Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը
04.07.2023
Հուլիսի 3-ին Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձեւության շաբաթը, որը սկսվել է Schiaparelli նորաձեւության տան նոր կուտյուրային հավաքածուի ցուցադրությամբ։
Շոուի առաջին շարքերում ներկա էին Քարդի Բին, Ռենատա Լիտվինովան, Ելենա Պերմինովան, Քսենիա Շիպիլովան, Նիկի Հիլթոնը, Աննա Դելո Ռուսսոն, իսկ Իրինա Շեյքը, Մագդալենա Ֆրակովյակը և 2000-ականների սուպերմոդել Տանյա Դիագիլևան, ով 10 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է բեմահարթակ, ցուցադրողների թվում էին։
Schiaparelli-ի նոր հավաքածուի համար կրեատիվ տնօրեն Դենիել Ռոզբերրին շատ բան է վերցրել բրենդի ԴՆԹ-ից և ոգեշնչվել է աֆրիկյան արվեստով, ինչպես նաև այն նկարիչների աշխատանքներից, ովքեր ժամանակին աշխատել կամ կարող էին աշխատել նորաձևության տան հիմնադիր Էլզա Սկիապարելիի հետ՝ Լյուսիան Ֆրոյդ, Իվ Քլայն և Ջեք Վիտեն։ Զարդերի հիմքը բաղեղն էր, որը Էլզան վերցված էր Սանդրո Բոտիչելիի նկարներից՝ 1938 թվականին հավաքածուն ստեղծելիս։
Փարիզի Նորաձևության շաբաթը կանցկացվի հուլիսի 3-ից 6-ը: Ամենասպասվածները Chanel-ի, Jean Paul Gaultier-ի, Balenciaga-ի, Thom Browne-ի դեբյուտային և այլ շոուներն են։
Schiaparelli-ի աշուն-2023 ցուցադրությունը/Vogue








Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3327 անգամ
Читать на русском
|