Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024

Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Մարդիկ փորձում են վերականգնել երիտասարդությունը, գեղեցկությունն ու նախկին առողջությունը՝ հուսահատ դիմելով տարբեր մասնագետների։ Սակայն երկարակեցության գաղտնիքն իրականում պարզ է՝ ճիշտ ապրելակերպ և աշխատանք՝ ինքներդ ձեզ վրա:

Ի՞նչ սովորություններ պետք է մտցնել առօրյայում՝ ծերացումը կանխելու համար:

1. Միջերկրածովյան դիետա

Միջերկրական ծովի բնակիչների սննդակարգը համարվում է բուժիչ դիետա: Դրա շնորհիվ դուք կարող եք ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլեւ զգալիորեն բարելավել ձեր առողջությունը։ Սնուցման այս տեսակն առաջին անգամ հայտնի դարձավ 1950-ականներին, երբ ամերիկացի ֆիզիոլոգ Էնսել Քիզը և նրա թիմը ուսումնասիրեցին սննդակարգի ազդեցությունը մարդու առողջության վրա: Հետո նա բացահայտեց սննդակարգի և կյանքի տեւողության կապը։

Միջերկրածովյան դիետայի գլխավոր գաղտնիքը կանաչ բանջարեղենի, մրգերի և հացահատիկեղենի առատությունն է։

Այն լիովին բացառում է արդյունաբերական արտադրանքի սպառումը` քաղցրավենիք, հացաբուլկեղեն, կիսաֆաբրիկատներ: Միաժամանակ կրճատվում է կենդանական ծագման սննդամթերքի սպառումը' միս, ձուկ, ձու, կաթնամթերք։

Այս դիետան վաղուց ցույց է տվել իր արդյունավետությունը քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և ածխաջրերի նյութափոխանակության բարելավման գործում։ Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի և արյան անոթների վիճակի վրա, ինչպես նաև օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

2. Առողջ քուն

600x400

Քունը ոչ պակաս կարևոր է առողջության համար։ Եվ դուք պետք է գտնեք ոսկե միջինը՝ քնել այնքան, որքան անհրաժեշտ է ձեր մարմնին: Եթե դուք բավարար չափով չեք քնում կամ, ընդհակառակը, շատ եք քնում, դա բացասաբար կանդրադառնա ձեր ուղեղի աշխատանքի վրա։

Ընդ որում, քնի ժամերի քանակն անհատական է և որոշվում է գենետիկորեն։ Հավանաբար նկատել եք, որ որոշ մարդկանց անհրաժեշտ է առնվազն ութ ժամ՝ առավոտյան թարմ զգալու համար, իսկ ոմանք բավարարվում են հինգ ժամով և ոչ մի անհարմարություն չեն զգում:

Յուրաքանչյուր մարդու համար նորմը հաշվարկվում է որոշակի թվով փուլային փոփոխություններից՝ արագ և դանդաղ քուն, որոնցից յուրաքանչյուրը տևում է 40-ից մինչև 60 րոպե: Բոլոր մարդկանց մոտ այս փուլերը տարբեր կերպ են փոխվում, ուստի որոշ մարդիկ քիչ են քնում, իսկ մյուսները կարող են ամբողջ օրը անցկացնել անկողնում՝ ուժերը վերականգնելու համար:

Օրվա ընթացքում մեր ուղեղում կուտակվում են բազմաթիվ տարբեր կենսաքիմիական նյութեր՝ դրանք մոլեկուլներ են, որոնք հիմնականում հորմոններ են, թթուներ և սպիտակուցներ: Երբ մարդը քնում է, մոտ մեկ ժամ հետո նրա ուղեղ է մտնում ողնուղեղային հեղուկը, որը բառացիորեն «լվանում» է նրան կուտակված նյութերից։ Եթե դուք ձեզ զրկում եք քնից, ապա այդ տարրերը, առաջացնելով նեյրոտոքսիկություն, հանգեցնում են տարբեր հիվանդությունների, օրինակ՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի։

Ուղեղի կայուն և արդյունավետ լվացման համար անհրաժեշտ է ճիշտ քնել:

• Աշխատեք ընթրել քնելուց ոչ ուշ, քան 4-5 ժամ առաջ։ Սա կնվազեցնի ձեր մարսողական օրգանների ծանրաբեռնվածությունը և կօգնի ձեզ ավելի արագ քնել:

• Մի խնայեք քնի վրա։ Եթե գիշերը չեք կարողանում բավականաչափ քնել, անպայման կեսօրին մոտ մեկ ժամ քնեք: Այս սկզբունքին հավատարիմ են Իտալիայի բնակիչները, որոնք հայտնի են իրենց սիեստայով՝ ցերեկային քնով։

• Վեր կացեք ինքնուրույն, ոչ թե զարթուցիչով: Առավոտյան բարձր հնչող մեղեդին կարող է ընդհատել քնի դանդաղ փուլը, իսկ հետո դուք անպայման «կոտրված» կզգաք, երբ արթնանաք։

3. Ակտիվություն

Վաղաժամ ծերացման ենթակա է ոչ միայն մեր մարմինը, այլև ուղեղը, որը 45 տարի անց սկսում է գլոբալ «վերակազմավորում» ապրել: Այս օրգանը կարելի է համեմատել մի ամբողջ գործարանի հետ, որտեղ շարունակաբար տեղի են ունենում տարբեր կենսաքիմիական գործընթացներ։ ԴՆԹ-ի տարբեր մուտացիաների և միտոքոնդրիումների (բջիջների էներգիայի հիմնական աղբյուրի) վատ աշխատանքի պատճառով ուղեղի աշխատանքն աստիճանաբար դանդաղում է, և մարդը կարող է խնդիրներ ունենալ հիշողության ու կենտրոնացման հետ:

Ճանաչողական գործառույթների զարգացմանն ուղղված գործունեությունը կօգնի կանխել ուղեղի վաղ ծերացումը: Օրինակ՝ կանոնավոր գրքեր կարդալը և օտար լեզուներ սովորելը ուղեղին թույլ է տալիս կառուցել նոր նյարդային կապեր, իսկ երաժշտական գործիքներ նվագելը զարգացնում է երկու կիսագնդերը՝ մեծացնելով կենտրոնացումը:

Որպեսզի ձեր ուղեղը հնարավորինս երկար «տոնուսի» մեջ մնա, մի մոռացեք վիտամինների և հանքանյութերի պակասը լրացնելու մասին։ Ամենակարևոր միացություններից մեկը, որի դեֆիցիտը կարելի է հանդիպել յուրաքանչյուր երկրորդ մարդու մոտ, վիտամին D-ն է, որի պակասը նվազեցնում է գորշ նյութի զանգվածը՝ արագացնելով ծերացման գործընթացը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1787 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024
Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս:

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

6 ամառային սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամներին

26.07.2024
Ամառային ամենատարածված սովորույթներն ու ծեսերը կարող են ոչ միայն բարձրացնել մեր տրամադրությունը, այլև լրջորեն ազդել առողջության վրա։

Կեռասի օգուտակարությունն ու վնասները

26.06.2024
Ո՞ր կեռասն է ավելի լավ գնել և որքա՞ն կարելի է ուտել․ այս հարցերին կպատասխանենք ստորև։

Աստղային սննդաբանի 6 խորհուրդ․ ինչպես մեկ շաբաթում նիհարել առանց մարզման

14.06.2024
Փորձագետը ոչ մի խոսք չի ասել մարզումների մասին, բայց տվել է մի ամբողջ շարք առաջարկություններ սնվելու վերաբերյալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-09-2024 11:40
Սեպտեմբերի 25-ին 40-ամյա Մենդի Մուրը սոցցանցերում հայտարարեց, որ երրորդ անգամ է մայրացել։ Հայտնի դերասանուհին աղջիկ է լույս աշխարհ բերել, որին անվանել է Լուիզ Էվերետ։
27-09-2024 11:34
Առեղծվածային սպիտակ նյութը, որը քսել են Չինաստանում 3600-ամյա մումիաների գլխին ու պարանոցին, պարզվել է աշխարհի ամենահին պանիրն է։ 
27-09-2024 07:43
Փարիզի նորաձեւության շաբաթը չի եռուն ընթացքի մեջ է. իր նոր հավաքածուն ներկայացրել է Balmain ապրանքանիշը։ Երեկոյի գլխավոր հյուրը Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն էր, որին անձամբ հրավիրել էր նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստինգը։ Էմանուել Մակրոնի 71-ամյա կինը փայլել է փակ, բայց բավականին կիպ կապույտ երկարաթև զգեստով։
27-09-2024 02:48
Օգոստոսի սկզբին լուրեր տարածվեցին, որ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, ով իր հետևում բազմաթիվ սիրային կապեր ունի, պատրաստվում է ամուսնանալ։ Ընտրյալը, հակառակ երկրպագուների հույսերին, ոչ թե նրա միակ երեխայի մայրն էր՝ ռուս մոդել Իրինա Շեյքը, այլ վերջինիս ընկերուհին՝ պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը։ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը, ով դերասանից 20 տարով փոքր է, նոր են սկսել հանդիպել և արդեն մտածում են ամուսնության մասին։
27-09-2024 01:53
39-ամյա երգչուհի Լանա Դել Ռեյն ու նրա զուգընկերը՝ ալիգատորների որսորդ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենն ամուսնացել են։ Զույգն ամուսնացել է ծովափնյա Դե Ալլեմանս քաղաքում (Լուիզիանա), որտեղ աստղի սիրելին աշխատում է որպես զբոսավար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.09.2024
Դիտվել է 1023 անգամ
24.09.2024
Դիտվել է 495 անգամ
25.09.2024
Դիտվել է 440 անգամ
26.09.2024
Դիտվել է 316 անգամ
27.09.2024
Դիտվել է 268 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster