«Կյանքում քո տեղը գտնելու» հարցը դժվար է ասել' երբվանից է դառնում ուղեկիցդ, բայց որ նրան հանդիպելու առիթներ ունենում ես, հաստատ է: Ամեն եզրափակվող պատմության ու նոր քայլի շեմին ինքդ քեզ կորցնել-գտնելու մասին մտքերը գոնե մի անգամ հայտնվում են:
Եվ ինչ է այդ ինքդ քեզ «գտնելը»: Դրա առաջին բաղադրիչը հավանաբար չկորցնելն է. արժեքները փորձարկելը երբեմն հասցնում են դրանք արժեզրկման, ու պետք չէ ամեն մեկի պրիզմայով ամեն անգամ անցկացնել սեփական արժեհամակարգը:
Անընդհատ կասկածները` «ճիշտ եմ-սխալ եմ», ոչ մի տեղ չեն տանում: Ճիշտն այն է, երբ որոշել ու արել ես. դա ուժեղ պահ է' անկախ արդյունքներից: Այդ որոշումը կայացնելը պատասխանատվություն ստանձնելու վայրկյանն է, որը սխալ լինել չի կարող: Ի վերջո, չի բացառվում, որ հենց քո քայլով նոր կանոն կամ օրինաչափություն լույս աշխարհ գա….
Իսկ ինչպես են ծնվել նոր սահմանումները, եթե ոչ նախկին սահմանները հատելով: Այստեղ է, որ «ինքդ քեզ գտնելը» դառնում է «ստեղծել ինքդ քեզ»: Այո, սեփական ձեռքերով, սեփական պլանով:
Առավելագույն կրեատիվություն ԵՍ ստանալու ճանապարհին:
25-03-2026 11:47 Բելգիացի գիտնականների մի խումբ փորձել է բացատրել էմոցիաների տևողությունների տարբերությունները: Ինչպես սպասվում էր, էմոցիաների 27 տեսակներից ամենատևականը թախիծն է: Ամենակարճատևները՝ ամոթը, զարմանքը, զզվանքը, ձանձրույթն ու զայրույթն էին: Սակայն գիտնականների համար զարմանալի թվաց, որ ձանձրույթն ամենակարճ տևողությամբ էմոցիան էր, քանի որ սովորաբար երբ ձաձնձրանում ենք, թվում է՝ ժամանակն ավելի դանդաղ է ընթանում:
25-03-2026 11:29 Հայտնի «Բրիջերտոն» սերիալը պատրաստ է պայթյուն առաջացնել հանդիսատեսի շրջանում. հինգերորդ եթերաշրջանը խոստանում է լինել ամենաքննարկվողը շոուի պատմության մեջ։ Դա պայմանավորված է նրանով, որ սյուժեն առաջին անգամ կկենտրոնանա նույնասեռական սիրո պատմության վրա։ Netflix-ը YouTube-ում հրապարակել է նոր եթերաշրջանի պաշտոնական հայտարարությունը։ Կարճ տեսանյութում Ֆրանչեսկա Ստիրլինգը (Հանա Դոդ) և Միքայելա Ստիրլինգը (Մասալի Բադուզա) աներևակայելիորեն մոտ են թվում. նրանք հիանում են տեսարաններով, հայացքներ փոխանակում և գրեթե ձեռք ձեռքի տված են։
25-03-2026 10:56 Մեգան Մարքլը պատրաստ է վերադառնալ դերասանական կարիերա յոթ տարվա ընդմիջումից հետո, Daily Mail-ին ասել է դքսուհու վաղեմի ընկերուհի, քասթինգ տնօրեն Էլիզա Ռոբերտսը։ Էլիզան նաև պատմել է, որ Մեգանը 2017 թվականին լքել է «Suits»-ը , քանի որ թագավորական ընտանիքը մտահոգված էր շոուում արքայազնի հարսնացուի «չափազանց սեքսուալ» կերպարով։ Ապագա հարազատների հետ իր հարաբերությունները չվնասելու համար Մարքլը հրաժարվել է հայտնվել շոուում։
25-03-2026 10:51 Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 90-ամյա թոշակառուն սոցիալական վիճակախաղում շահել է 1,5 միլիոն եվրո՝ ստանալով խաղարկության առավելագույն մրցանակը։ Կինը 2019 թվականից պարբերաբար մասնակցել է վիճակախաղին և այս անգամ դարձել է գլխավոր մրցանակակիր։
25-03-2026 07:53 Միլանում ներկայացվել է Bvlgari-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածուն: Միջոցառմանը ներկա էին ապրանքանիշի դեսպաններ Անն Հեթուեյը, Դուա Լիպան, Պրիանկա Չոպրան և ուրիշներ: Հյուրերի թվում էր նաև հոլիվուդյան դերասան Ջեյք Ջիլենհոլը, որը վերջերս է միացել ապրանքանիշին:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: