Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024

Մեր օրերում ամուսնությունն իրականում ավելի շատ ջանք է պահանջում, քան տասը տարի առաջ: Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Տնտեսական անկայունությունը, սոցիալական նորմերի փոփոխությունը, թվային աշխարհով տարվելը և հոգեկան առողջության բարդությունների աճող տեմպերը ժամանակակից ամուսնությունների վրա ազդող գործոններից ընդամենը մի քանիսն են:

Ահա հինգ պատճառ, որոնք հիմնված են հետազոտությունների և վիճակագրության վրա, թե ինչու են այսօր հարաբերությունները դժվարանում.

Անհանգստություն և դեպրեսիա

Սարսափելի բաներ միշտ եղել են, բայց նախկինում մենք չգիտեինք դրանց բոլորի մասին և, իհարկե, ոչ անմիջապես: Նորություններին շուրջօրյա հասանելիությունը մեզ տեղեկացված է դարձնում, բայց այդ իրազեկվածությունը կարող է ճնշող լինել: Եթե անգամ փորձում ենք չհետևել վատ նորություններին, մենք միևնուն է կծանուցվենք դրանց մասին մեր հեռախոսի միջոցով։

Արդյունքում՝ ավելացել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրները, հատկապես՝ անհանգստությունն ու դեպրեսիան։ Վերջին տասնամյակում հոգեկան հիվանդությունների դեպքերն աճել են 13%-ով, ինչը էական ազդեցություն ունի անձնական երջանկության և հարաբերությունների առողջության վրա:

Վեճեր փողի պատճառով

600x400

Փողի շուրջ վեճերը միշտ էլ եղել են ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը։ Ֆինանսական սթրեսն ամուսնական դժգոհության կարևոր ցուցանիշ է:

Դրան գումարեք կյանքի թանկացման ճգնաժամը և դուք միջին ընտանիքի վրա կունենաք ավելի մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն:

Աշխատանքի և անձնական կյանքի միջև լղոզված սահմանները

Տեխնոլոգիան մեզ թույլ է տալիս հասանելի լինել 24/7 ռեժիմով: Աշխատանքային և անձնական կյանքի միջև սահմանները լղոզվել են, և շատ գործատուներ ակնկալում են, որ մենք հասանելի կլինենք աշխատանքային ժամերից դուրս:

Բացի այդ, մեզնից շատերն այլևս չեն աշխատում իննից-հինգը: Տնից աշխատելը թույլ է տալիս ավելի ճկուն ժամեր ունենալ, բայց դա նաև նշանակում է, որ աշխատանքի և անձնական ժամանակի միջև հստակ տարանջատում չկա:

Համավարակի ժամանակ շատ զույգեր հաճույքով էին կողք կողքի աշխատում խոհանոցի սեղանի շուրջ: Այնքան ժամանակ, մինչև հասկացան, որ միասին ժամանակ անցկացնելը ևս կարող է չափից դուրս լինել։

Հարաբերություններում թարմությունը պահելու համար անհրաժեշտ են նաև բաժանումն և միմյանցից հեռու մնալը: Ի վերջո, եթե ամեն ինչ միասին եք անում, ինչի՞ մասին պետք է խոսեք։

Սմարթֆոններն ու համակարգիչները փոխարինել են կենդանի հաղորդակցությանը

Սմարթֆոնները հիմնավորապես մեր կյանք ներխուժեցին մոտավորապես 2014 թվականին, բայց այն ժամանակ դրանց օգտագործումը սահմանափակ էր: Այսօր մենք դրանք օգտագործում ենք ֆիթնեսի, բանկային գործարքների, գնումների, վաճառքի... և ամենակարևորը՝ զվարճանալու համար։ Զարմանալի՞ է, որ դրանք մշտապես մեր ձեռքում են՝ խանգարելով շփվել մեր զուգընկերոջ հետ։

Սոցիալական ցանցերով չափազանց տարվելը

600x400

Այսօր մարդկանց 68%-ն ասում է, որ սոցիալական մեդիան ազդել է իրենց հարաբերությունների վրա, և ոչ լավ առումով: Ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական ցանցերի չափից ավելի օգտագործումը մարդկանց 45%-ի համար ամուսնական անբավարարվածության էական գործոն է:

Ինչո՞ւ են սոցիալական ցանցերն այդքան թունավոր հարաբերությունների համար: Պատճառներից մեկը համեմատության գործոնն է։ Բոլորն ավելի լավն են թվում, ավելի հարուստ և երջանիկ, քան դուք: Նրանց զուգընկերներն ավելի համարձակ են, ավելի նիհար, խելացի և ավելի շփվող, քան ձերը:

Մեր միտքը գիտի, որ այդ ամենը ֆանտազիա է. ոչ ոք չի հրապարակում նկարներ, որտեղ իրենք զայրացած կամ ընկճված են, բայց միևնուն է՝ դա մեզ ստիպում է անբավարար զգալ և քննադատել մեր զուգընկերներին:

Սոցիալական մեդիան ոչ միայն մեզ տալիս է այլ մարդկանց զուգընկերների և հարաբերությունների իդեալականացված պատկերներ, այլև հիանալի հնարավորություններ՝ նախկին սիրելիի հետ հարաբերությունները վերականգնելու կամ նորերին գտնելու համար:

Ամուսնալուծություններով զբաղվող փաստաբանների 81%-ը պնդում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում նկատվել է սոցիալական ցանցերից ստացված ապացույցների հետ կապված գործերի աճ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2550 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Ինչպես կարելի է արձագանքել տղամարդու անպատեհ սիրախաղին․ խորհուրդ են տալիս հոգեբանները

10.01.2025
Շատ կանանց հաճելի է տղամարդկանց կողմից ուշադրության նշաններ ստանալը, հատկապես, եթե նրանք ամուրի են և պատրաստ են հարաբերությունների: Բայց ինչ անել, եթե սիրախաղը անպատեհ է թվում և գալիս է անցանկալի անձից։

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024
Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Մարմնի մասեր. ինչին է նայում տղամարդը, երբ առաջին անգամ հանդիպում է կնոջը

26.11.2024
Հարաբերությունների մասնագետները նշել են, թե ինչպես օգտագործել այս գաղտնի գիտելիքները ձեր օգտին:

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2025 10:53
Լոնդոնում կայացել է BAFTA կինոմրցանակաբաշխությունը։ Հաղթող ճանաչվեցին «Բրուտալիստ»-ը և «Կոնկլավ» ֆիլմերը, որոնք ստացան չորսական անվանակարգեր, իսկ գլխավոր դերերի համար մրցանակներ ստացան Մայքի Մեդիսոնը և Էդրիեն Բրոուդին:
17-02-2025 10:47
Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները, որ հրապարակվել են American Journal of Hypertension ամսագրում, ցույց են տվել, որ յոգուրտը կարող է փրկել կաթվածից և ինսուլտից: Շաբաթական 2 բաժին և ավելի յոգուրտ օգտագործած կանանց մոտ ռիսկը նվազել է 17%-ով, իսկ տղամարդկանց մոտ 21%-ով՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր յոգուրտ չեն օգտագործել կամ օգտագործել են ամսական 1 անգամ: Իսկ նրանց մոտ, ովքեր հատուկ դիետա էին պահպանել և ամենօրյա սննդակարգում յոգուրտ էին ներառել, կաթվածի և ինսուլտի հավանականությունը նվազել էր 30%-ով:
17-02-2025 10:32
Իլոն Մասկը չի ճանաչել իր տասներեքերորդ երեխայի հայրությունը: Պահպանողական ինֆլյուենսեր և մանկական գրքերի հեղինակ Էշլի Սենտ Քլերը հրապարակայնորեն կոչ է անում Իլոն Մասկին «ավարտին հասցնել իրենց պայմանագիրը»՝ երեխայի համատեղ դաստիարակության հարցում: Դա տեղի է ունեցել իր այն հայտարարությունից մեկ օր անց, որ նա հինգ ամիս առաջ լույս աշխարհ է բերել Մասկի երեխային:
17-02-2025 09:51
Շվեյցարիայում կայանալիք «Եվրատեսիլ 2025» մրցույթին Հայաստանը կներկայացնի Պարգը։ Մրցույթը կկայանա մայիս ամսին։ Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։
17-02-2025 09:35
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 4 աստիճան եւ 44-րդն է։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արիան Սաբալենկան է։ Լավագույն տասնյակում են նաեւ լեհ Իգա Շվյոնտեկը, ամերիկացի Կոկո Գաուֆը, իտալացի Յասմին Պաոլինին, ամերիկացիներ Ջեսիկա Պեգուլան ու Մեդիսոն Քիզը, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, չինացի Ցինվեն Չժենը, ամերիկացի Էմմա Նավարոն եւ իսպանացի Պաուլա Բադոսան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.02.2025
Դիտվել է 644 անգամ
17.02.2025
Դիտվել է 475 անգամ
13.02.2025
Դիտվել է 459 անգամ
14.02.2025
Դիտվել է 405 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster