Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

2026 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

04.01.2026

Տարին շատ անհավասար կլինի, բայց յուրաքանչյուր կենդանակերպի նշան դա տարբեր կերպ կզգա։ Ոմանք կունենան արագ վերելքներ և վայրէջքներ, մինչդեռ մյուսները ստիպված կլինեն դեպի իրենց երազանքները ընթանալ անհարթ ճանապարհով դանդաղ քայլելով։ Ամեն դեպքում, բոլորի համար էլ շատ խութեր ու փոսեր կլինեն։ Բայց կա նաև լավ նորություն. ի տարբերություն նախորդ տարիների, որոնք փոխկապակցված էին և միմյանց էին փոխանցում մարտահրավերների և հնարավորությունների էստաֆետը, 2026 թվականը մեծամասնության համար կսկսվի մաքուր էջից։ Նախորդ ամեն ինչը՝ թե՛ լավը, թե՛ վատը, կմնա հետևում, և մենք ստիպված կլինենք նոր դասեր առնել և նոր պարգևներ ստանալ։

Խոյ

Խոյերի համար 2026 թվականը կլինի առաջ շարժվելու իրենց սովորական եղանակը վերանայելու ժամանակ: Նախաձեռնողականությունն ու արագությունը դեռևս կլինեն ձեր ուժեղ կողմերը, բայց արդյունքները կսկսեն կախված լինել ոչ թե եռանդից, այլ ձեր ընտրած ուղղության ճշգրտությունից: Գերակայությունն ապացուցելու ցանկությունը կարող է հանգեցնել ավելորդ էներգիայի ծախսերի:

Ֆինանսական վիճակ։ Ֆինանսական կայունությունը ուղղակիորեն կապված կլինի ներքին մոտիվացիայի հետ։ Ամենամեծ ներուժը թաքնված կլինի այն ձեռնարկումներում, որոնք առաջարկում են անձնական հետաքրքրություն և իմաստի զգացում։ Ձմռան վերջին և գարնան սկզբին լավագույնն է խուսափել իմպուլսիվ որոշումներից։

Հարաբերություններ։ Այս տարին կպահանջի անկեղծություն, առաջին հերթին՝ ինքներդ ձեզ հետ։ Դժգոհությունները լռեցնելը կարող է հանգեցնել հանկարծակի կոնֆլիկտների։ Նախընտրելի է լուրջ զրույցներից առաջ կանգ առնել՝ զգացմունքներն իրական կարիքներից առանձնացնելու համար։

Ինչպես լիցքավորվել: Չափավոր ֆիզիկական ակտիվություն՝ առանց մրցակցային ճնշման և փոխազդեցություն այն մարդկանց հետ, ովքեր անվերապահորեն ընդունում են ձեզ։

Ինչից խուսափել: Ցանկացած գնով անիմաստ նախագծեր ավարտելու փորձերից և կարևոր բանակցություններ՝ բարկացած վիճակում։

Ցուլ

Ցուլի համար 2026 թվականը ճկունության փորձություն կլինի։ Կայունության վրա ձեր սովորական հույսը կաշխատի միայն այն դեպքում, եթե ինքներդ ձեզ թույլ տաք վստահել գործընթացին, այլ ոչ թե ամեն գնով կառչել վերահսկողությունից։ Անցյալի վրա չափազանց կենտրոնացումը կարող է դանդաղեցնել ձեր զարգացումը։

Ֆինանսական վիճակ։ Հնարավոր են վճարումների ուշացումներ կամ վերանայումներ, բայց դրանք չպետք է ընկալվեն որպես ճգնաժամ։ Առավել կայուն եկամուտը կգա անձնական արժեքներից՝ հարմարավետություն, գեղեցկություն, արհեստներ և տարածքի խնամք։

Հարաբերություններ։ Տարվա գլխավոր հարցը ձեր ընտրության անկեղծությունն է։ Կարևոր է անկեղծորեն պատասխանել այն հարցին, թե ինչն է ձեզ մոտ պահում այդ մեկի հետ՝ միայնության զգացումը, թե՞ վախը։ Անմիջական և հանգիստ զրույցները կարող են ամրապնդել մտերմությունը։

Ինչպես լիցքավորվել։ Բնություն, ֆիզիկական զգացողություններ, հանգիստ ռիթմ և լռություն, որտեղ դուք պարտավոր չեք արդարացնել սպասումները։

Ինչից խուսափել: հոգնած վիճակում ֆինանսական որոշումներ կայացնելուց և երկարատև քննարկումներ վարելուց, երբ պատասխանն արդեն պարզ է։

Երկվորյակ

2026 թվականը Երկվորյակներից կպահանջի կենտրոնացում։ Գաղափարներն ու հնարավորությունները կգերազանցեն ժամանակը և ռեսուրսները։ Հիմնական մարտահրավերը կլինի ոչ թե տարբերակներ գտնելը, այլ դրանց ընտրությունը և հետևողական իրականացումը։

Ֆինանսական վիճակ։ Տարվա առաջին կեսը բարենպաստ է ուսման, բանակցությունների և ձեր կապերն ընդլայնելու համար։ Սակայն չափազանց շատ բաներում ներգրավվելը կարող է նվազեցնել եկամուտները։ Մեկ ընտրված և ավարտված նախագիծն ավելի շատ բան կբերի, քան մի քանի սկսածները։

Հարաբերություններ։ Հաղորդակցությունը կմնա հիմնական թեմա, սակայն չափազանց մանրամասն բացատրությունները կարող են շեղել ուշադրությունը էությունից։ Հիմնական կետերը համառոտ և ժամանակին ձևակերպելու ունակությունը կլինի կարևոր հմտություն։

Ինչպես լիցքավորվել։ Գիտակցված լռություն, գրելու փորձեր, կարճատև դադարներ՝ առանց տեղեկատվական աղմուկի։

Ինչից խուսափել։ Կարևոր հարցերին արագ պատասխաններ տալուց և առանց դերերի հստակ բաժանման համատեղ նախագծերից։

Խեցգետին

Խեցգետինների համար 2026 թվականը կլինի անձնական սահմանների դաս։ Սիրելիների մասին հոգ տանելը կմնա կյանքի կարևոր մասը, բայց ուրիշների կարիքներով կլանվելու ռիսկը կաճի։

Ֆինանսական վիճակ։ Հնարավոր են անսպասելի ընտանեկան ծախսեր։ Կարևոր է նախապես ձեր եկամտի մի մասը հատկացնեք անձնական կարիքներին՝ առանց բացատրելու կամ արդարացնելու այդ ընտրությունը։

Հարաբերություններ։ Զգացմունքային ներգրավվածությունը բարձր կլինի, բայց ուրիշի ցավը կրելու փորձը կհանգեցնի հյուծման։ Աջակցությունը չպետք է նշանակի ինքնուրացում։

Ինչպես լիցքավորվել։ Միայնակ ծեսեր, հանգիստ առօրյա գործողություններ, ժամանակ առանց հեռախոսի կամ պարտավորությունների։

Ինչից խուսափել: ֆինանսները առանց կանոնների կիսելուց և հոգնած ժամանակ ընտանեկան հարցեր քննարկելուց։

Առյուծ

Առյուծների համար 2026 թվականը կլինի իսկության փորձության ժամանակաշրջան։ Նշանավոր և տեսանելի լինելու ցանկությունը կմնա, բայց արտաքին ճանաչումը այլևս չի փոխհատուցի ներքին անբավարարությունը։

Ֆինանսական վիճակ։ Կարևոր դերակատարություն պահանջող նախագծերն ավելի շատ էներգիա կխլեն, քան կբերեն։ Հանրային քայլեր ձեռնարկելուց առաջ կարևոր է ճշտել ձեր անձնական հետաքրքրվածությունը։

Հարաբերություններ։ Հավանության արժանանալու կարիքը կփոխարինվի իրական ներկայության պահանջով։ Աջակցության անկեղծ խնդրանքները կամրապնդեն մտերմությունը։

Ինչպես լիցքավորվել։ Ստեղծագործական գործունեություն առանց լսարանի և շրջապատի, որը ձեզ գնահատում է անգամ առանց նվաճումների։

Ինչից խուսափել։ Կասկածամտության պահին ելույթներից և հեղինակության համար նախագծեր փրկելու փորձերից:

Կույս

Կույսերի համար 2026 թվականը կդառնա պերֆեկցիոնիզմի մարտահրավեր։ Կատարելության ձգտումը կարող է խոչընդոտել գործընթացին ակտիվ մասնակցությանը։

Ֆինանսական վիճակ։ Չափազանց զգուշությունը կարող է հանգեցնել բաց թողնված հնարավորությունների։ Ընդունելի փոխզիջումներն ավելի օգտակար կլինեն, քան պայմանների անվերջ վերափոխումը։

Հարաբերություններ։ Օգնելու ցանկությունը կմնա հիմնական մոտիվացիան, բայց կարևոր է տարբերակել աջակցությունն ու վերահսկողությունը։ Երբեմն պարզապես կողքին լինելը բավարար է։

Ինչպես լիցքավորվել։ Փոքր, ավարտված գործեր և շփում՝ առանց արդյունքների ակնկալիքների։

Ինչից խուսափել: աշխատանքից անմիջապես հետո բանակցություններից և միջամտությունից, որը ձեզնից չեն խնդրել։

Կշեռք

2026 թվականը Կշեռքների առջև ընտրության հարց կդնի: Անձնական զիջումների գնով հավասարակշռությունը պահպանելու փորձերը կհանգեցնեն ներքին լարվածության:

Ֆինանսական վիճակ։ Սեփական հաշվին զիջումների գնալու ցանկությունը կարող է անարդարության զգացում ստեղծել: Ֆինանսական որոշումները կպահանջեն հստակ դիրքորոշում:

Հարաբերություններ։ Դիվանագիտությունը կմնա ուժեղ կողմը, բայց կարևոր է, որ հետապնդեք ձեր սեփական ցանկությունները, նույնիսկ եթե դրանք խախտում են սովորական հավասարակշռությունը։

Ինչպես լիցքավորվել։ Երաժշտություն, շարժում և առանց քննարկման կայացված որոշումներ։

Ինչից խուսափել։ Հոգնած վիճակում կոլեկտիվ որոշումներ կայացնելուց և ընդհանուր կարծիքի փնտրտուքից, երբ արդեն ունեք ձեր սեփականը։

Կարիճ

Կարիճների համար 2026 թվականը կլինի վստահության տարի։ Ընկալման խորությունը կպահպանվի, բայց չափազանց վերահսկողությունը կարող է խաթարել կայունությունը։

Ֆինանսական վիճակ։ Ինտուիցիան ճշգրիտ կլինի, բայց մշտական ստուգումները կարող են դանդաղեցնել առաջընթացը։ Կարևոր է սովորել վստահել արդեն կայացված որոշումներին։

Հարաբերություններ։ Ճշմարտության ցանկությունը կարող է քողարկել խոցելիության վախը։ Ուղղակի հարցերը ավելի արդյունավետ կլինեն, քան վերլուծությունը։

Ինչպես լիցքավորվել։ Շփում ջրի հետ և հարաբերություն, որը թույլ է տալիս նաև լռություն պահպանել։

Ինչից խուսափել։ Անհանգստության վիճակում բանակցություններ վարելուց և առանց ներքին համոզվածության ներդրումների կատարելուց։

Աղեղնավոր

2026 թվականը Աղեղնավորներից կպահանջի աջակցություն փնտրել։ Գաղափարներն ու ոգեշնչումը կաշխատեն միայն ամուր հիմքի դեպքում։

Ֆինանսական վիճակ։ Վերացական հեռանկարների համար կայունությունից հրաժարվելը կհանգեցնի գերհոգնածության։ Կարևոր է տարբերակել հավատը և առօրյայից փախչելը։

Հարաբերություններ։ Ազատության կարիքը կաճի, բայց անկեղծ երկխոսությունը կօգնի խուսափել թյուրըմբռնումներից։

Ինչպես լիցքավորվել։ Աննպատակ ընթերցանություն և զրույցներ՝ առանց պատասխաններ տալու անհրաժեշտության։

Ինչից խուսափել։ Էյֆորիայի վիճակում որոշումներ կայացնելուց և առանց գործնական աջակցության համատեղ նախագծերից։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար 2026 թվականը կլինի հիշեցում ներկա պահի արժեքի մասին: Ապագայի վրա կենտրոնանալը կարող է հանգեցնել կյանքի հետաձգմանը։

Ֆինանսական վիճակ։ Ձևականորեն ամեն ինչ ճիշտ կկարգավորվի, բայց բավարարվածության զգացումը կպահանջի ներդրումներ կատարել ինքներդ ձեզ վրա՝ առանց վերադարձ ակնկալելու:

Հարաբերություններ։ Հուսալիությունը կմնա հիմնական բնութագիրը, բայց կարևոր է տարբերակել պարտականությունը և անկեղծ ընտրությունը։

Ինչպես լիցքավորվել։ Դանդաղ գործընթացներ՝ առանց նպատակի և հաղորդակցություն, որտեղ ձեզ գնահատում են ամկախ ձեր գործառույթներից։

Ինչից խուսափել։ Հոգնած վիճակում հանգստի պլանավորումից և նպատակների քննարկում՝ առանց ռեսուրսների։

Ջրհոս

2026 թվականը Ջրհոսներին կդնի կհանդիմանի գաղափարների և իրականության հակադրության մարտահրավերի առջև։ Աշխարհը փոխելու ցանկությունը չպետք է բացառի ինքնախնամքը։

Ֆինանսական վիճակ։ Սկզբունքների համար գործնական եկամտի աղբյուրներից հրաժարվելը կարող է հանգեցնել ուժասպառության։ Փոքր, բայց անձնական քայլերը նշանակալի կլինեն։

Հարաբերություններ։ Ազատության ցանկությունը կհամակցվի մտերմության կարիքի հետ։ Այս հակասության անմիջական վերլուծությունը կնվազեցնի լարվածությունը։

Ինչպես լիցքավորվել։ Գիտակցված միայնություն և գործողություններ, որոնք իմաստալից են անձամբ ձեզ համար։

Ինչից խուսափել։ Մեկուսացված որոշումներից և չկարգավորված կոլեկտիվ նախաձեռնություններից։

Ձկներ

Ձկների համար 2026 թվականը կլինի սեփական զգայունությունը պաշտպանելու ժամանակ։ Զգացմունքային խորությունը կպահանջի զգույշ վարվելակերպ։

Ֆինանսական վիճակ։ Առանց վարձատրության աշխատելը և մեղքի զգացումից դրդված ծախսելը կհանգեցնի գերհոգնածության։ Ֆինանսական որոշումները պետք է կայացվեն կայունության վիճակից ելնելով։

Հարաբերություններ։ Կարեկցանքը կմնա կարևոր թեմա, բայց սահմանների պահպանումը կկանխի բաժանումը։

Ինչպես լիցքավորվել։ Երաժշտություն, ֆիզիկական վարժություններ և նրանց հետ ընկերակցություն, ովքեր ընդունում են առանց պահանջների։

Ինչից խուսափել։ Ծանրաբեռնված ժամանակ Ֆինանսական բանակցություններից և ուրիշների նախագծերը ձեր սեփական հաշվին փրկելուց։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2304 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

2026 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

04.01.2026
Ի տարբերություն նախորդ տարիների, որոնք փոխկապակցված էին և միմյանց էին փոխանցում մարտահրավերների և հնարավորությունների էստաֆետը, 2026 թվականը մեծամասնության համար կսկսվի մաքուր էջից։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-04-2026 10:26
Մեծ Բրիտանիայի Աբերիստուիտի համալսարանի հոգեբանների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հումորը կարևոր դեր է խաղում 60 տարեկանից բարձր անձանց կյանքում: Այն օգնում է հաղթահարել ծերացման դժվարությունները, պահպանել սոցիալական կապերը և ամրապնդել հոգեհուզական վիճակը: Հետաքրքիր է, որ տղամարդիկ և կանայք հումորն օգտագործում են տարբեր կերպ: Կանայք ավելի հաճախ խոսում են այն մասին, թե ինչպես են կատակներն օգնում հաղթահարել հուզական դժվարությունները, իսկ տղամարդիկ՝ հումորի սոցիալական գործառույթի մասին՝ որպես ընկերությունն ամրապնդելու և հավաքական կապերը պահպանելու միջոց: Ընդ որում, կանայք ավելի հաճախ են նշել, որ կատակները կարող են վտանգավոր լինել, եթե ուղղված են մարդկանց, այլ ոչ թե իրավիճակներին:
06-04-2026 07:46
30-ամյա ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ մեկնաբանել է իր անունը սկանդալային գործարար և պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի գործում ներգրավված լինելու մասին: Մոդելը պատասխանել է իր հետևորդներից մեկին, որը հիասթափություն էր հայտնել Էպշտեյնի՝ Հադիդ քույրերի հիշատակմամբ հաղորդագրությունների հրապարակումից հետո մոդելի երկարատև լռության համար. «Շատ ցավալի է կարդալ, թե ինչպես է մեկը, ում երբեք չես հանդիպել, նման մեկնաբանություններ անում քո մասին: Ես մեկնաբանություն չեմ արել, քանի որ չեմ ուզում շեղել ուշադրությունը նրա հանցագործությունների իրական զոհերի պատմություններից: Բայց ձեր մեկնաբանությունը ստիպեց ինձ մտածել, որ գուցե ամեն ինչ այդքան էլ ակնհայտ չէ», - Ջիջի Հադիդի խոսքերն է մեջբերում E! News-ը:
06-04-2026 07:36
Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մի մեխանիզմ, որի շնորհիվ կալցիումական անցուղիների ժառանգական մուտացիաները խաթարում են ուղեղի զարգացումը ամենավաղ փուլում և մեծացնում երեխաների հակվածությունը էպիլեպսիայի ու դրա հետ կապված ճանաչողական խնդիրների նկատմամբ: Այս արդյունքներ նոր պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես նույնիսկ փոքր գենետիկական փոփոխությունները կարող են ազդել ուղեղի ցանցերի վրա՝ առաջին նոպաների ի հայտ գալուց դեռ շատ առաջ:
06-04-2026 06:42
36-ամյա դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, ով այս ամռանը բաժանվեց Քրիս Մարտինից՝ ութ տարվա համատեղ կյանքից հետո, նկատվել է 28-ամյա ռեփեր Թաքեր Փիլսբերիի հետ համբուրվելիս։ Զույգին նկատել են Լոս Անջելեսի կայանատեղիում։ Սա Դակոտա Ջոնսոնի և Թաքեր Փիլսբերիի առաջին հանդիպումը չէ։ Զույգն ավելի վաղ նկատվել էր Լոս Անջելեսի ռեստորանում՝ ընկերների հետ։ Այդ ժամանակ դերասանուհուն տեսել էին ռեփերին գրկելիս և նրա հետ գրկախառնվելիս։
06-04-2026 03:57
Աղմկահարույց ամուսնալուծությունից և կերպարի կտրուկ փոփոխությունից հետո Վերա Բրեժնևան, կարծես, վերջապես վերսկսում է իր կարիերան, սակայն անսպասելի ուղղությամբ: «ՎԻԱ Գրա» խմբի նախկին երգչուհին մեկնարկել է իր սեփական առցանց դասընթացները կանանց համար՝ խոստանալով ոչ միայն բացահայտել կանացիության թեման, այլև անդրադառնալ ինտիմ հարցերի: Նոր նախագիծը լայն հետաքրքրություն է առաջացրել: Ուսուցումն առաջարկվում է առցանց հանդիպումների միջոցով, մեկ դասի արժեքը հասնում է մոտավորապես 30,000 ռուբլու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.04.2026
Դիտվել է 1877 անգամ
31.03.2026
Դիտվել է 495 անգամ
06.04.2026
Դիտվել է 411 անգամ
02.04.2026
Դիտվել է 283 անգամ
03.04.2026
Դիտվել է 242 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster