Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես կրել ջինս ամռան շոգին. 4 խորհուրդ

04.07.2024

Չնայած բազմաթիվ նախապաշարմունքներին, մենք առանց ջինսի չենք կարող անգամ տաք սեզոնին: Եկեք պարզենք, թե ինչպես ճիշտ ինտեգրել ջինսն ամառային զգեստապահարանում, որպեսզի այն լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ:

Արդեն հուլիս է, և ամառային շոգը լիիրավ տիրապետող է դարձել: Կտավատե տաբատները, բամբակյա վերնաշապիկները և մետաքսե զգեստները շոգ օրերին բացարձակ պարտադիր պարագաներ են, ճիշտ այնպես, ինչպես բամբակե իրերը: Շատերը սխալմամբ կարծում են, որ ամառվա սկզբի հետ ջինսե հագուստից պետք է մինչև աշուն հրաժարվել, սակայն ոճաբանները պնդում են, որ նման զոհողությունները բոլորովին ավելորդ են։ Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է ջինսը ներդնել ամառային կերպարի մեջ՝ նույնիսկ ամառվա շոգ ամիսներին ոճային տեսք ունենալու համար:

600x400

Գույնը

Դժվար է հիշել ջինսերի բոլոր երանգները, որոնք այսօր կան։ Շոգ օրերին ոչ միայն նորաձեւ տեսք ունենալու, այլեւ հարմարավետ զգալու համար ընտրեք թեթեւ գունապնակներ։ Կապույտ, սպիտակ, վարդագույն և շատ այլ պաստելային երանգներ, որոնք, ի տարբերություն մուգ գույների, չեն ներծծի արևի ճառագայթները՝ դրանով իսկ մեծացնելով շոգի զգացումը։ Դրանք կբացառեն կտորի վրա տհաճ «խոնավ բծերի» առաջացումը և տեսողականորեն կթարմացնեն կերպարը։

600x400

Համադրություն թեթև գործվածքների հետ

Չնայած այն հանգամանքին, որ ամռանն ամենալավը թեթև բամբակե իրեր ընտրելն է, երբեմն բավականին դժվար է լինում սիրելի ջինսե տաբատը կամ վերնաշապիկը դնել հեռավոր դարակում: Այս դեպքում օգնության է հասնում դրանք ամառային կերպարի մեջ ինտեգրելու պարզ տարբերակ՝ համակցություններ թեթև կտորների հետ:

Օրինակ՝ ջինսե կիսաշրջազգեստները վուշե վերնաշապիկների հետ համադրությամբ ոչ միայն old money ոճի գեղեցիկ կերպար կստեղծեն, այլեւ թույլ կտան ձեզ վստահ զգալ կիզիչ արեւի ճառագայթների տակ։ Բամբակյա տոպերը հիանալի համադրվում են ջինսե շորտերի հետ և ստեղծում հարմարավետության զգացում, քանի որ այս բնական նյութն ազատ շնչում է և կլանում խոնավությունը: Լավագույն թելերից հյուսված մետաքսե բլուզները ևս անփոխարինելի են շոգ եղանակին և ստեղծում են կատարյալ կերպար, երբ համադրվում են ջինսերի հետ:

Գործվածքի խտությունը

Ամառվա համար ջինսե զգեստապահարանի իրեր ընտրելիս ուշադրություն դարձրեք գործվածքի խտությանը։ Ամառային ջինսն ավելի փափուկ և բարակ է, քան դասականը: Երբեմն հագուստը կարող է պարունակել այլ մանրաթելեր, օրինակ՝ կտավատե, որն ապահովում է հիանալի օդափոխություն և թույլ չի տալիս քրտնել։ Կարևոր է ուշադրությաւն դարձնել այն փաստի վրա, որ գործվածքի այս թեթև տեսակի կյանքն ավելի կարճատև է:

600x400

Ճիշտ ոճեր

Կարևոր պայմանը, որը կապահովի ջինսե կերպարի հարմարավետությունը շոգ օրերին, ճիշտ ոճն է։ Շեշտը դրեք ազատ և կարճ մոդելների վրա, մանավանդ, որ այժմ դա աներևակայելի արդիական է: Այս կերպ դուք կկանխեք շոգն ու կհավաքեք շատ հաճելի հաճոյախոսություններ։

Մի մոռացեք բերմուդ շորտերի մասին, որոնք այսօր հանրաճանաչության գագաթնակետին են: Դրանք կատարյալ են ինչպես ծովափնյա կերպարի, այնպես էլ քաղաքային զբոսանքների համար: Մինչև ծնկները երկար շորտերը կընդգծեն ձեր բարեմասնությունները և թույլ կտան շնչել:

600x400600x400

Եվ, իհարկե, ավելի հաճախ հագեք զգեստներ և սարաֆաններ։ Դրանք չեն պահանջում բարդ համակցություններ և թույլ են տալիս ստեղծել նուրբ կանացի կերպարներ:

600x400600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 975 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Հայտնի են օրգանիզմի դետոքսի համար լավագույն բանջարեղենը

07.08.2024
Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Բժիշկները բացատրել են, թե ինչպես խնամել արևից գունաթափված մազերը

16.07.2024
2024 թվականի ամառն անհավանական շոգ ու արևոտ է։ Նման եղանակին կարող է տուժել ոչ միայն ձեր մաշկը, այլեւ մազերը։ Մասնագետներն առանձնացրել են խնամքի պարզ կանոններ։

Ինչպես կրել ջինս ամռան շոգին. 4 խորհուրդ

04.07.2024
Եկեք պարզենք, թե ինչպես ճիշտ ինտեգրել ջինսն ամառային զգեստապահարանում, որպեսզի այն լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ:

Ոճաբանները պարզաբանում են, թե ինչպես պետք է հագնվեն պլյուս-սայզ կանայք ամռան շոգին

25.06.2024
Սրբագրման տեխնիկայի իմացությունը ձեզ կօգնի ստեղծել կատարյալ ուրվագիծ, որն ընդգծում է պլյուս–սայզ կազմվածքի առավելությունները:

Այս 5 տնային բույսերը կփրկեն ձեզ փոշուց, կկանգնեցնեն բորբոսը և կազատեն ալերգիաներից

13.06.2024
Տնային բույսերը կարող են չեզոքացնել աղտոտվածությունը, մաքրել օդը, հաղթահարել էլեկտրամագնիսական ճառագայթումը և տանը ստեղծել հատուկ հարմարավետություն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2024 09:56
43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
06-09-2024 09:40
Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
06-09-2024 09:32
Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
06-09-2024 03:00
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
05-09-2024 10:18
Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2024
Դիտվել է 1374 անգամ
02.09.2024
Դիտվել է 766 անգամ
03.09.2024
Դիտվել է 259 անգամ
04.09.2024
Դիտվել է 250 անգամ
05.09.2024
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster