Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ամուսնության 3 գաղտնիքները. ինչպես պահպանել սերը երկարաժամկետ հարաբերություններում

11.11.2022

Երբ մենք սիրահարվում ենք, մեր գլուխը կորցնում ենք մոլեգնող հորմոններից. մենք աչք ենք փակում զուգընկերոջ թերությունների վրա, չափազանց լավատեսորեն ենք նայում ընտանեկան ապագային և թերագնահատում միասին ապրելու անխուսափելի դժվարությունները: Սակայն հարսանիքից հետո սկսվում է վայրիվերումների շրջանը, որը դժվար է նախապես կանխատեսել։ Ի՞նչ պետք է իմանալ երջանիկ ամուսնությունը պահպանելու համար:

Եթե ցանկանում եք, որ հարաբերությունները մնան առողջ և տևեն ողջ կյանքի ընթացքում, ապա իրատեսական է հասնել դրան, երբ կանխեք խնդիրները մինչ դրանց հայտնվելը: Ահա երջանիկ ամուսնության երեք գաղտնիք, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է պսակադրության:

1. ԿՐՔԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՀՊԱՆԵԼ

600x400

Սեռական կյանքը չի կարող միշտ մնալ նույնը, ինչ ամուսնության առաջին շաբաթների, ամիսների և նույնիսկ տարիների ընթացքում: Մի օր զուգընկերների ցանկությունը կմարի՝ նման անկումը երկարաժամկետ հարաբերություններում բնականոն է համարվում:

Չնայած տարիների ընթացքում կիրքն ու փոխադարձ գրավչությունը սառչում են, դուք ինքներդ կարող եք պահպանել փոխադարձ սիրո կրակը և վառել այն կրկին ու կրկին:

Ինչպե՞ս դա անել:

Հիշեք, թե սկզբում ինչն է բորբոքել կիրքը և փորձեք կրկնել, նույնիսկ, եթե առանձնահատուկ ցանկություն կամ տրամադրություն չկա:

Ավելի շատ ռոմանտիկ արարքներ գործեք։ Պարբերաբար ուրախացրեք ձեր զուգընկերոջը և նրան հասկացրեք, որ դուք ևս սպասում եք մնավ վերաբերմունքի:

Ռիսկի դիմեք։ Թույլ տվեք ձեզ բացվել և խոցելի լինել ինչպես ննջասենյակում, այնպես էլ դրանից դուրս: Զուգընկերոջ հետ փորձեք նոր բաներ, նույնիսկ, եթե դրանք սկզբում անհարմար էին թվում: Քաջության վարձատրությունը կլինի կիրքը, որը երկար տարիներ չի մարի:

2. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՃԵՆԵՐն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻՇՏ ԱՎԵՐԻՉ

600x400

Զուգընկերը կբարկանա ձեզ վրա, կվիրավորվի, կբողոքի, դուք նույնպես ժամանակ առ ժամանակ կզգաք այդ զգացմունքները։ Բացասական էմոցիաներից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս քննարկել տարաձայնությունները, լսել միմյանց և, ի վերջո, ավելի պարզ գիտակցել փոխադարձ սերը և որոշել բարելավել հարաբերությունները:

Ինչպե՞ս դա անել:

Բաց և անկեղծ խոսեք խնդիրների մասին: Թույլ մի տվեք, որ ժամանակավոր տհաճ փորձառությունները կործանեն կապը:

Ձեր զուգընկերոջ դժգոհություններն ու սրտնեղության պատճառները լսեք հանգիստ, առանց պատասխան ագրեսիայի: Տեսնելով, որ դուք ուշադիր լսում եք, զուգընկերոջ մոտ, անշուշտ, կմեղմանա զայրույթը և նա կփորձի ավելի զուսպ և անկեղծ արտահայտել զգացմունքները։

3. ՍԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՄԵՆՕՐՅԱ ԱՊԱՑՈՒՑՑ, ԲԱՅՑ ԴԱ ԲԱՐԴ ՉԷ

600x400

Ամուսնության մեջ փոխադարձ գրավչությունը պահպանվում է սիրո փոխադարձ դրսևորման միջոցով: Կարևոր է միմյանց ուշադրության նշաններ ցույց տալ և սեր ցուցաբերել ամեն օր, և ոչ միայն տարին մեկ անգամ՝ տոնական օրերին։

Ինչպե՞ս դա անել:

Պարբերաբար միասին դուրս եկեք: Ամեն շաբաթ միասին գնացեք միջոցառման կամ երեկույթի: Այս «ժամադրությունները» ամրապնդում են հարաբերությունները։

Հաճախակի հաճոյախոսություններ արեք ձեր զուգընկերոջը: Փնտրեք պատրվակ հաճոյախոսության համար, նույնիսկ, եթե անհրաժեշտ է, հնարեք։

Նշեք հարաբերությունների դրական կողմերը: Ցավը միշտ գրավում է մեր ուշադրությունը, այդ իսկ պատճառով և՛ տղամարդիկ, և՛ կանայք հաճախ հակված են կենտրոնանալ հարաբերությունների բացասական կողմերի վրա: Այս միտումը հաղթահարելու համար հարկավոր է գիտակցաբար և միտումնավոր ուշադրություն դարձնել դրական պահերին և միշտ ցույց տալ ձեր երախտագիտությունը զուգընկերոջ կողմից սիրո ու հոգատարության դրսևորումների համար։

Եթե կարծում եք, որ ամուսնության մեջ հեշտ կլինի վառ պահել սիրո և փոխադարձ գրավչության կրակը, ապա ձեզ սպասվում է լուրջ հիասթափություն։ Ջանք գործադրեք, ձեր հարաբերություններում վառ պահեք սիրո ու կրքի կրակը, մի՛ զրկեք ձեզ երկար տարիների երջանկությունից ու ռոմանտիկ հարաբերություններից։

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 4005 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ալֆա կին. ուժի և քնքշության ներդաշնակություն, որը գերում է տղամարդկանց

02.07.2025
Ո՞վ է նա՝ այս խորհրդավոր անծանոթուհին, և հնարավո՞ր է դառնալ նրա նման։ Հոգեբանները կարծում են, որ նման հատկանիշները տրված են բնությունից, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող սովորել այդպիսին լինել։

Ժամանակակից սերնդի հոլովակային մտածողությունը. զրոյական կենտրոնացում և անտարբերություն

20.06.2025
Հոլովակային մտածողության պարագայում ընկալողը, որպես կանոն, բավարար ժամանակ չունի ստացված տեղեկատվությունը պատշաճ կերպով մշակելու համար և, ավելի շուտ, տպավորություն է ստանում, բայց չի ըմբռնում տեսածը:

5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ զարգացնել hուզական ինտելեկտը

13.06.2025
Հույզերը բավականին կարևոր են մարդու և նրա հոգեկան առողջության համար: Ներկայացնում ենք հոգեբանների խորհուրդներ այն մասին, թե ինչպես զարգացնել հուզական ինտելեկտն առօրյա սովորությունների օգնությամբ:

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2025 10:43
85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40
50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33
Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17
NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29
Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 829 անգամ
01.07.2025
Դիտվել է 801 անգամ
27.06.2025
Դիտվել է 469 անգամ
02.07.2025
Դիտվել է 270 անգամ
03.07.2025
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster