«Կյանքում քո տեղը գտնելու» հարցը դժվար է ասել' երբվանից է դառնում ուղեկիցդ, բայց որ նրան հանդիպելու առիթներ ունենում ես, հաստատ է: Ամեն եզրափակվող պատմության ու նոր քայլի շեմին ինքդ քեզ կորցնել-գտնելու մասին մտքերը գոնե մի անգամ հայտնվում են:
Եվ ինչ է այդ ինքդ քեզ «գտնելը»: Դրա առաջին բաղադրիչը հավանաբար չկորցնելն է. արժեքները փորձարկելը երբեմն հասցնում են դրանք արժեզրկման, ու պետք չէ ամեն մեկի պրիզմայով ամեն անգամ անցկացնել սեփական արժեհամակարգը:
Անընդհատ կասկածները` «ճիշտ եմ-սխալ եմ», ոչ մի տեղ չեն տանում: Ճիշտն այն է, երբ որոշել ու արել ես. դա ուժեղ պահ է' անկախ արդյունքներից: Այդ որոշումը կայացնելը պատասխանատվություն ստանձնելու վայրկյանն է, որը սխալ լինել չի կարող: Ի վերջո, չի բացառվում, որ հենց քո քայլով նոր կանոն կամ օրինաչափություն լույս աշխարհ գա….
Իսկ ինչպես են ծնվել նոր սահմանումները, եթե ոչ նախկին սահմանները հատելով: Այստեղ է, որ «ինքդ քեզ գտնելը» դառնում է «ստեղծել ինքդ քեզ»: Այո, սեփական ձեռքերով, սեփական պլանով:
Առավելագույն կրեատիվություն ԵՍ ստանալու ճանապարհին:
11-05-2026 01:18 Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: