Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024

Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Փորձեք անդրադառնալ Կենդանակերպի նշանի բնութագրերին՝ պարզելու համար, թե ո՞վ է ամենաբարին՝ ըստ աստղերի կանխորոշման։


12-ՐԴ ՏԵՂ․ ԵՐԿՎՈՐՅԱԿ

Բարության առումով բավականին տարօրինակ նշան։ Ավելի շուտ, Երկվորյակի վերաբերմունքը ուրիշների նկատմամբ ճիշտ կլինի անվանել քաղաքավարի ուշադրություն, որի հետևում իրականում անտարբերությունն է: Այսինքն, ձևական առումով, Երկվորյակը պատրաստ է լսել և նույնիսկ օգնել, ու անգամ չի տրտնջա, որ իրեն «բեռնել են», բայց նրանից անտարբերության ալիք կհորդա: Մյուս կողմից, կարևորը օգնությունից ստացված արդյունքն է, իսկ էմոցիոնալ մասնակցությունը միշտ չէ, որ այդքան անհրաժեշտ է։ Իրականում Երկվորյակը բաց կերպար է և բարությամբ է վերաբերվում իր ամենամոտ մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր արժանի են դրան: Ի դեպ, ոչ բոլոր սիրելիները կարող են ներառվել այդ ցուցակում։ Նրանք, ովքեր դրան արժանի չեն, դուրս կմնան։

11-ՐԴ ՏԵՂ․ ԽԵՑԳԵՏԻՆ

Գրեթե նույն պատմությունն է, ինչ Երկվորյակների դեպքում: Խեցգետինների բարությունը տարածվում է կոնկրետ հասցեներով՝ հարազատների, ընդհանրապես մերձավոր շրջապատի և նրանց նկատմամբ, ովքեր ակնհայտ բարի են: Մնացած բոլորի հանդեպ՝ «կներեք, ոչիչով օգնել չեմ կարող»։ Ի տարբերություն Երկվորյակի, Խեցգետինն ընտրողական չէ հարազատների նկատմամբ. ինչպիսին էլ որ լինեն նրանք, բոլոր սիրելիներն էլ կստանան սիրո և բարության իրենց բաժինը: Հնարավո՞ր է արդյոք վաստակել Խեցգետնի ջերմությունը: Այո՛։ Պարզապես նրան ընդառաջ գնացեք: Խեցգետինն ունակ է գնահատել դա։

10-ՐԴ ՏԵՂ․ ԱՌՅՈՒԾ

Հորոսկոպի ամենաբարի նշանը չէ, բայց ամենափակերից մեկն է։ Ինչ կա նրա հոգում, ինչպես է նա իսկապես ձեզ վերաբերվում, դժվար է հասկանալ: Եվ դա անհնար է պարզել, քանի դեռ չեք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ նա ստիպված կլինի ցույց տալ իր իրական զգացմունքները: Սա վերաբերում է ոչ միայն լավ վերաբերմունքին, այլեւ վատին։ Առյուծը կարող է ատել ձեզ, բայց նա դա ցույց չի տա: Սակայն, եթե դա իսկապես այդպես է, դուք ինքներդ կիմանաք՝ Առյուծներն առանց պատճառի ոխ չեն պահի։ Եվս մեկ հատկություն. Առյուծը հիշաչար է։ Այսպիսով, դուք ներում մի ակնկալելեք:

9-ՐԴ ՏԵՂ․ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Բնութագրերը նման են Առյուծների հատկանիշներին։ Այծեղջյուրները փակ են և թողնում են հեռու մնալու տպավորություն, իսկ այն, ինչ կա նրանց հոգում, անհայտ է։ Պատային իրավիճակներում Այծեղջյուրն, իհարկե, կդրսևորի իրեն և անտարբեր չի մնա, բայց առօրյա կյանքում նա այնպիսին է, ասես իրեն շրջապատող աշխարհը չի հետաքրքրում։ Միևնույն ժամանակ, Այծեղջյուրները բարյացակամ են գրեթե բոլորի նկատմամբ, նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դա ցույց տալ:

8-ՐԴ ՏԵՂ. ԽՈՅ

Այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում միտումնավոր չարություն անել։ Նրանք ուշադիր են ուրիշների զգացմունքների նկատմամբ, բայց որոշակի սահմաններում։ Բանն այն է, որ Խոյը երբեք հետ չի նայում: Նրա բնորոշիչն առաջ շարժվելն է, ոչինչ և ոչ ոք չի կարող խանգարել նրան առաջ շարժվել: Այդ պատճառով Խոյը երբեմն կարող է լիովին անտարբեր լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր դանդաղեցնում են իր ճանապարհը: Խոյերը նաև հազվադեպ են հետաքրքրվում այլ մարդկանց կարծիքներով, ինչը նույնպես կարող է ցավ պատճառել ու նմանվել հոգևոր անզգայության:

7-ՐԴ ՏԵՂ․ ԿՈՒՅՍ

600x400

Շատ հաճելի նշան, որը ոչ մեկին չի վնասի, իսկ ընդհանուր առմամբ, բարության առումով ամեն ինչ լավ է։ Միակ նրբությունն այն է, որ Կույսերը, ինչպես Առյուծները, շատ ու շատ երկար են հիշում իրենց պատճառած ցավն ու չարությունը։ Ճիշտ է, եթե Առյուծը վրեժխնդրության ծրագիր է մշակում, Կույսը պարզապես եզրակացություն կանի և այդ անձի վրա խաչ կքաշի: Դրանից հետո անհնար կլինի վերականգնել հարաբերությունները. Կույսերը մարդկանց անմիջապես չեն կտրում իրենց կյանքից, բայց եթե նրանք նման որոշում կայացնեն, ուրեմն՝ վերջ:

6-ՐԴ ՏԵՂ․ ԿՇԵՌՔ

Բարի են, բայց հիմնականում՝ բարեկիրթ։ Սա վատ է անդրադառնում նրանց վրա այն իրավիճակներում, երբ պետք է լկտի մարդուն տեղը դնել: Կշեռքների համար դժվար է կոնֆլիկտի մեջ մտնել ոչ թե վախկոտության պատճառով, այլ հենց այն պատճառով, որ նրանք չեն հանդուրժում կոշտությունն ու կոպտությունը։ Կշեռքների դեպքում սա հենց այն դեպքն է, երբ ուրիշները կարող են կասկածել իրենց նկատմամբ նրանց ձևական վերաբերմունքի մեջ։ Իրականում, պատճառը հենց նրանց դաստիարակությունն է․ Կշեռքները չեն գտնում, որ զգացմունքները պետք է արտահայտվեն ամբողջ ուժով, դրա համար նրանք արտաքինից բավականին չոր են թվում:

5-ՐԴ ՏԵՂ․ ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորը շատ հստակ և արդարացի է վերաբերվում «բարություն» հասկացությանը։ Նա, ով վատն է, արժանի չէ լավ վերաբերմունքի, լավը, ընդհակառակը, արժանի է դրան։ Խնդիրն այն է, որ Աղեղնավորը երբեմն չի տարբերում կիսատոնները՝ աշխարհը բաժանելով սևի և սպիտակի։ Դրա պատճառով նրանք, ովքեր լիովին վատը չեն, հաճախ ընկնում են վատերի ցուցակ: Բայց ի՞նչ անել, այդպիսին են Աղեղնավորները, փոխզիջումը հաստատ նրանց բնորոշիչը չէ։

4-ՐԴ ՏԵՂ․ ԿԱՐԻՃ

Այս նշանի ներկայացուցիչները համարվում են բարդ, բայց ինչ վերաբերում է բարությանը, ապա ամեն ինչ կարգին է։ Կարիճների կանխամտածված կոպտությունը, նրանց կոշտությունը և ընդհանրապես երբեմն անտանելի բնավորությունը փոխհատուցվում են հոգևոր նրբությամբ և արձագանքելու իրական կարողությամբ: Ճիշտ է, հիշաչարությունը միշտ նրանց հետ է:

3-ՐԴ ՏԵՂ․ ՁԿՆԵՐ

Ջրհոսին նմանվող նշան։ Նույն բացությունը․ նույն չարիք գործելու անկարողությունը և նույնիսկ թշնամիներին ներելու հատկությունը: Ուրիշ բան, որ այնտեղ, որտեղ Ջրհոսն այնքան է ներում, որ չի բաժանվում վիրավորողից, Ձկները սկզբունքայնություն են ցուցաբերում և ջնջում այդպիսի մարդկանց իրենց կյանքից: Իսկ հոգու խորքում Ձկները, ինչին դժվար է հավատալ, բավականին անտարբեր են ուրիշների նկատմամբ, նրանք իրականում հետաքրքրված են միայն իրենցով։ Թե ինչպես են նրանք դա կարողանում անել առանց որևէ մեկի ցույց տալու, առեղծված է։

2-ՐԴ ՏԵՂ․ ՑՈՒԼ

Բաց և պայծառ նշան, որին դժվար է կասկածել շահամոլության, բարության և անկեղծության բացակայության մեջ: Ցուլերի խնդիրը հենց այն է, որ նրանք չափազանց բաց են, և դա կարող է նրանց համար հանգեցնել տխուր հետևանքների: Պարզվում է, որ սիրելիները պետք է զգոն լինեն և վերահսկեն Ցուլի որոշումներն ու գործողությունները, որպեսզի նա ակամա ամբողջ գումարը չտա առաջին հանդիպածին: Ընդ որում, այս նշանի ներկայացուցիչները երբեք էլ միամիտ չեն, բայց նրանց մեծ սիրտը երբեմն խանգարում է խելամիտ մտածելուն։

1-ՐԴ ՏԵՂ․ ՋՐՀՈՍ

Այս նշանի ներկայացուցիչները օրգանապես ունակ չեն վատ արարքների, նրանք բարի են բոլոր մարդկանց նկատմամբ, ներառյալ նրանց, ովքեր ժամանակին վիրավորել են իրենց: Սա սկզբում անվստահություն է առաջացնում, հետո քմծիծաղ, հետո՝ խոր հարգանք: Այն փաստը, որ Ջրհոսը չի ցանկանում վատնել իրեն չարիքի վրա, հիացմունք է առաջացնում: Միևնույն ժամանակ, Ջրհոսը երբեք էլ միամիտ և անպատասխան հիմար չէ. նրան անհնար է խաբել, իսկ հակահարված կստանք հեշտությամբ։ Բայց Ջրհոսը դիտավորյալ որևէ մեկին վատ բան չի անի, նա արհամարհելու է դա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3784 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025
Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Ինչու են «որովայնում թիթեռնիկները» «փախիր» ազդանշան, այլ ոչ թե սիրո

11.02.2025
Հանդիպե՞լ եք մի մարդու, ով ձեր սիրտին ստիպում է կատաղի բաբախել, իսկ որովայնում՝ թիթեռնիկներին թրթռալ:  Իսկ եթե այդ «թիթեռնիկները» ամենևին էլ սիրո ազդարար չեն, այլ տագնապի՞։

Ինչպես մոռանալ մարդուն. օգտակար խորհուրդներ հոգեբանից

30.01.2025
Սերտ հարաբերությունները թողնում են բազմաթիվ զգացմունքային կապեր և հիշողություններ, որոնք չեն կարող ամբողջությամբ ջնջվել հիշողությունից:

Ինչու ենք մենք վառ և հուզիչ երազներ տեսնում. հոգեբանների բացատրությունը

15.01.2025
Եթե մարդը հաճախ է վառ և հուզիչ երազներ տեսնում, դա կարող է վկայել բարձր հոգեհուզական սթրեսի և, նույնիսկ, որոշ հիվանդությունների մասին:

7 իմաստուն ճշմարտություն, որոնց մենք հանգում ենք հասուն տարիքում

27.12.2024
Ոմանք 40-ամյակը համարում են վերջի սկիզբ: Նրանք վախենում են ապագայից, կառչում չսիրած աշխատանքից և սկսում ակտիվորեն քննադատել «երիտասարդությանը»։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1138 անգամ
22.04.2025
Դիտվել է 597 անգամ
23.04.2025
Դիտվել է 533 անգամ
25.04.2025
Դիտվել է 391 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster