Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

03.11.2023

Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

Քաղցկեղն անկասելի աճում է։ Անցյալ տարի մոլորակի ավելի քան 19 միլիոն մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Այս թին, իրոք, մածելու տեղիք է տալիս: Չարորակ ուռուցքը կարող է հայտնվել մարմնի ցանկացած մասում, ուստի մասնագետները երբեք չեն դադարում հիշեցնել, թե որքան կարևոր է ախտորոշել և դիմել բժշկի առաջին իսկ հնարավոր ախտանիշների դեպքում: I կամ II փուլում հայտնաբերված ուռուցքները շատ ավելի բուժելի են, քան հետագա փուլերում:

Հիվանդների պատմության հիման վրա հայտնաբերվել են ուռուցքաբանության հիմնական ախտանիշները, այդ թվում.

• Անընդհատ հոգնածության զգացում
• Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
• Վատ ախորժակ և դրանից բխող քաշի հանկարծակի կորուստ
• Փափուկ հյուսվածքներոմ կամ գեղձերում գոյացություններ
• Ավշային հանգույցների մեծացում
• Ցավ մարմնում և գլխում
• Համակարգման կորուստ
• Խալերի չափի կամ գույնի փոփոխություն:

600x400

Քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ ունի իր «ազդանշանները», ուստի չպետք է աչք փակել դրանց վրա և մասնագետի մոտ գնալը հետաձգել, մանավանդ, որ վերջերս բժիշկները կրկին ահազանգ են խփել։ Նրանք նախազգուշացնում են, որ սարկոման (շարակցական հյուսվածքի քաղցկեղ), լիմֆոման (ավշային համակարգի քաղցկեղ), գլիոման (ուղեղի քաղցկեղ) և մի քանիսին կարելի է միավորվել մեկ շատ տարօրինակ ախտանիշով:

Ոչ վաղ անցյալում համացանցում հայտնվեց բրիտանացի Ալեքս Սևիջի պատմությունը, ով նշում էր, որ մի քանի անգամ արթնացել է այրվող ռետինի հոտից։ Նա խուճապի մեջ արթնացրել է իր հարսնացու Աննային՝ անհանգստանալով, որ տանն ինչ-որ տեղ հրդեհ է մոլեգնում, բայց ի զարմանս իրեն՝ աղջիկն ընդհանրապես ոչինչ չի զգացել։ Տեղի ունեցածը լրջորեն վախեցրել է տղամարդուն, իսկ հետո նա դիմել է մասնագետների օգնությանը։ Վերջիններս կատարել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MRI) և նրա մոտ ախտորոշել գլիոբլաստոմա՝ ուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակ:

600x400

Նման դեպք տեղի է ունեցել նաև անգլիուհի Յասմին Կլապի հետ։ Նա պատմել է, որ երկար ժամանակ իրեն հետապնդում էր այրված հացի հոտը։ Կինը դա զգացել է ամենուր՝ տանը, աշխատավայրում և, նույնիսկ, փողոցում։ Երբ դրանով ապրելն անտանելի է դառնում, Յասմինը գնում է հիվանդանոց, որտեղ ուսումնասիրությունից հետո նրա մոտ ախտորոշվում է IV փուլի գլխուղեղի քաղցկեղ: Քլապն ավելի ուշ հիշում է, որ գործընկերները հաճախ ասում էին իրեն, որ «մի քանի րոպեով անջատվում է», իսկ հետո վերադառնում իրականություն, կարծես ոչինչ չի եղել: Ի դեպ, նման «դադարները» ևս կարող են սարսափելի ախտորոշման նախանշաններ լինել, ուստի չպետք է անտեսել դրանք։

Հետևե ՛ք ձեզ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5198 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Ազատվեք ծանրությունից և այտուցվածությունից. ինչպես պահպանել ոտքերի թեթևությունը

03.07.2025
Եթե օրվա վերջում ձեր ոտքերը, կարծես, լցված են կապարով, այտուցվել են, այրոց կամ ջղաձգություն եք զգում, ժամանակն է վերանայել ձեր սովորությունները:

Քաշ գցելու եղանակներ ալարկոտների համար. կալորիաներ այրելու 12 եղանակ՝ առանց մարզվելու

06.06.2025
Լավ նորություններ կան նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտով զբաղվել. կալորիաները միայն մարզասրահում չէ, որ այրվում են:

Սթրեսը հարվածել է մաշկին. խորհուրդներ՝ դեմքի գեղեցկությունը պահպանելու համար

09.05.2025
Պարզենք, թե ինչպես է մշտական լարվածությունն ազդում արտաքին տեսքի վրա և նման պայմաններում ինչպես պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-11-2025 11:54
ZipHealth-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքից առաջ սեքսով զբաղվող ամերիկացիները ցուցաբերում են արտադրողականության (71%), առաջադրանքների կատարման (70%), կենտրոնացման (58%), մոտիվացիայի (57%) և աշխատանքից բավարարվածության (54%) ամենաբարձր ցուցանիշներ: Ավելին, առավոտյան սեքսը դրական ազդեցություն ունի աշխատավարձի և կարիերայի վրա. հարցվածների գրեթե մեկ հինգերորդը (19%) նշել է, որ անցյալ տարվա ընթացքում ստացել է պաշտոնի բարձրացում, իսկ կեսից ավելին (51%) ստացել է աշխատավարձի բարձրացում, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են երեկոյան սեքսը։
01-11-2025 11:50
Չինացի հետազոտողները պարզել են, որ կանայք կարող են տղամարդկանցից կրկնակի պակաս ֆիզիկական վարժություններ անել: Ըստ նրանց՝ ֆիզիկական վարժությունները կանանց համար ավելի օգտակար են, քան տղամարդկանց: Շաբաթական մոտ չորս ժամ ֆիզիկական վարժություններ կատարող կանայք կարող են միջինում մեկ երրորդով նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն տղամարդիկ կարիք ունեն կրկնակի ավելի ֆիզիկական ակտիվության՝ շաբաթական գրեթե ինը ժամ:
01-11-2025 11:37
Քեթի Փերին որոշել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր նոր սիրավեպին մոտենալ ամենայն լրջությամբ։ Ըստ Daily Mail-ի, երգչուհին օգտագործում է ընկերների և նույնիսկ էքստրասենսի խորհուրդները՝ «իր կյանքի սիրո» հետ հարաբերություններ կառուցելու համար։ Երգչուհին վաղուց է հետաքրքրված էզոտերիկայով. աստղագուշակությունը, թվաբանությունը, թարո քարտերը, հրեշտակային թվերը և անցյալ կյանքի ուսումնասիրությունները նրա պրակտիկաներից միայն մի քանիսն են։
01-11-2025 02:02
Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները: Մասնագետները նշել են, որ այս մթերքները արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում են ոսկորների փխրունության։ Օրինակ՝ շաքարը օրգանիզմում ստեղծում է թթվային միջավայր, որի չեզոքացման համար օրքանիզմը ստիպված է օգտագործել ոսկորների կալցիումը:
01-11-2025 01:06
Դեմի Մուրը Լոս Անջելեսում ներկա է գտնվել «Landman» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային: 62-ամյա դերասանուհին կարմիր գորգով անցել է մոխրագույն զգեստով և բեժ կոշիկներով: Նա լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Անջելինա Ջոլիի 70-ամյա նախկին ամուսնու՝ Բիլլի Բոբ Թորնթոնի հետ, ով գլխավոր դերն է խաղացել շոուում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.10.2025
Դիտվել է 2151 անգամ
28.10.2025
Դիտվել է 430 անգամ
29.10.2025
Դիտվել է 316 անգամ
30.10.2025
Դիտվել է 256 անգամ
01.11.2025
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster