Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Քննադատություն Հայդի Քլումին՝ դստեր հետ ներքնազգեստի գովազդի համար

04.11.2022

Լենի Քլումը մոր՝ սուպերմոդել Հայդի Քլումի հետ մասնակցել է իտալական Intimissimi ապրանքանիշի գովազդային արշավին։ Լուսանկարներում նրանք կեցվածք են ընդունել ժանյակավոր ներքնազգեստով։

Համացանցում ֆոտոշարքը շատերի կողմից քննադատության արժանացավ՝ այն համարվեց չափազանց անկեղծ, ինչպես նաև «տարօրինակ» և «անհանգստացնող»։ Օգտատերերը դատապարտել են Հայդի Քլումին՝ իր 18-ամյա դստերը «սեքսուալացնելու» համար, ոմանք նաև անտեղի են անվանել այն, որ Լենին ներքնազգեստ է ցուցադրում իր մոր հետ։

600x400

Սակայն ինքը՝ Լենին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ է մտածում քննադատության մասին, ասել է, որ չի կարդացել բոլոր գրախոսությունները։ Նա խոստովանել է, որ հաճույքով է աշխատել գովազդային արշավի վրա, և իր վերաբերմունքը չի փոխվել քննադատությունների պատճառով:

600x400

«Անկեղծ ասած, ես չեմ նայել շատ արձագանքներ,- ասել է նա:- Ես ընդհանուր առմամբ գոհ եմ քարոզարշավից և հիանալի օր եմ անցկացրել մայրիկիս հետ»:

600x400

Նախկինում նա լրագրողներին խոստովանել էր, որ շատ է սիրում մոր հետ հանդես գալ, քանի որ նա միշտ լավ խորհուրդներ է տալիս իրեն։

600x400

Սա Լենի և Հայդի Քլումի առաջին համատեղ նկարահանումները չէ. 2020 թվականի դեկտեմբերին նրանք միասին նկարահանվել են գերմանական Vogue-ի համար։ Այդ նկարահանումները Լենիի համար դեբյուտային էին մոդելային ասպարեզում։ Դրանից հետո Լենին մեկ անգամ չէ, որ նկարահանվել է ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքերում և ապրանքանիշի գովազդային արշավներում, ինչպես նաև մասնակցել է նորաձևության ցուցադրությունների:

 600x400

Լենին Հայդի Քլումի դուստրն է իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեից, ում հետ սուպերմոդելը բաժանվել է աղջկա ծնվելուց առաջ։ Երբ Լենին մեկ տարեկան էր, նրան որդեգրեց երգիչ Սիլը, ում հետ Հայդի Քլումն ամուսնացավ 2005 թվականին։ Զույգը բաժանվել է 2012թ.:

600x400

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 554 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

16 աստղ «մերկ» զգեստներով «Օսկարի» մրցանակաբաշխության միջոցառումներին

16.03.2023
«Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխության կարմիր գորգին «մերկ» զգեստների պակաս դարձյալ չզգացվեց։

Կանայք տղամարկանցից շատ են բարի գործեր կատարում

07.03.2023
Մարտի 8–ի նախօրեին փորձ է արվել պարզել բարեգործի բնորոշ կերպարը։

Բլանշետ, Բրիջս, Բասեթ. Time ամսագիրը հրապարակել է «Տարվա կին 2023 թ» վարկանիշային ցանկը

04.03.2023
Հրատարակությունն ավանդաբար ընտրում է ամենահայտնի կին ներկայացուցիչներին։

Ով է 58-ամյա Մոնիկա Բելուչիի ընտրյալը

24.02.2023
Paris Match-ի ֆրանսիական հրատարակությունը տեղեկացնում է, որ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նոր սեր ունի։

Ինչպես որոշել ձեր տեսակը. պարզեք, թե ինչպիսին է ձեր արտաքինը

23.02.2023
Կան բազմաթիվ հնարքներ, թե ինչպես կարելի է որոշել ձեր արտաքին տեսքը: Այնուամենայնիվ, ամենատարածվածը Դեյվիդ Քիբիի տարբերակումն է։ Ներկայացնում ենք, թե ինչպիսի դասակարգում է նա առաջարկել։

48-ամյա Դի Կապրիոյի նոր ընկերուհին 19-ամյա մոդել է Իսրայելից

04.02.2023
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նոր ընկերուհին, պարզվել է, իսրայելցի մոդել Էդեն Պոլանին է, ով նրանից փոքր է ավելի քան 30 տարով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-03-2023 10:38
Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները ձեռնամուխ են եղել պարզելու, թե ինչն է մարդկանց ստիպում երջանիկ կամ դժբախտ զգալ: Երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական չափանիշը մասնագիտությունն ու գործընկերներն են։ մարդն ամեն պահի ձգտում է շփվել իր տեսակի հետ։ Սա կենսական անհրաժեշտություն է բոլորի համար՝ լսելի լինել, որպեսզի շփումը դրական էմոցիաներ բերի: Մենք նույն պահանջներն ենք ներկայացնում գործընկերների նկատմամբ՝ գիտակցաբար կամ ինտուիտիվ: 
25-03-2023 07:43
Կատարյալ հիշողություն ունեցող ամերիկուհին կարողանում է հիշել իր կյանքի ամեն մի մանրուքը: Ջիլ Փրայսի ֆենոմենալ հիշողությունը Կալիֆորնիայի համալսարանում ուսումնասիրվում է 2000 թվականից։ Կինը պնդում է, որ իր կյանքի ցանկացած դեպք կարող է 14 տարի անց հիշել։ Ըստ ամերիկուհու՝ սանրվածքի յուրաքանչյուր վատ ընտրություն, վատ ժամադրություններ, դպրոցական դժգոհություններ՝ այս ամենն իր հետ է, ինչպես երեկ։
25-03-2023 05:58
«Մարվելի թակարդը» ֆիլմի աստղ Բրի Լարսոնը Harper-ին տված հարցազրույցում հաստատել է, որ բաժանվել է  վիրտուալ իրականության ռեժիսոր Էլայջա Ալան-Բլիցից:
24-03-2023 11:57
Ոստիկանները Լոս Անջելեսում գտնվող Ռիհաննայի տնից բերման են ենթարկել մոլի երկրպագուին։ Հարավային Կարոլինայից տղամարդը հատուկ եկել էր երգչուհուն ամուսնության առաջարկություն անելու։
24-03-2023 11:53
Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող արտիստ։ Նա դարձել Է առաջին երաժիշտը, որին լսել Է ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Տեսֆայեն հասել է ունկնդիրների 111,4 միլիոն առավելագույն նշագծին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.03.2023
Դիտվել է 872 անգամ
23.03.2023
Դիտվել է 292 անգամ
21.03.2023
Դիտվել է 284 անգամ
22.03.2023
Դիտվել է 224 անգամ
24.03.2023
Դիտվել է 194 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster