Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025

Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։ Ահա այն սխալները, որոնք դիզայները համարում է անընդունելի, եթե ցանկանում եք լավ տպավորություն թողնել և կանացի ու նրբագեղ տեսք ունենալ։

Ըստ Քրիստիան Դիորի՝ կանայք իրենց գրավչության գագաթնակետին հասնում են երեսունհինգից քառասուն տարեկան հասակում. հենց այս ժամանակահատվածում է, որ կանանց մեծ մասը ճանաչում է իր ուժեղ և թույլ կողմերը, գտնում սեփական ոճը և հմտորեն ընդգծում իր լավագույն կողմերը:

Չնայած կանացի գեղեցկության առնչությամբ այս դրական տեսակետին՝ Դեորը միևնույն է նշել մի քանի նշաններ, որոնք կարող են առանձնացնել անխնամ կնոջը, ով զուրկ է կանացիությունից և նրբագեղությունից։ Արժե իմանալ։

1. Օծանելիքի բացակայություն

300x400

Բացի գեղեցիկ հագուստից և դիմահարդարումից, ձեզ նաև օծանելիք է պետք։

Ըստ Քրիստիան Դիորի՝ օծանելիքը կանացի անհատականության հիանալի նրբերանգ է և կերպարի վերջնական շեշտադրումը։ Սակայն շատ կանայք օծանելիքը համարում են բացարձակապես ավելորդ կամ գնում են մեկ օծանելիք բոլոր առիթների համար։ Սա մեծագույն սխալ է, քանի որ օծանելիքը կերպարի անբաժանելի մասն է, ոչ պակաս կարևոր, քան հագուստը, կոշիկները կամ աքսեսուարները։ Հատուկ առիթի համար օծանելիք ընտրելիս մենք նախ որոշում ենք, թե ինչ ուղերձ ենք ուզում փոխանցել ուրիշներին՝ արտահայտելով մեր տրամադրությունը, ձգտումները և երազանքները։ Նախքան որևէ տարբերակի վրա կանգ առնելը, կարևոր է հաշվի առնել ոչ միայն անձնական նախասիրությունները, այլև եղանակը, անհատականությունը, նպատակը և ոճը։

2. Անպարկեշտ բառապաշար

300x400

Խնամված կինը չի կարող անպարկեշտ բառապաշար օգտագործել։

Իսկական կնոջը բնորոշ է կանացիությունը։ Եվ այս որակը միայն էլեգանտ հագուստով և բարձրակրունկ կոշիկներով չէ, որ արտահայտվում է։ Շատ ավելի կարևոր է իմանալ, թե ինչպես քեզ պահես շրջապատում։ Նույնիսկ եթե կինը հագել է շրջազգեստ և դասական կոշիկներ, ունի կատարյալ դիմահարդարում և բարդ սանրվածք, ոչ հարիր վարքագիծը, անքաղաքավարությունը կամ անպարկեշտ բառերի օգտագործումը կզրոյացնի նրա բոլոր ջանքերը։ Հետևաբար, կարևոր է միշտ հիշել, թե որտեղ եք գտնվում և ինչ է նշանակում «կանացիություն» բառը։

3. Սխալ չափսի հագուստը

300x400

Միլա Կունիսը երկու կերպարով՝ անխնամ և ոճային։

Ճիշտ ընտրված հագուստը, թերևս, ամենակարևոր գործոնն է նրա, թե ինչպես են ուրիշները մեզ ընկալում: Այն պետք է ընդգծի մեր լավագույն կողմերը, կատարյալ նստի և համապատասխանի առիթին: Մեզ չհամապատասխանող հագուստն անմիջապես խաթարում է լավ տպավորություն թողնելու մեր հնարավորությունները: Չափազանց մեծ կամ չափազանց փոքր հագուստը միշտ անհարմար տեսք ունի և ստեղծում է այն տպավորությունը, որ մենք խանութում տեսած առաջին բանը վերցրել ենք և անմիջապես տարել դրամարկղ՝ խուսափելով հանդերձարանից: Ավելին, հագուստի կտորի որակը և ձևվածքը նույնպես կարևոր են: Եթե զգեստը, տաբատը կամ բլուզը վատ են կարված, չեք կարող ակնկալել, որ դրանում ձեզ թագուհի կզգաք: Ընտրեք բնական նյութեր և իրեր վստահելի արտադրողներից: Եթե շքեղ ապրանքանիշերը անհասանելի են ձեզ համար, դիտարկեք մասսայական շուկայի տարբերակները, որտեղ կարող եք գտնել նույնքան բարձրորակ և գեղեցիկ իրեր:

4. Կոշիկներին ուշադրություն չդարձնելը

300x400

Ամերիկացի երգչուհի Ջուել Քիլչերը ոչ պատշաճ կոշիկով։

Քրիստիան Դիորն ասել է. «Կոշիկի մանրակրկիտ ընտրությունը երբեք չի կարող անկարևոր լինել։ Ցավոք, շատ կանայք կարծում են, որ կարող են անփույթ մոտենալ կոշիկ գնելուն՝ խանութում պատահած առաջին զույգը վերցնելով։ Սակայն կնոջ նրբագեղության իրական ապացույցը նրա ոտքերի վրա եղածն է»։

Նույնիսկ Զիգմունդ Ֆրեյդն է ասել, որ կնոջ ոտքերը կապված են ներքին ուժի, վստահության, գործելու ունակության և առաջ շարժվելու ցանկության հետ, ուստի նրա ոտքերի վրա եղած կոշիկները կարևոր են։

Դրանք պետք է լինեն ոչ միայն հարմարավետ և գեղեցիկ, այլև նորաձև։ Որքան էլ տխուր լինի խոստովանելը, առաջին բանը, որը դուրս է գալիս նորաձևությունից, կոշիկներն են։ Դուք կարող եք հագնել ջինսեր, բաճկոններ և զգեստներ, որոնք տարածված էին տասը տարի առաջ և դեռ լավ տեսք ունեն, բայց այն պահին, երբ դուք հագնում եք հնացած կոշիկներ, ձեր տեսքն անմիջապես փչանում է։ Նորաձևությունից դուրս մնացած հագուստը կարելի է թարմացնել նորաձև կոշիկներով, բայց հնացած սանդալներին նոր տեսք տալը՝ դրանք նորաձև իրերով լրացնելով, գործնականում անհնար է։

5. Տգեղ ձեռքեր

300x400

Եթե եղունգների լաքը թափվել է, ապա մանիկյուրը պետք է վերականգնել։

Ձեռքերն իսկական այցեքարտ են ցանկացած կնոջ համար: Մարմնի այս մասը կարող է ամեն ինչ բացահայտել տարիքի մասին և հստակ ցույց տալ ձեր ցուցաբերած ինքնախնամքի մակարդակը: Սա չի նշանակում, որ ձեզ անհրաժեշտ է շքեղ կամ բարդ մանիկյուր: Այն կարող է լինել նյուդ և պարզ, բայց ձեր եղունգները պետք է լինեն մաքուր, իսկ մաշկը՝ հարթ: Մի կարծեք, որ դրան դժվար է հասնել: Գեղեցիկ և խնամված ձեռքեր լիովին հնարավոր է ունենալ տնային պայմաններում:

Ձեռքեին քսեք խոնավեցնող կրեմ, եղունգներին և կուտիկուլներին՝ սնուցող յուղ, պարբերաբար խարտեք եղունգները՝ դրանց կոկիկ ձև տալու համար, և դրանց համար եթերային տարբեր յուղերով լոգանքներ իրականացրեք: Բացի այդ, մի մոռացեք պարբերաբար մաքրել մաշկը: Հաշվի առնելով, որ մաքրող և լվացող միջոցների օգտագործումը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա՝ վերջինիս ստիպելով կորցնել իր առաձգականությունը և սկսել թեփոտվել, սկրաբները ձեր մաշկի խնամքի ռեժիմի անբաժանելի մասը պետք է կազմեն: Պարտադիր չէ գնել թանկարժեք միջոցներ. կարող եք ձեր սեփական սկրաբը պատրաստել, օրինակ, սուրճի մրուրից:

6. Անխնամ կրունկներ

300x400

Կրունկների համեմատությունը խնամքից առաջ և հետո։

Սա կնոջ արտաքին տեսքի նկատմամբ բացարձակ անտարբերության ևս մեկ նշան է։ Եթե ցուրտ եղանակին դրա անտեսումը կարելի է արդարացնել փակ կոշիկներ, տաք զուգագուլպաներ և կրունկները թաքցնող գուլպաներ կրելով, ամռանը, երբ կենտրոնական տեղ են գրավում հողաթափերը և բաց սանդալները, կրունկների խնամքի անտեսումն իսկական հանցագործություն է։ Հետևաբար, համոզվեք, որ ձեռք եք բերել անհրաժեշտ գործիքներ՝ կրունկները օպտիմալ վիճակում պահելու համար։

Դրանց թվում են փափուկ պեմզան, ոտքերի խոզանակը և կրունկների խարտոցը։ Առաջինը լավ է ամենօրյա խնամքի համար, մինչդեռ երկրորդը օգնում է հեռացնել մաշկի մեռած բջիջները և ապահովում է հիանալի մերսում։ Ինչ վերաբերում է խարտոցին, ապա լավագույն տարբերակը էլեկտրականն է, որը տեսողականորեն նման է գլանային մերսիչի։ Դրա մակերեսը պետք է լինի մանրահատիկ՝ կոպիտ մասնիկները նրբորեն հեռացնելու համար, փայլեցնելով մաշկը, այլ ոչ թե պատռելով այն։ Բացի այդ, մի մոռացեք ոտքերին խոնավեցնող և սնուցող կրեմներ քսել, ինչպես նաև շաբաթը մի քանի անգամ հատուկ ոտքերի լոգանքներ ընդունել (ամենատարածվածները սոդա–օճառային և ֆերմենտացված կաթն են, որոնք սպիտակեցնում են ոտքերի մաշկը)։

7. Կեղտոտ մազեր

300x400

Ջիջի Հադիդի կեղտոտ մազերը նրան անմիջապես անխնամ տեսք են հաղորդել։

Այս հարցում երկու լեգենդար նորաձևության դիզայներներ՝ Քրիստիան Դիորը և Կոկո Շանելը, 100%-ով միակարծիք էին։ Նրանք կարծում էին, որ կեղտոտ մազերով հանրությանը հայտնվելը հանցագործություն է։ Եվ եթե նման հանրային պահվածքը դանդաղ, բայց հաստատուն կերպով սովորություն են դառնում, կինը կարող է դասակարգվել որպես անխնամ։ Դուք չեք կարող իսկական լեդի լինել, եթե անտեսում եք ձեր մազերի վիճակը։ Նույնիսկ, եթե դրանք շատ արագ կեղտոտվում են, և ստիպված եք լինում ամեն օր լվանալ, արեք դա՝ անհարմար իրավիճակներից և խեթ հայացքներից խուսափելու համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1094 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-12-2025 12:44
Ըստ Vanity Fair-ի՝ դեկտեմբերի աճուրդի է հանվել Dom Pérignon Vintage 1961 շամպայնի մագնում շիշը, որը մատուցվել էր արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանիքի օրը՝ 1981 թվականին: Շիշը գոյություն ունեցող ընդամենը 12 շամպայններից մեկն է և, ինչպես սպասվում է, կվաճառվի մինչև 95,000 դոլարով: Ըստ լուրերի, խմիչքը դեռևս պիտանի է:
12-12-2025 12:26
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դոցենտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը Բուդապեշտում կայացած «Danubia Talentsinternational Competition» մրցույթի «Դուետ» անվանակարգում դարձել են երկրորդ մրցանակակիր։
12-12-2025 12:24
Հոլիվուդյան լեգենդ Ջեք Նիկոլսոնը կարող է շուտով վերադառնալ դերասանական կարիերա երկար ընդմիջումից հետո, ըստ ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքսի, որը «շատ սերտ կապ» է պահպանում նրա հետ։ «Ես վստահ եմ, որ նա կրկին կաշխատի», - ասել է Բրուքսը E! News-ին։ «Եվ ես հույս ունեմ, որ դա կլինի նաև ինձ հետ»։
12-12-2025 02:36
Նյու Յորքյան տեղի է ունեցել «Երգը կապույտ է» ֆիլմի պրեմիերան՝ Քեյթ Հադսոնի մասնակցությամբ։ Վերջինիս աջակցելու էր եկել նրա մայրը՝ 80-ամյա Գոլդի Հոունը, ով կարմիր գորգի վրա ներկայացել է ընկերոջ՝ 74-ամյա Կուրտ Ռասելի հետ միասին։
12-12-2025 01:40
Իրինա Շեյքը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ֆուտբոլիստ և Ժիզել Բունդխենի նախկին ամուսին Թոմ Բրեդիի հետ՝ կարճատև սիրավեպից հետո բաժանվելուց մեկ տարի անց։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։ Այնուամենայնիվ, 48-ամյա մարզիկը և 39-ամյա սուպերմոդելը չեն շտապում պաշտոնապես հայտարարել իրենց վերամիավորման մասին՝ պնդելով, որ իրենց հարաբերությունները «լուրջ չեն»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.12.2025
Դիտվել է 1565 անգամ
09.12.2025
Դիտվել է 363 անգամ
10.12.2025
Դիտվել է 224 անգամ
11.12.2025
Դիտվել է 175 անգամ
12.12.2025
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster