Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023

Ին Վինո գինիների մասնագիտացված խանութ-բարի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը վերջերս նվաճեց Հայաստանի լավագույն սոմելյե մրցանակը։

Այս յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։


- Ո՞վ է սոմելյեն և ի՞նչ հմտությունների է նա տիրապետում։

-Սոմելյեն միջնադարից եկած մասնագիտություն է: Սոմելյե բառը նշանակում է գինի մատուցող կամ մատռվակ, իսկ ինքը՝ սոմելյեն, հետևում է ռեստորանում գինու պահպանմանը, մատուցմանը և խորհուրդներ տալիս ուտելիքի ու գինիների հարցում: Կարևոր է, որ սոմելյեն ունենա գիտելիքներ ողջ աշխարհի գինիների և գինեգործության մասին, ինչպես նաև ունենա գինի համտեսելու հմտություններ: Սոմելյեի կարևոր ունակություններից է հյուրին ճիշտ գինի խորհուրդ տալը: Սոմելյեին դիմելու առավելություններից մեկը նրանց փորձառու քիմքն է: Նրանք անընդհատ փորձում են նոր գինիներ և վարժեցնելով իրենց, կարող են ձեզ օգնել գտնել նախընտրած գինին և մատուցել: Եթե լավագույն գինիները մատուցվեն սխալ բաժակով, սխալ ուտեստի հետ, սխալ ջերմաստիճանում և այլն, ապա հյուրի մոտ կարող է բացասական տպավորություն ստեղծվել:

600x400

- Ո՞րն է համարվում ամենալավ գինին: Ինչպե՞ս այն տարբերակել բազմաթիվ տեսակների մեջ։

- Ճիշտ կլինի՝ մեր մտքից հանենք «լավագույն գինի» հասկացողությունը, քանզի այն շատ սուբյեկտիվ է: Ինչպես ասում են՝ «ճաշակին ընկեր չկա», համանման կերպով՝ գինու հարցում լավագույնը չկա: Գինիները լինում են տարբեր տեսակների: Ամենամեծ խումբը պարզ և փրփրուն (խաղուն) գինիներն են: Տարանջատվում են նաև սպիտակ, վարդագույն և կարմիր, ըստ բնական մնացորդային շաքարի պարունակության՝ չոր, կիսաչոր, կիսաքաղցր և քաղցր գինիները: Ըստ մարմնի՝ գինիները կարող են լինել թեթև, միջին մարմին ունեցող և մարմնեղ․ այնպես, ինչպես, օրինակ, երբ համեմատում ենք ջրի և կաթի թանձրության զգացողությունը քիմքի վրա։ Այս ամենից ելնելով, ըստ նախասիրությունների, կարող եք ընտրել ձեզ համար լավագույն գինին: Պետք է հիշել, որ լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս:

 600x400

- Ներկայացրեք, խնդրեմ, իսկ ո՞րն է օրգանական գինին:

- Ըստ դասական սահմանման՝ օրգանական գինին այն է, որը համապատասխանում է օրգանական գինու պատրաստման չափանիշներին: Սա նշանակում է, նախ՝ այն պատրաստվում է օրգանական խաղողից՝ աճեցված առանց թունաքիմիկատների: Օրգանական խաղողի այգին սերտիֆիկացնելու համար հարկավոր է 3-4 տարի այն մշակել համապատասխան ձևով և տարին մի քանի անգամ հողն ու խաղողը հանձնել փորձաքննության: Այնուհետև, սերտիֆիկացումը ստանալուց հետո, պատրաստել գինին նույն չափանիշներին համապատասխան և ստացված խմիչքը նույնպես հանձնել փորձաքննության:

600x400

- Ի՞նչ չափանիշներով է հարկավոր ընտրել գինին խանութում:

- Առհասարակ խորհուրդ է տրվում գինին ընտրել մասնագիտացված խանութներում, քանի որ այնտեղ երաշխավորված են պահպանման պայմանները՝ կայուն ջերմաստիճանը՝ 18-20 աստիճան, ջերմացնող լույսի բացակայությունը, գինու հորիզոնական դիրքում գտնվելը: Գինին ընտրելիս կարևոր է կարդալ պիտակը, ուշադրություն դարձնել արտադրման երկրին, տարածաշրջանին, արտադրողին, տարեթվին, որը բերքահավաքի տարեթիվն է, ալկոհոլի պարունակությանը: Հաճախ պիտակի վրա կարելի է տեսնել գինու նկարագրությունը, որին ևս ուշադրություն դարձնելիս կգտնեք ձեր ցանկացած գինին: Մեր օրերում գոյություն ունեն հավելվածներ, որոնց միջոցով սկանավորելով պիտակը՝ կարող եք կարդալ այլ մարդկանց կարծիքներ տվյալ գինու մասին, ինչը Ձեզ վստահորեն կօգնի կողմնորոշվելու հարցում:

600x400

- Որո՞նք են մրագային գինիների առանձնահատկությունները:

- Մրգային գինիները կարելի է ամբողջապես առանձնացնել դասական գինու խմբից: Գինին պատրաստվում է խաղողից, քանի որ վերջինս միակ ազնվական միրգն է, որն ունի բնական շաքարի պաշար՝ բավարար խմորում իրականացնելու համար: Մրգային գինիները խմորելու համար հարկավոր է շաքարի այլ աղբյուր: Այս դեպքում շաքարի աղբյուր կարող է լինել գինու քաղցուն( խաղողի քաղցր հյութ), որոշ դեպքերում՝ շաքարը: Բացի այդ, գինին, որը պատրաստված է խաղողից, կարող է պարունակել մրգային և ծաղկային համեր, մինչդեռ, մրգային գինիների դեպքում այն պարունակում է միայն տվյալ մրգին բնորոշ համը:

600x400

-Ի՞նչ պայմաններում է հարկավոր պահպանել գինիները, ինչպե՞ս ճիշտ մատուցել:

- Գինին պահպանելու և մատուցելու համար գոյություն ունեն տարբեր պայմաններ: Պահպանելու դեպքում ցանկալի է մութ, խոնավ և հաստատուն ջերմաստիճանով վայր, մինչդեռ մատուցելու պարագայում շատ բան կախված է գինու տեսակից՝ հատկապես գույնից, անհրաժեշտ է հետևել մի շարք խորհուրդների: Փրփրուն կամ խաղուն գինիները ցանկալի է մատուցել 6-8 աստիճանում, քանի որ դրանք ունեն բարձր թթվայնություն: Սպիտակ և վարդագույն գինիները պետք է մատուցել 8-13 աստիճանում: Կարմիր գինինիների դեպքում՝ նախընտրելի է 15-20 աստիճանը: Կարմիր գինիների պարագայում պետք է ուշադրություն դարձնել ալկոհոլին և մարմնեղությանը. որքան բարձր է ալկոհոլը և որքան մարմնեղ է գինին, այդքան ավելի բարձր ջերմաստիճանում է անհրաժեշտ այն մատուցել: Հարկավոր է օգտագործել ճիշտ գավաթներ, որոնք ունեն ոտք, որից և պետք է բռնել բաժակը՝ ձեռքի ջերմաստիճանով գինին չտաքացնելու համար: Կան գինինիներ, որոնց պետք է մինչ մատուցելը օդահարել: Դա վերաբերվում է թե’ երիտասարդ, թե’ հնեցված գինիներին:

600x400

Ստորև հակիճ բառարան՝ գինեսերների համար․

Հնեցված կամ ռեզերվ գինի - Հիմնականում (կան մի քանի բացառություններ) մի քանի ամիս տակառներում մնացած գինի

Appellation (Ապելասիոն) - Օրենքով պաշտպանված աշխարհագրական նշումով վայր: Օրինակ՝ շամպայն բառը կարող է գրվել այն գինիների պիտակների վրա, որոնք Շամպայն տարածաշրջանից են: Մնացած դեպքերում նմանատիպ գինին անվանվում է փրփրուն (խաղուն)։

Արոմա (բույր) - Հաճելի բույրերը, որոնք զգացվում են գինուց, ի տարբերություն հոտի, որը նկարագրում է վատ բույրեր։

Տտիպություն - այն զգացումը քիմքում կամ լեզվի վրա, որը թողնում է չորության զգացողություն: Օրինակ, երբ խմում ենք թունդ սև թեյ, կամ ուտում սերկևիլ։

Խմորում - գործողություն, որի ընթացքում խմորիչը մարսում է գլյուկոզան և ֆրուկտոզան ու արտադրում ալկոհոլ և ածխաթթու գազ։

Երիտասարդ / հասուն գինիներ - երիտասարդ գինիները թեթև գինիներ են, մեծամասամբ 2-3 տարվա բերքի գինիներ: Հասուն գինիներն ավելի հին տարեթվի բերքահավաքից են,հաճախ՝ տակառներում հնեցված։

«Տաք» գինի - Բարձր ալկոհոլ պարունակող գինիներ, որոնք թողնում են այրող հետհամ։

Terroir (Տերուար / տեղանք) - Տարածքի բնակայք: Յուրաքանչյուր բնական և արհեստական հանգամանք, որը կարող է ազդել խաղողի հասունացման վրա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3978 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-10-2024 10:02
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։
14-10-2024 09:49
ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
14-10-2024 04:08
Բրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը բաց լուսանկարվել է Zara նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 44-ամյա մոդելը փորձել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտիի կերպարը։
14-10-2024 02:56
Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։ «Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։ Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
14-10-2024 02:14
Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.10.2024
Դիտվել է 519 անգամ
09.10.2024
Դիտվել է 463 անգամ
10.10.2024
Դիտվել է 424 անգամ
14.10.2024
Դիտվել է 397 անգամ
12.10.2024
Դիտվել է 247 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster