Առաջարկել է, բայց չի ամուսնանում. ինչ է shut up ring–ը և ինչպես են այն օգտագործում տղամարդիկ
07.06.2024
TikTok-ում արդեն ավելի քան 10 միլիոն դիտում ունեն #ShutUpRing հեշթեգով տեսանյութերը՝ նվիրված այն զույգերին, ովքեր չեն կարողանում որոշել պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները, նույնիսկ, երբ արդեն նշանվել են: Ինչո՞վ է պայմանավորված այս երեւույթը։
Ռոմանտիկ հարաբերությունները սովորաբար անցնում են զարգացման մի քանի փուլով. մարդիկ հանդիպում են, սիրահարվում, ժամադրության են գնում, հետո սիրում միմյանց և վերջապես ամուսնանում: Նման որոշման հաճախ են հասնում այն զուգընկերները, ովքեր այլեւս չեն կասկածում միմյանց: Այնուամենայնիվ, անգլալեզու համացանցում ավելի ու ավելի է քննարկվում shut up ring ֆենոմենը (բառացի թարգմանությամբ՝ «փակ մատանի»), երբ տղամարդն ամուսնության առաջարկություն է անում իր սիրելիին, բայց հարցը երբեք չի հասնում ամուսնության գրանցմանը։
«Նա ինչ-որ բանի է սպասում»
Նմանատիպ իրավիճակ հաճախ է պատահում. թվում է, թե ամեն ինչ հրաշալի է՝ մարդիկ իրար հասկացել են, միասին են ապրում և լիովին գոհ են իրենց ապրելակերպից, բայց տարիներն անցնում են, իսկ կինը դեռ չի լսում ամուսնության առաջարկ։
Սա, իհարկե, նյարդայնացնում է, հատկապես, եթե ճնշում են մեկը մյուսի հետեւից ամուսնացող հարազատներն ու ընկերները։ Կինը սկսում է զայրանալ իր զուգընկերոջ վրա, կասկածել նրան դավաճանության մեջ կամ իր մեջ թերություններ փնտրել․ չէ՞ որ դուրս է գալիս, որ ինքն ինչ-ինչ պատճառներով անարժան է մատանու:
Մինչդեռ տղամարդը կարող է լռել տարբեր պատճառներով. կամ նա իսկապես վստահ չէ, որ ցանկանում է իր կյանքը կապել այս կնոջ հետ և «ավելի լավ տարբերակ է փնտրում», կամ պարզապես վախենում է պատասխանատվությունից և նոր պարտավորություններից։
Այսպես թե այնպես՝ լարվածությունը մեծանում է, ու կինը կարող է հարցը ուիղ դնել՝ ամուսնանում ենք կամ բաժանվում։ Եվ այդ ժամանակ որոշ տղամարդիկ «ձիով քայլ» են կատարում՝ խաղի մեջ մտնում է խոստում–մատանին կամ shut up ring–ը:
«Մատանին կա, ամուսնությունը՝ ոչ»
#ShutUpRing հեշթեգը հատկապես հայտնի է դարձել TikTok-ում. աղջիկները հրապարակում են տեսանյութեր իրենց հարաբերությունների պատմություններով, որոնցում ինչ-որ փուլում հայտնվել է «կեղծ մատանին»։
«Մենք միասին էինք մոտ մեկ տարի, երբ առաջին անգամ խոսք բացեցի ամուսնության մասին։ Մի օր ես տուն եկա՝ ուտելիքով ծանրաբեռնված, իսկ նա հանեց մատանին և ասաց. «Շնորհակալ եմ սննդի համար»: 20 տարեկան էի, հիացմունքի մեջ ընկա։ Մենք ութ տարի միասին անցկացրինք, բայց այդպես էլ չամուսնացանք»,- սոցցանցերում կիսվել է @dtpapworth մականունով օգտատերը։
Հոգեբանները նշում են, որ «խոստում–մատանին» բավականին դաժան կատակ է, քանի որ նման նվերը կնոջը զրկում է ուրիշին գտնելու հնարավորությունից։
Ըստ էության, տղամարդը մնում է իր հարմարավետության գոտում՝ պահպանելով ստատուս քվոն՝ կապվելով ամուսնության պաշտոնական օրվան սպասող կնոջը։
Սակայն ավելի լավ չէ, երբ տղամարդը չի կարողանում դիմակայել զուգընկերոուհու ճնշմանը և փաստացի որոշում է ամուսնանալ՝ լիովին վստահ չլինելով, որ դա իրեն պետք է։ Հաճախ հարաբերությունների պաշտոնական գրանցումը լավ չի ավարտվում. շուտով ամուսինները գնում են ամուսնալուծության:
Ինչպե՞ս տարբերակել «խոստում–մատանին»
TikTok-ի տեսանյութերի մեկնաբանություններում որոշ օգտատերեր նշում են, որ կարևոր է ուշադրություն դարձնել, թե արդյոք մատանին թա՞նկ է։ Եվ եթե դուք այլևս աղքատ ուսանողներ չեք, բայց մատանին շատ էժան է, հնարավոր է, որ այդ նվերի հետևում ոչինչ չկա։ Ամենայն հավանականությամբ, այն ընտրվել է շատ արագ՝ առանց «նշանադրությանը» մեծ նշանակություն տալու։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2083 անգամ
Читать на русском
|