Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024

Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են: Եվ միշտ չէ, որ այնպիսին են, ինչպիսին նշված են հայտում:

Հոգեբան Իննա Ռայները պատմել է, թե ինչպիսի տղամարդկանց վրա չպետք է ժամանակ վատնել։


Պիկապեր

Կանանց հոգեբանության փորձագետ է։ Նա չի խնայում հաճոյախոսություններ և հետաքրքիր զրուցակից է: Այն արագությունը, որով նա պատրաստ է հանդիպել, ինչպես նաև ճնշումն ու հնարամտությունը, պետք է տագնապեցնող լինեն։ Կարևոր է նաև հասկանալ, որ ստանալով իրենը, նա անմիջապես անհետանում է։ Նրա համար գլխավորը վիճակագրությունն է, որով բարձրացնում է իր ցածր ինքնագնահատականը։

«Փիսիկս, արևս, ձկնիկս և այլ»

Ինչո՞ւ հանկարծ նրա համար փիսիկ դարձաք։ Առաջին հաղորդագրությունից սահմանները խախտելը ապագայում լավ բան չի խոստանում: Ձեր սահմաններն ամեն անգամ ավելի ու ավելի կոպիտ են խախտվելու։ Նման հաղորդագրություններով չաթը ավելի լավ է անմիջապես ջնջել։

Կաղապարային հաղորդագրություններով

Պե՞տք է այն տղամարդը, ով ամեն առիթով ինտերնետից վերցված 2000-ականների բանաստեղծություն է ուղարկում: Իսկ դու համոզվա՞ծ եք, որ նա միայն ձեզ է ուղարկում այդ սիրո հանգավորված խոսքերը։

Երկարակյացը

Որոշ տղամարդիկ տարիներ շարունակ ծանոթությունների կայքերում են: Ոմանք բարձրացնում են ինքնագնահատականը, ոմանք փնտրում են սիրուհիներ, իսկ ոմանք՝ վիրտուալ սեքս: Մեկ այլ տարբերակն այն է, որ տղամարդու պահանջները կյանքի զուգընկերոջ նկատմամբ շատ բարձր են։ Այս դեպքում նա ամբողջ կյանքում կփնտրի կատարյալին՝ միաժամանակ հանդիպելով ձեզ։

Շահամոլ

Եթե տղամարդը հարցնում տալիս՝ «դուք սեփական տուն ունե՞ք», «որքա՞ն եք վաստակում», «որքա՞ն եք ծախսում երեխաների վրա», «մեքենա ունե՞ք», պետք է զգուշանալ: Ձեզ նաև պետք է նախազգուշական լինեն այսպիսի հաղորդագրությունները՝ «Լուսանկարում գեղեցիկ զգեստով եք՝ հավանաբար թա՞նկ է: Անմիջապես, առանց վարանելու արգելափակեք նման մարդուն։

Ստախոս

Նրանք, ովքեր թաքցնում են իրենց մասին տեղեկությունը. օրինակ, դուք երկար ժամանակ շփվում եք ծանոթությունների կայքում, բայց նա պնդում է, որ սոցիալական ցանցերում հաշիվներ չունի։ Աբսուրդ. ամենայն հավանականությամբ նա այնտեղ է, բայց լուսանկարում կնոջ կամ մշտական ընկերուհու հետ։ Կամ նրա տարիքը այն չէ, ինչը նշված է կայքում։ Նրա մասնագիտության կամ երեխաների մասին տեղեկությունները նույնպես կարող են կեղծ լինել։

Մանիպուլյատոր

Եթե դուք հրաժարվում եք ժամադրությունից, իսկ նա ասում է, որ ուրեմն ստիպված կլինի հրավիրել մեկ ուրիշին, ապա գործ ունեք մանիպուլյատորի ունեք։ «Դե, եթե դու..., ուրեմն ես...»-ը նույնպես տարբերակ է, որը դժվար է մերժել: Կամ մեկ այլ օրինակ․ երեկ նա ձեզ հեղեղել է հաճոյախոսություններով, իսկ այսօր լիակատար անտարբերություն է ձեր նկատմամբ։ Տղամարդու այս տեսակը կարող է պատրանքներ ստեղծել՝ առանց ձեզ լավ ճանաչելու՝ «Դու կատարյալ կին ես», «Քեզ նմանների հետ պետք է ամուսնանալ», «Քո շնորհիվ ես գտել եմ կյանքի իմաստը» և այլն։

Սեքսամոլ

600x400

Նա սիրում է ձեր լուսանկարները՝ արված միայն ծովափից կամ ֆիթնես ակումբում, հաճոյախոսություններ է անում միայն «գեղեցիկ կրծքեր» ոճով և պահանջում ձեր ինտիմ լուսանկարները։ Երբեմն այս տիպի տղամարդիկ նախ քաղաքավարի նամակագրություն են վարում, հետո միայն ամեն ինչ հասցնում ինտիմի։ Ոմանց էջերում կարող է գրված լինել, որ կին են փնտրում հաճելի ժամանցի, իսկ ապագայում՝ հարաբերությունների զարգացման համար։ Մի խաբվեք: Այդ ապագան չի գալու։

Խարդախ

Նա զրուցելիս քաղաքավարի ու հաճելի է, բայց աստիճանաբար պարզ է դառնում, որ ձեր քաղաքից է, բայց հիմա ինչ-որ տեղ գործուղման մեջ է։ Երբ արդեն կարթի վրա եք, հանկարծ խնդիր է առաջանում. «բոլոր փողերը գողացել են», «ընկերը կամ հիվանդ մայրը օգնության կարիք ունի», «փողը չի բավարար չէ, շատ շահութաբեր բիզնեսը բացելու համար»: Եվ նման պարագաներում ձեզնից պարտքով ձեղ է խնդրում։ Ոչ մի դեպքում մի տվեք: Արժե՞ ասել, որ դուք չեք տեսնի ոչ փող, ոչ այդ տղամարդուն:

Ի՞նչ այլ տեսակներ կան

Սրանք տղամարդկանց հիմնական տեսակներն են, որոնցից պետք է խուսափել: Կան նաև էլեկտրոնային նամակներ հավաքողներ, բանտարկյալներ, «պարզապես զրուցելու համար», դեռահասներ, այլասերվածներ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3386 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Ժամադրության 7 ժամանակակից կանոն, որոնք դուք գուցե չգիտեք

18.03.2025
Մեր օրերում զուգընկեր գտնելու կարճ դասընթացը տեղավորվում է ընդամենը յոթ կետի մեջ. մենք ձեզ առաջարկում ենք ժամադրության չգրված կանոններ, որոնց մասին գուցե չգիտեք:

Դու սիրում ես, նա՝ ոչ․ ինչպես հաղթահարել սա

06.03.2025
Հոգեբաններն առաջարկում են հրահանգներ, թե ինչպես չեզոքացնել տառապանքը և հնարավորություն տալ ձեզ գտնել փոխադարձ սեր։

8 նշան, որ ձեր տղամարդն ընդունակ է դավաճանել

05.02.2025
Խաբելու ընդունակ լինելն ու խաբելը, բարեբախտաբար, երկու տարբեր բաներ են:

Սիրային եռանկյունի. ամուսին, կին և սիրուհի. ի՞նչ անել

24.01.2025
Ենթադրվում է, որ սիրուհի ունեցող ամուսինն աղետ է կնոջ համար, բայց եկեք իրավիճակին այլ կերպ նայենք։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1127 անգամ
22.04.2025
Դիտվել է 589 անգամ
23.04.2025
Դիտվել է 524 անգամ
25.04.2025
Դիտվել է 381 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster