է անսպասելի շահույթ՝ պարգևավճար կամ նվեր։ Հանգստյան օրերին ձեր կյանք վերադարձրեք ֆիզիկական ակտիվությունը և հավասարակշռեք խմելու ռեժիմը:

Ցուլ

Աստղերը Ցուլերին զգուշացնում են, որ այս շաբաթ համառություն ու պնդաճակատություն չցուցաբերեն։ Այժմ պատերի միջով անցնելու ժամանակը չէ․ եղեք ավելի շուտ ճկուն և մանևրելու հնարավորություն թողեք: Սիրելիների հետ շփվելիս մեղմ եղեք։ Երկուշաբթի զգույշ եղեք խարդախոների զանգերից և խուսափեք անծանոթ մարդկանց հետ խոսելուց: Երեքշաբթի հատկապես զգույշ եղեք մեքենաների և սարքավորումների հետ աշխատելիս։ Չորեքշաբթի ձեռնպահ մնացեք ձեր սիրելիի հետ սրտաբաց խոսակցություններից, վտանգ կա, որ պատահաբար կբացահայտեք մի բան, որը կուզենայիք առայժմ թաքցնել, կամ, ընդհակառակը, կիմանաք մի նորություն, որի հետ դժվար կլինի համակերպվել։ Շաբաթվա երկրորդ կեսին մի անտեսեք գործընկերների ու ղեկավարության հարցերը։

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները կշարժվեն միանգամից մի քանի ուղղություններով։ Տարբեր տեսակի խնդիրներ հարկ կլինի լուծել միաժամանակ։ Շաբաթվա սկիզբն ակտիվ անցկացրեք, պլանավորեք հնարավորինս շատ հանդիպումներ ու առաջադրանքներ։ Բաց եղեք նոր ծանոթությունների ու հարաբերությունների համար՝ թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքում: Չորեքշաբթի տհաճ նորություններ կստանաք, միգուցե ստիպված կլինեք գործ ունենալ նախանձողների և չարագործների կողմից տարածվող բամբասանքի հետևանքների հետ։ Մի արձագանքեք ագրեսիվ, վարվեք նրբանկատորեն և դիվանագիտորեն: Շաբաթվա վերջում բախտի վրա հույս մի դրեք, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները և համբերատար, լիարժեք ընկղմվածությամբ կատարեք ձեր պարտականությունները։ Եթե համբերատար լինեք, արդյունքից շատ գոհ կլինեք։

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինները մշտապես հնարավորություններ կունենան ավելացնելու իրենց վաստակը, առաջադիմելու կարիերայում կամ բացելու սեփական բիզնեսը, ընտանիք կազմելու կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու։ Կարևոր է երկար չմտածել, հակառակ դեպքում կարող եք բաց թողնել այդ հնարավորությունները՝ բախտի պատուհանն արագ կփակվի։ Բայց միևնույն ժամանակ մի մոռացեք ձեր ընթացիկ պարտականությունների մասին՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։ Եթե գնահատում եք այն, ինչ մինչ այս ստեղծել եք, ապա ուշադրություն դարձրեք դրան և անմիջապես արձագանքեք ծագող խնդիրներին՝ չհետաձգելով դրանց լուծումները։ Հինգշաբթի պարտք մի տվեք, իսկ ուրբաթ օրը մանրակրկիտ հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին՝ տուգանք չվճարելու համար։ Հանգստյան օրերին խանդի պատճառներ մի տվեք. գուցե դուք սիրում եք ձեր սիրելիի հոգու հետ խաղալ, բայց հենց հիմա դա չափազանց ռիսկային է. դա կարող է հանգեցնել ամուսնալուծության:

Առյուծ

Շաբաթվա սկզբին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունեն մրսածության և վնասվածքների ամենաբարձր ռիսկը։ Հատկապես զգույշ եղեք և հագնվեք եղանակին համապատասխան: Երեքշաբթի և չորեքշաբթի Առյուծները պետք է չափավորեն իրենց ինքնավստահությունը, հակառակ դեպքում կարող են սխալներ թույլ տալ, որոնց համար վերադասները ամենայն խստությամբ պատասխանատվության կենթարկեն և նույնիսկ կարող են պատժել տուգանքով։ Հինգշաբթի ձեզ հաջող ժամադրություն է սպասվում․ եթե մտքում չունեք որևէ մեկին, ում հետ կցանկանաք ժամանակ անցկացնել, ապա գնացեք մարդաշատ վայրեր՝ հնարավոր է պատահական հանդիպում, որը կփոխի ձեր ճակատագիրը։ Հանգստյան օրերին կարող եք լավ գումար վաստակել, հատկապես, եթե ձեր աշխատանքը կապված է կրթության կամ ստեղծագործության հետ: Աստղերը խորհուրդ են տալիս գումարի մի մասը ծախսել ձեզ շրջապատող տարածությունը բարելավելու համար՝ հաջողություն գրավելու համար։

Կույս

Շաբաթը համեմատաբար հանգիստ կսկսվի, սակայն աստղերը զգուշացնում են, որ Կույսերը չպետք է զգոնությունը թուլացնել։ Ընդհակառակը, հենց այս ժամանակահատվածում պետք է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել։ Անզգուշությունը կարող է հանգեցնել փոքր անախորժությունների և կենցաղային վնասվածքների: Հատկապես զգույշ եղեք ճանապարհներին։ Շաբաթվա կեսին աշխատեք չվերցնել լրացուցիչ պարտավորություններ ու խոստումներ չտալ, որոնք դժվար է կատարել: Միայնակ մի ստանձնեք բարդ գործերը, ներգրավեք ձեր ընկերներին և ընտանիքին, փնտրեք համախոհներ։ Հանգստյան օրերը լավ ժամանակ է ընդլայնելու ձեր մտահորիզոնը՝ սովորել նոր բաներ, կատարելագործել հմտությունները։ Այս ամենը մոտ ապագայում խոստումնալից հնարավորություններ կբացեն:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները ստիպված կլինեն մեծ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։ Երկուշաբթի կարգավորեք ձեր սննդակարգը, բայց ծայրահեղությունների մեջ մի՛ ընկեք. և՛ խիստ դիետան, և՛ արագ սննդի նկատմամբ չափազանց մեծ կիրքն այժմ հավասարապես վտանգավոր են: Շաբաթվա կեսին անվստահությամբ վերաբերվեք բոլոր ստացվող առաջարկներին։ Մի լսեք ձեր գործընկերների խորհուրդները, բոլոր որոշումները կայացրեք ինքնուրույն։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին աշխատեք չպատասխանել ձեզ ուղղված բացասական և վիրավորական մեկնաբանություններին։ Հանգստյան օրերին միայնակ Կշեռքները հաջող ծանոթության շատ ավելի մեծ հնարավորություն կունենան. պատահական հանդիպումը կամ վաղուց պլանավորված ժամադրությունը կարող է երկար ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ:

Կարիճ

Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս այս շաբաթ հատուկ ուշադրություն դարձնել խնայողություններին' պետք չէ գումար ծախսել խոշոր գնումների վրա։ Շաբաթվա սկզբին մի ստանձնեք կարևոր գործեր կամ լուրջ գործարքներ մի կնքեք։ Հատուկ ուշադրություն դարձրեք ավելի զուսպ ու հանդուրժող լինելուն։ Մարզվելը կօգնի ձեզ ավելի լավ հաղթահարել ավելորդ նյարդայնությունը: Շաբաթվա կեսին պատրաստ եղեք բոլոր ծրագրերի խաթարմանը. մարդիկ, ում վրա հույս էիք դրել, կարող են ձեզ հունից հանել, բացի այդ, որոշ հանգամանքներ կփոխվեն, որոնք նախապես կանխատեսել չեք կարողանա։ Իմպրովիզներ արեք և մի վախեցեք ձեր սիրելիներից օգնություն խնդրել: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործական գործունեության, բնության հետ շփման համար։

Աղեղնավոր

Այս ժամանակահատվածում Աղեղնավորները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ֆինանսներին։ Զգուշորեն վերանայեք ձեր եկամտի բոլոր տարբերակները և ժամանակ տրամադրեք ձեր առաջիկա ծախսերը պլանավորելու համար: Շաբաթվա սկզբին կարևոր է նաև վերլուծել գործընկերների վարքը, ովքեր ձեզ պարտադրում են բացասական մտքեր կամ սպառում ձեր էներգիան: Արձակուրդներին դուք հանգստացաք և հասկացաք, որ առանց այդ մարդկանց շատ ավելի հանգիստ էիք։ Փորձեք հեռու մնալ նրանցից՝ առանց կոնֆլիկտների մեջ մտնելու, պարզապես հստակ սահմանեք ձեր անձնական սահմանները։ Հինգշաբթին հիանալի օր է զգեստապահարանը թարմացնելու համար։ Շաբաթվա վերջում կարող է թյուրիմացություն առաջանալ սիրելիի հետ։ Մի նեղվեք, աստղերն ասում են, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են։

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում է բարդ, բայց հետաքրքիր շրջան։ Ձեզ թույլ մի տվեք պարզապես անմիտ երազել: Այժմ ձեզ լավ մարզավիճակում պահեք, քանի որ շաբաթվա սկզբին սպասվում է ծանր աշխատանք։ Չորեքշաբթի և հինգշաբթի վերահսկեք ձեր էմոցիոնալ վիճակը։ Չափազանց անհանգստությունը, ինչպես նաև չափից ավելի հուզմունքը կարող են առաջացնել մասնագիտական կոնֆլիկտներ և հանգեցնել բացահայտ առճակատման անձնական կյանքում: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Անհրաժեշտության դեպքում այցելեք բժշկի։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք դրսում և հետևեք սննդակարգին. այո, ժամանակն է արձակուրդից հետո վերադառնալ առողջ սննդակարգի:

Ջրհոս

Ջրհոսներն ավելի լավ է նախօրոք դրական էներգիա կուտակեն, քանի որ շաբաթվա սկիզբը կարող է մի փունջ թեթև անախորժություններ բերել և խլել նրանց ուժերի զգալի մասը։ Մի հանձնվեք և քայլ առ քայլ առաջ գնացեք։ Չորեքշաբթի կարող է ինչ-որ հաջողակ իրադարձություն տեղի ունենալ։ Հինգշաբթի օրը գործեք հենվելով ոչ թե ինտուիցիայի, այլ միայն բազմիցս ստուգված փաստերի վրա։ Ուրբաթ օրը կարող եք հայտնվել խաչմերուկում: Եթե ճիշտ որոշում կայացնեք, ձեր ֆինանսական հնարավորությունները կարող են մեծանալ։ Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք այն միայնության մեջ, իսկ եթե չստացվի, հետևեք ձեր արտահայտություններին և ժամանակին զսպեք ձեր զգացմունքները. անզգույշ խոսքը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

Ձկներ

Ձկներ նշանի ներկայացուցիչների համար շաբաթը կսկսվի անսպասելի շահույթով. ուշացած ամանորյա նվերը ձեզ կգտնի, կամ ինչ-որ մեկը կվերադարձնի պարտքը, կամ գուցե պարզապես գումար կգտնեք բաճկոնի գրպանում, որը վաղուց չէիք հագել: Երեքշաբթի և չորեքշաբթի խուսափեք ուրիշների հետ կոնֆլիկտներից։ Լրացուցիչ քայլեր ձեռնարկելուց առաջ զգույշ եղեք։ Եթե ամեն ինչ լավ է ընթանում աշխատանքի կամ ձեր ստեղծագործական գործունեության մեջ, շարունակեք ձեզ զուսպ պահել և մի խրտնեցրեք ձեր հաջողությանը: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզնից այնքան էլ գոհ չեք լինի։ Դուք կարող եք զգալ, որ բավականաչափ առաջ չեք գնացել։ Ինքներդ ձեզ մի տանջեք, այժմ ինքնախարանման ժամանակը չէ։ Պարզապես թուլացեք և փորձեք պարզապես հանգիստ շնչել:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4971 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 23-ից մարտի 1-ը 2026 թ․

23.02.2026
Ահա և գալիս է օրը... Այս տարի հետադարձ Մերկուրիի առաջին շրջանը մեկնարկում է փետրվարի 26-ին։ Եվ այս խաբուսիկ մոլորակն անմիջապես կսկսի դժվարություններ ստեղծել նշանների մեծ մասի համար։ Բայց կլինեն նաև այնպիսիք, ում բախտը կբերի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 16-22-ը 2026 թ․

16.02.2026
Անհանգիստ շաբաթ է սպասվում, թեև առանց մեծ ցնցումների: Այնուամենայնիվ, շատերը հաջողության և բախտի մասին ստիպված կլինեն մոռանալ՝ մինչև ավելի լավ ժամանակների գալը: Ամեն ինչ արեք դանդաղ և հանգիստությունպահպանեք:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 9-15-ը 2026 թ․

09.02.2026
Շաբաթը մարտահրավերներով լի կլինի նշանների կեսի համար, մինչդեռ մնացածին բավականին հեշտ ժամանակահատված է սպասվում։ Աստղերը ձեզ կհուշեն, թե ինչպես հաղթահարել ծագած դժվարությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 2-8-ը 2026 թ․

02.02.2026
Փետրվարի 4-ին ավարտվում է Ուրանի հետադարձ շարժման երկար ժամանակահատվածը։ Կենդանակերպի բոլոր նշանները կզգան իրենց ավելի լավ, բայց ոչ անմիջապես. այս հզոր մոլորակի ձայնը մինչև վերջին պահը լսելի կլինի։ Այնպես որ, մի շտապեք հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026
Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 19-25-ը 2026 թ․

19.01.2026
Կարիերա, ֆինանսներ, առողջություն, սեր և հարաբերություններ. աստղերը մեզ կhուշեն, թե այս շաբաթ կյանքի որ ոլորտում և ում բախտը կբերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-02-2026 11:40
24-ամյա չինացի կինը Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզից հաջող ծննդաբերել է Ուհանի «Չժուննան» հոսպիտալում եւ հնգյակ է ունեցել՝ մեկ տղա եւ չորս աղջիկ։ Ինչպես գրել է «Ժենմին ժիբաո» թերթը, հնգյակի բնական բեղմնավորման հավանականությունը կազմում է մեկը 60 մլն դեպքերից։
27-02-2026 02:28
Լոնդոնում տեղի ունեցավ «Հարսնացուն» ֆիլմի պրեմիերան, և գլխավոր դերասաններն անցան կարմիր գորգով։ Տեսախցիկների առջև հայտնվեցին 51-ամյա Պենելոպե Կրուսը (բաց դեկոլտեով զգեստով), Ջեսի Բաքլին, Քրիստիան Բեյլը կնոջ հետ և Ջեյք Ջիլենհոլը ընկերուհու հետ։
27-02-2026 01:31
Միլանում անցկացվող Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի  ունեցավ Prada-ի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա էին Քերի Մալիգանը, Ելենա Պերմինովան, միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի ընկերուհի Քրիստինա Ռոմանովան, Օլգա Կարպուտը, Գաբրիելը, Սառա Փիջոնը, հայտնի «Սիրո պատմություն» սերիալի աստղ Օքսանա Բոնդարենկոն, Քիարա Ֆերանյին, Ռենատա Պիոտրովսկին և ուրիշներ։
27-02-2026 00:35
29-ամյա մոդել և կատակերգու Փիթ Դևիդսոնի ընկերուհի Էլսի Հյուիթը Elle-ին պատմել է, որ որոշել է կրծքով չկերակրել իրենց նորածին դստերը։  «Կրծքով կերակրումը ինչ-որ կերպ հագեցված է հսկայական բարոյական ենթատեքստով։ Այն ներկայացվում է որպես մի բան, որը դուք «պետք է» անեք՝ որպես ոսկե չափանիշ։ Այո, կրծքի կաթը երեխային ապահովում է հակամարմիններով, անգերազանցելի սննդարար նյութերով և մոր հետ ամուր հուզական կապով։ Բայց ի՞նչ գնով», - հարցնում է Էլսին՝ նշելով, որ կերակրման այս տեսակը ամենամեծ բեռը դնում է միայն մեկ մարդու վրա՝ մոր, ով «արդեն իսկ կրել և ծննդաբերել է երեխա ու անցնում է հետծննդյան դժվար վերականգնման միջով»։
27-02-2026 00:09
39-ամյա Լինդսի Լոհանը լուսանկարվել է Vogue Arabic-ի համար: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Լուսանկարչական նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Դուբայի շենքերից մեկի տանիքին: Լինդսին պառկել է եղել հատակին՝ Stella McCartney-ի զգեստով՝ ընդգծված դեկոլտեով և երկար թևքերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.02.2026
Դիտվել է 869 անգամ
25.02.2026
Դիտվել է 274 անգամ
26.02.2026
Դիտվել է 195 անգամ
27.02.2026
Դիտվել է 188 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster