Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Քննադատություն Հայդի Քլումին՝ դստեր հետ ներքնազգեստի գովազդի համար

04.11.2022

Լենի Քլումը մոր՝ սուպերմոդել Հայդի Քլումի հետ մասնակցել է իտալական Intimissimi ապրանքանիշի գովազդային արշավին։ Լուսանկարներում նրանք կեցվածք են ընդունել ժանյակավոր ներքնազգեստով։

Համացանցում ֆոտոշարքը շատերի կողմից քննադատության արժանացավ՝ այն համարվեց չափազանց անկեղծ, ինչպես նաև «տարօրինակ» և «անհանգստացնող»։ Օգտատերերը դատապարտել են Հայդի Քլումին՝ իր 18-ամյա դստերը «սեքսուալացնելու» համար, ոմանք նաև անտեղի են անվանել այն, որ Լենին ներքնազգեստ է ցուցադրում իր մոր հետ։

600x400

Սակայն ինքը՝ Լենին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է մտածում քննադատության մասին, ասել է, որ չի կարդացել բոլոր գրախոսությունները։ Նա խոստովանել է, որ հաճույքով է աշխատել գովազդային արշավի վրա, և իր վերաբերմունքը չի փոխվել քննադատությունների պատճառով:

600x400

«Անկեղծ ասած, ես չեմ նայել շատ արձագանքներ,- ասել է նա:- Ես ընդհանուր առմամբ գոհ եմ քարոզարշավից և հիանալի օր եմ անցկացրել մայրիկիս հետ»:

600x400

Նախկինում նա լրագրողներին խոստովանել էր, որ շատ է սիրում մոր հետ հանդես գալ, քանի որ նա միշտ լավ խորհուրդներ է տալիս իրեն։

600x400

Սա Լենի և Հայդի Քլումի առաջին համատեղ նկարահանումները չէ. 2020 թվականի դեկտեմբերին նրանք միասին նկարահանվել են գերմանական Vogue-ի համար։ Այդ նկարահանումները Լենիի համար դեբյուտային էին մոդելային ասպարեզում։ Դրանից հետո Լենին մեկ անգամ չէ, որ նկարահանվել է ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքերում և ապրանքանիշի գովազդային արշավներում, ինչպես նաև մասնակցել է նորաձևության ցուցադրությունների:

 600x400

Լենին Հայդի Քլումի դուստրն է իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեից, ում հետ սուպերմոդելը բաժանվել է աղջկա ծնվելուց առաջ։ Երբ Լենին մեկ տարեկան էր, նրան որդեգրեց երգիչ Սիլը, ում հետ Հայդի Քլումն ամուսնացավ 2005 թվականին։ Զույգը բաժանվել է 2012թ.:

600x400

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 6513 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2026 08:57
Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51
Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47
Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53
32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07
Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 806 անգամ
04.06.2026
Դիտվել է 381 անգամ
05.06.2026
Դիտվել է 339 անգամ
06.06.2026
Դիտվել է 292 անգամ
09.06.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster