Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

«Արի կիսվենք». ինչպես է առանձին բյուջեն ազդում հարաբերությունների վրա

19.05.2023

Փողը հարաբերությունների կարևոր կողմն է, և երբեմն ընտանիքի ոչ միայն նյութական, այլև հոգեբանական բարեկեցությունը կախված է համատեղ տնտեսելու և առանց վեճերի ծախսելու կարողությունից:

Հոգեբանները երկու տարի շարունակ հետևել են համատեղ ծախսերին տարբեր մոտեցումներ ունեցող զույգերին և հանգել հետաքրքիր եզրակացությունների։

Զույգերը փողի նկատմամբ տարբեր վերաբերմունք են ունենում։ Ոմանք, նույնիսկ ամուսնությունից հետո, չեն համարձակվում իրենց զուգընկերոջը հայտնել քարտի PIN կոդը և թաքցնում են էլեկտրոնային «դրամապանակները», ոմանք էլ հեշտությամբ ընդհանուր քարտ են ձևակերպում՝ միավորելով ընտանեկան բյուջեն և ազատորեն քննարկում բոլոր եկամուտներն ու ծախսերը:

Համաձայն Journal of Consumer Research-ում հրապարակված հետազոտության արդյունքների՝ զույգերը, որոնք ունեն համատեղ բանկային հաշիվ, քիչ հավանական է, որ կվիճեն փողի համար և ավելի ամուր հարաբերություններ են ունենում:

Սա ստուգելու համար հոգեբանները հավաքագրել են 230 զույգերի. ոմանք նոր էին պատրաստվում ամուսնանալ, ոմանք` արդեն ամուսնացած էին: Հետազոտվողները բաժանվել են երեք խմբի։ Առաջինին առաջարկվել է առանձին հաշիվներ բացել, երկրորդին՝ համատեղ, իսկ երրորդին թույլատրվել է անել այնպես, ինչպես կամենում են։ Դիտարկումը տևել է երկու տարի։

Ժամկետի ավարտին հետազոտողները հարցազրույց են վերցրել փորձի մասնակիցներից. պարզվել է, որ համատեղ հաշիվ ունեցող զույգերն ավելի երջանիկ են, քան մնացածը:

600x400

Գիտնականներն այս երեւույթը բացատրում են այսպես․ հաշիվները համադրելով՝ մարդիկ ավելի ազնիվ են դառնում միմյանց հետ, հստակ ֆինանսական նպատակներ են դնում ու ավելի լավ են հասկանում միմյանց կարիքները։ Նման զուգընկերները խոստովանել են, որ իրենց «զգում են որպես մեկ ամբողջություն»։

Իսկ առանձին հաշիվներ ունեցող զույգերի համար, որոնց մոտեցումն ընտանեկան ֆինանսների նկատմամբ ավելի շուտ փոխանակման է նման, այդ անկախությունը շատ ավելի հեշտ է դարձրել հարաբերությունների դադարեցնելը: Նշվում է, որ հետազոտությանը մասնակցած զույգերի մոտավորապես 20%-ը դուրս է մնացել փորձարկումից, այդ թվում՝ բաժանման պատճառով։ Պատահականություն է, թե ոչ, բայց բաժանվել են հենց այն զույգերը, որնք հաշիվները չեն միավորել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5937 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2026 12:56
Կաննում կայացել է իսպանական «Դառը Սուրբ Ծնունդ» ֆիլմի պրեմիերան։ Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Ելենա Պերմինովան, Ժյուլիետ Բինոշը, Դիտա ֆոն Թիզը, Հելենա Քրիստենսենը, Կոկո Ռոշան և Անյա Ռուբիկը։
20-05-2026 12:51
Ֆյոդոր Բոնդարչուկը և Պաուլինա Անդրեևան պաշտոնապես ամուսնալուծվեցին յոթ տարվա ամուսնությունից և ինը տարվա համատեղ կյանքից հետո: Ամուսնալուծությունից հետո 37-ամյա Անդրեևան կժառանգի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գտնվող մինչև 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, ինչպես նաև նախկին ամուսնուց կստանա ֆինանսական աջակցություն: Նրանց միակ որդու՝ Իվանի խնամակալության հարցը լուծվել է դատարանից դուրս, և երեխան մնացել է մոր մոտ:
20-05-2026 03:01
Իսպանիայում թափ է հավաքում «Mango» նորաձևության կայսրության հիմնադիր Իսակ Անդիչի մահվան վերաբերյալ աղմկահարույց հետաքննությունը: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 19-ին Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է նրա որդուն՝ Ջոնաթան Անդիչին, միլիարդատիրոջ մահվանը մասնակցելու կասկածանքով:
20-05-2026 02:04
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրած դուստրը՝ 21-ամյա Զահարան, կրկին հրապարակավ հրաժարվել է հոր ազգանունից. Սպելման քոլեջի ավարտական արարողության ժամանակ, որտեղ Զահարան ստացել է արվեստի բակալավրի աստիճան, նրան ներկայացրել են որպես Զահարա Մարլի Ջոլի։
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 820 անգամ
15.05.2026
Դիտվել է 358 անգամ
19.05.2026
Դիտվել է 228 անգամ
20.05.2026
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster