6 նշան, որ տղամարդուն գրավում է մեկ այլ կին
20.06.2023
Մի անտեսեք այս կասկածելի ազդանշանները, խոսեք ձեր ամուսնու հետ:
Ինչպե՞ս է պատահում, որ հարաբերությունների մեջ գտնվող տղամարդը հետաքրքրվում է այլ կանանցով: Հոգեբան և ամուսնության խորհրդատու Դեյվիդ Բենեթը նշում է, որ միանգամայն նորմալ է գրավիչ մարդկանց հանդեպ համակրանք զգալը: Կարևորը տարվածության աստիճանն է։
Ի դեպ, եթե նման համակրանք առաջանում է, դա չի նշանակում հարաբերությունների ավարտ։ Դրանում համոզված է գործնական հոգեբան Ջեյմսոն Մերսիերը։ Մասնագետը վստահ է, որ նման տագնապալի ազդանշանը հնարավորություն է կրկին ճանաչելու միմյանց, նոր բացահայտումներ անելու, հատկապես, եթե երկար ժամանակ հարաբերությունների մեջ եք։ Ցանկություններն ու կարիքները ժամանակի ընթացքում փոխվում են, բայց ինչպե՞ս այս մասին կիմանաք, եթե միասին չքննարկեք դրանք:
Գլխավորը՝ ժամանակին նկատելն է, որ զուգընկերն անտարբեր չէ ինչ-որ մեկի հանդեպ, որպեսզի այդ կապը շատ չխորանա։
Նա չափազանց հաճախ է նրա անունը հնչեցնում
Նա կարող է լինել ընդհանուր ընկեր կամ աշխատանքային գործընկեր: Եթե խոսակցության մեջ այդ անունը շատ հաճախ է հայտնվում, ապա դուք պետք է զգույշ լինեք:
Հոգեբանները կարծում են, որ այն մարդը, ով տարվում է իր շրջապատից ինչ-որ մեկով, չի կարող այդ մարդուն գլխից հանել և չխոսել նրա մասին:
Այլ կնոջ նկատմամբ թաքնված կրքի մեկ այլ արտահայտություն է նրա նկատմամբ մշտական քննադատությունը: Այնպես չի հագնվում, այնպես չի ապրում, իրեն անհրաժեշտ կերպով չի պահում՝ թվում է, թե զուգընկերը մտածում է միայն այդ անձնավորության մասին։ Քննադատությունը ձեզ թող չշփոթեցնի. ձեր սիրելին, հավանաբար, դրա հետևում համակրանք է թաքցնում:
Նա իրեն հեռու է պահում ու անտարբեր է դարձել
Ուրիշի հանդեպ ձգտումը հաճախ արտահայտվում է կողքին գտնվողի նկատմամբ սառնությամբ։ Զուգընկերը փորձում է ավելի քիչ ժամանակ անցկացնել ձեզ հետ: Եվ նույնիսկ, եթե դուք փակված եք նույն բնակարանում, նա գնալով ավելի քիչ թեմաներ է ունենում ձեզ հետ խոսելու։
Մեկ այլ տարբերակն այն է, երբ ամուսինը սկսում է կատարել ձեր բոլոր ցանկությունները և ձեզ շրջապատում է աննախադեպ հոգատարությամբ: Շոկոլադ, ծաղիկներ և նվերներ առանց պատճառի կամ առիթի․ սա թաքցնում է մեղքի զգացումը, որից զուգընկերը փորձում է ազատվել կաշառքի օգնությամբ:
Փոխվում են նրա սովորություններն ու վարքագիծը
Եթե նա հանկարծ դառնում է սոցցանցերի երկրպագու և ակտիվ օգտատեր, բայց միևնույն ժամանակ ուշադիր մաքրում է իր դիտումների պատմությունը և հետևում, որ իր գաջեթը պատահաբար չընկնի ձեր ձեռքը, ամենայն հավանականությամբ, զուգընկերը տարվել է մեկ այլ կնոջով:
Ձեր ամեն ինչը նյարդայնացնում է նրան
Զուգընկերոջ որոշ բնավորության գծեր կարող են նյարդայնացնել նաև երջանիկ հարաբերություններում, սա միանգամայն հասկանալի է: Այսուհանդերձ, եթե պարզ բաները սկսում են նյարդայնացնել նրան, օրինակ՝ ինչպես եք նստում, քայլում, ծիծաղում և ընդհանրապես շնչում, դա լավ բան չի հուշում։
Նա դադարել կիսվել իր զգացմունքներով
Եթե զուգընկերը հանկարծ դադարել է ձեզ հետ կիսվել զգացմունքներով և մտքերով աշխարհում ամեն ինչի մասին, ապա հարաբերություններում ինչ-որ բան ակնհայտորեն լավ չի ընթանում: Հոգեբան Իրինա Բիչլը կարծում է, որ տարվելով մեկ այլ կնոջով՝ տղամարդն իր ուշադրությունը տեղափոխում է նրա վրա։ Ձեր զուգընկերը շարունակում է կիսվել իր մտքերով ու զգացմունքներով, միայն թե նա այդ ամենը պատմում է ոչ ձեզ։
Այլևս հետաքրքրված չէ ձեզ հետ սիրով զբաղվել
Սիրելին կարող է շարունակել ձեզ հետ նույն անկողնում քնել ու տրվել ձեր շոյանքներին, բայց նա այլեւս նախկինի պես սեքսը նախաձեռնողի դերում հանդես չի գալիս։ Կամ, հեշտությամբ և նույնիսկ թեթևացած, համաձայնում է այսօր սիրով զբաղվելու ձեր մերժմանը: Նա ուրախությամբ է գլուխը թեքում դեպի պատը կամ վերադառնում իր հեռախոսին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2287 անգամ
Читать на русском
|