Մարտի 8–ի նախօրեին Добро Mail.ru նախագիծը պարզել է բարեգործի բնորոշ կերպարը։ Այդ նպատակով ուսումնասիրվել են 2022 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի փոտրվարն ընկած բոլոր օգտատերերը։
Ըստ ծառայության տվյալների՝ բարեգործությամբ հետաքրքրվածների մեծամասնությունը կանայք են (56%)։ Նրանք ոչ միայն ավելի շատ են մուտք գործում պորտալ, այլև ավելի հաճախ են հանգանակություններ անում (բարեգործների ընդհանուր թվի 51%–ը).
Համանման վիճակագրություն արձանագրվել է նաև անցյալ տարի։ Այն ժամանակ կանայք դարձյալ տղամարդկանցից շատ են մուտք գործել պորտալ (64%՝ 36%–ի դիմաց) և հաճախ են հանգանակություններ արել (53% կանայք և 47% տղամարդիկ)։
Դրա հետ մեկտեղ երկրորդ տարին անընդմեջ տղամարդիկ կանանց գերազանցում են հանգանակած գումարների մեծությամբ։ Անցյալ տարի նրանց միջին չեկը կանանցինից ավելի է եղել 37 ռուբլով, իսկ այս տարի՝ 78 ռուբլով։
Պարզել է նաև, որ բարեգուրծության առավել հակված են 25-40 տարեկան անձիք, առավելապես բժշկությամբ, գրքերով և ֆուտբոլով հետաքրքրվածները։
22-12-2025 10:40 Ալլա Պուգաչովան թողարկել է նոր երգ՝ «Եկեք պարզապես ապրենք» վերնագրով։ Սինգլի պրեմիերան, որը 76-ամյա երգչուհու շատ երկրպագուներ կապում են նրա՝ որպես ներգաղթյալի դժվարին փորձի հետ, նախօրեին կայացել է երգչուհու պաշտոնական YouTube ալիքում։ Երգի խոսքերը և երաժշտությունը գրել է Ալեքսեյ Մալախովը։
22-12-2025 10:39 Քենդալ Ջենները նոր սիրավեպի մասին լուրեր էր հրահրել։ 30-ամյա սուպերմոդելը հանրությանը հայտնվել է Byredo օծանելիքի հիմնադիր 48-ամյա Բեն Գորհեմի հետ։ Զույգը ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսում. նախորդ օրը պապարացիները լուսանկարել էին նրանց՝ հնաոճ իրերի խանութից դուրս գալիս և տեղական սրճարանում սուրճ գնելիս։
22-12-2025 10:28 Ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը, որն առավել հայտնի է քրեական դրամաներում և սարսափ ֆիլմերում իր դերերով, ինքնասպան է եղել 46 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձագետին։ Թերթը նշում է, որ 2021 թվականին դերասանը խոստովանել է, որ մանկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել իր դաստիարակի կողմից, ինչը բացասաբար է անդրադարձել նրա հոգեկան առողջության վրա։ Հետագայում նա 5 տարի տառապել է թմրամոլությունից, բայց կարողացել է թողնել այն։
22-12-2025 10:25 Գիտնականները եւ գրողները նոր կյանք են հաղորդել XVI դարի իսպանացի գրող Բեատրիս Բերնալի գրեթե մոռացված ասպետական վիպակին՝ այն հասանելի դարձնելով ժամանակակից պատանի ընթերցողներին նկարազարդված ադապտացիայի միջոցով: Cristalián de España ինքնատիպ վիպակը, որն առաջին անգամ հրապարակվել է 1545թ., այսօր համարվում է իսպանական արձակի ամենավաղ հայտնի ստեղծագործությունը, որի հեղինակը կին է, բայց երկար ժամանակ մնացել է ավելի հայտնի գրականության, այդ թվում Միգել դը Սերվանտեսի Դոն Քիշոտի ստվերում։
22-12-2025 10:23 Սուպերմոդել Ժիզել Բունդխենը կրկին ամուսնացել է։ 45-ամյա աստղը ամուսնացել է բրազիլական ջիու-ջիթսուի մարզիչ Ժոակիմ Վալենտեի հետ՝ Ֆլորիդա նահանգի Սըրֆսայդ քաղաքում գտնվող նրանց տանը՝ գաղտնի արարողության ժամանակ։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամուսնության վկայականը տրվել է դեկտեմբերի 1-ին, իսկ հարսանիքը՝ դեկտեմբերի 3-ին։ Բունդխենի ներկայացուցիչները դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: