Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի երեք ամենաանհանգիստ նշանները

24.10.2023

Նախընտրելի է նրանցից լինել անվտանգ հեռավորության վրա. նրանց անհանգստությունն այնքան ուժեղ է, որ հեշտությամբ կարող է տարածվել շրջապատում գտնվող յուրաքանչյուրի վրա:

Ձկներ

Եթե ձեր Ձուկը բացարձակապես հանգիստ է և տագնապի նշաններ ցույց չի տալիս, համոզվեք, որ նա ընդհանրապես ողջ է: Նույնիսկ եթե Ձկների և նրանց մտերիմների կյանքում տվյալ պահին ամեն ինչ լավ է, դա ամենևին չի նշանակում, որ կարող եք անջատել ահազանգի գեներատորը. նախ՝ կենդանակերպի գլխավոր պայծառատեսները մոտ ապագայի համար միշտ տագնապի պատճառ կգտնեն (և այդ մասին ուգևորությամբ կպատմեն բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել շրջվել):

Երկրորդ, եթե ապագայում էլ ամեն ինչ լավ է, միշտ կարող են ոչ վաղ անցյալից հիշել որևէ էպիկական ձախողում և ինչպես հարկն է՝ անհանգստանալ դրա համար:

Վերջապես, երրորդը՝ գլխավոր հաղթաթուղթը․ միշտ առկա է անհայտ ծագման անհանգստությունը, որն արահայտվում է «ես այդպես եմ զգում» ահազանգով:

Ի դեպ, Ձկներին իրենց անհանգստությունների հետ մենակ թողնելը հաստատ չի ստացվի. տագնապաբեր ծաղիկը չի ծաղկել՝ այն թաքցնելու նպատակով. նրանց վախերը կբավականացնեն բոլորին: Եվ միայն տագնապը տարածելուց հետո Ձկները վերջապես շունչ կքաշեն, կուղղեն իրենց լողակները և կհարցնեն․ «Ինչո՞ւ եք բոլորդ ընկճված։ Ամեն ինչ լավ կլինի, ես գիտեմ»:

Կույս

Նույնիսկ եթե Կույսն անսասան հանգիստ տեսք ունի, դա ոչինչ չի նշանակում. ներքին քննադատի աշխատանքը ոչ մի րոպե չի դադարում, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի նա հստակ գիտի, թե որտեղ է թերացել հասնելու համար ամենաբարձր չափանիշներին և այժմ, անկասկած, կպատժվի։

Թե կոնկրետ ինչպես է պատժվելու և ում կողմից, նա դեռ չգիտի, բայց չի կասկածում, որ հատուցումն անխուսափելի է, և դրան սպասելով, կկործանի ինչպես իր, այնպես էլ բոլոր մտերիմների կյանքը, ովքեր դժբախտաբար նրա շրջապատում են հայտնվել։

Ոչ, անիմաստ է պայքարել Կույսի ներքին քննադատի հետ՝ յուրաքանչյուր Կույս, չգիտես ինչու, անչափ սիրում է իր այդ գիծը և խնամքով հոգ է տանում դրա մասին՝՝ չմոռանալով կերակրել, ջրել և զբոսանքի տանել։ Բայց կարելի է նրանց դեմ պայքարել իրենց իսկ տրամաբանությամբ և տեսնել, թե ով՝ ում կհաղթի (գլխավորը՝ դա հարկ է անել անվտանգ հեռավորությունից):

Խեցգետին

Խեցգետիններն այնքան են անհանգստանում, որ հասկանալի չէ, թե ե՞րբ են նրանք ապրում: Պատասխանը պարզ է՝ Խեցգետինների համար անհանգստությունը որոշ չափով հենց նրանց կյանքն է։

Լինելով Կենդանակերպի ամենազգայուն նշաններից մեկը, հենց իրենց անհանգստությամբ է, որ Խեցգետինները վճարում են սիրելիներին այդքան լավ հասկանալու, նրանց կարիքները զգալու ունակության համար (երբեմն նույնիսկ նախքան մտերիմների կողմից նրանց լավ ճանաչելը) և ստեղծում խորը մտերմության այն մթնոլորտը, որում նրանք վարպետներ են:

Այդուհանդերձ, Խեցգետիններն ունեն անհանգստությունից պաշտպանվելու շատ հուսալի միջոց՝ շփում սիրելիների հետ (եթե անհանգստությունը մեղմ է) կամ փակվել սեփական ներաշխարհում (ծանր հարձակումների դեպքում):

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1165 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 407 անգամ
08.05.2024
Դիտվել է 222 անգամ
09.05.2024
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster