Նամակներ սնկով
23.02.2024
Եթե ցանկանում եք, որ ձեր սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։
Անհրաժեշտ բաղադրիչները
Շամպինյոն՝ 2 հատ Գլուխ սոխ՝ 1 հատ Հավի ձու՝ (պինդ խաշած) 1 հատ Սամիթ՝ 3 ճյուղ Խմոր (խմորիչով)՝ 200 գ Ուրց 1 ճ․գ․։
Էներգետիկ արժեքը.
Կալորիաներ՝ 190 կկալ/100գ
Պատրաստման ժամանակը՝ 20ր.։
Պատրաստման եղանակը
Մանր կտրատած սոխը եփեք մինչև կիսաթափանցիկ լինելը և վրան ավելացրեք մանր կտրատած շամպինիոնները։ Եռացրեք 10 րոպե՝ քիչ-քիչ ավելացնելով ջուրը։
Սնկի մեջ ավելացրեք քերած ձուն, կտրատած սամիթը և ըստ ցանկության մանր կտրատած սխտոր: Ավելացրեք աղ և ուրցը:
Խմորը գրտնակեք, կտրատեք քառակուսիներ և միջուկը դնելով, ծրարներ կազմեք։ Վերևի մասին քսեք թթվասեր և թողեք հանգստանա: Այնուհետև եփեք ջեռոցում 20 րոպե։
Հանեք ջեռոցից և թողեք մի փոքր թողեք անձեռոցիկի տակ: Բարի ախորժակ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2476 անգամ
Читать на русском
|