Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Տնական երշիկ՝ բաժակի մեջ

12.08.2022

Տնական երշիկը շատ ավելի համեղ և առողջարար է, քան խանութում գնվածը։ Տանը երշիկ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան՝ բարդ և ոչ շատ։ Առաջարկում ենք հավի համեղ նրբերշիկի շատ հեշտ և արագ բաղադրատոմս, որը պատրաստվում է միկրոալիքային վառարանում ընդամենը 15 րոպեում։

Այն կարելի է տալ նաև երեխաներին, քանի որ առանց կոնսերվանտների և ներկանյութերի է։


Բաղադրիչները․

• Հավի կրծքամիս՝ 400 գ
• Երկարահատիկ բրինձ ՝ 50 գ
• Հավի ձու՝ 1 հատ.
• Կաթ՝ 150 մլ
• Աղ՝ 1 ճ.գ.
• Շաքարավազ՝ 1/2 թ.գ.
• Խմելի-սունելի՝ 1/2 թ.գ.
• Սոյայի սոուս՝ 1 ճ.գ.
• Սև պղպեղ (աղացած)
• Սխտոր՝ 2 պճեղ։

Պատրաստման ժամանակը՝ 30 րոպե
Չափաբաժինների քանակը՝ 6

Պատրաստման եղանակը

600x400

1. Լվացեք հավի կրծքամիսը և կտրատեք փոքր կտորներով։ Ավելացրեք աղը, շաքարավազը, աղացած սև պղպեղը, խմելի-սունելին, ճզմած սխտորը և սոյայի սոուսը։ Խառնեք և թողեք, որ մի փոքր մարինացվի։ Եթե երշիկը պատրաստվում է երեխաների համար, ապա պղպեղն ու սխտորը կարելի է չանել կամ նվազեցնել սխտորի քանակը։

2. Մինչ միսը մարինացվում է, եփեք բրինձը, քամեք ջուրը և սառեցրեք։ Բրինձը մի լվացեք: Այն պետք է լավ եփվի և փոխարինելու է օսլային։

3. Միսն ու բրինձը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք կաթը, ձուն։ Հարեք միչև փափուկ զանգված ստանալը:

4. Բաժակները պատեք ձեթով, աղացած միսը լցրեք բաժակի մեջ՝ մինչև եզրը թողնելով մոտ 1-2 մատի չափով։ Ստացվում է 3 կամ 4 մսով լցոնցած բաժակ՝ կախված բաժակի չափից։ Թեյի բաժակներ վերցնելու դեպքում դրանք պետք է հաստ պատերով լինեն։

5. Լցոնված բաժակները դրեք միկրոալիքային վառարանում ՝ կենտրոնին մոտ, ծածկեք միկրոալիքային վառարանի կափարիչով։ Եփեք 15 րոպե՝ ամբողջ հզորությամբ: Ժամանակի ավարտից հետո դուռը մի բացեք և վառարանից մի հանեք ևս 5 րոպե:

Եթե երշիկների եզրերն ավելի մուգ են ստացվել, թեթև տապակածի նման, մի անհանգստացեք, դա որակի վրա չի ազդի։

Ի դեպ՝ երշիկները բաժակից հեշտությամբ «դուրս են թռչում»։

6. Երշիկը լավ սառեցրեք, որից հետո կարող եք կտրատել ու մատուցել՝ ձեր սիրած սոուսով կամ կանաչեղենով:

Շատ համեղ և բնական Տնական երշիկը պատրաստ է։

Նման երշիկի պատրաստման հետ կարելի է փորձել՝ աղացած միսին ավելացնելով քաղցր պղպեղի կտորներ, ձիթապտղի օղակներ կամ այլ բանջարեղեն, պանիր, խոտաբույսեր։ Այս թեմայով շատ կարելի է երևակայել:

Ուրեմն՝ խիզախեք և երևակայեք:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6910 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-06-2026 11:58
32-ամյա երգիչ և սոցիալական ցանցերի աստղ Օլիվեր Թրին մահացել է Ռիո դե Ժանեյրոյում շրջագայության ժամանակ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով։ Արտիստը և ևս հինգ մարդ մահացել են երկու ուղղաթիռի բախման հետևանքով։
15-06-2026 07:13
Քեթի Փերին ելույթ ունեցավ 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ում: Համերգը տեղի ունեցավ Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում՝ ԱՄՆ հավաքականի և Պարագվայի միջև բացման խաղից անմիջապես առաջ: Երգչուհին առաջին անգամ կենդանի կատարեց իր «143» ալբոմի «Wonder» երգը: Փերիի արծաթե Stella McCartney զգեստն անմիջապես դարձավ քննարկման թեմա: Զգեստն ամբողջությամբ պատրաստված էր հազարավոր փայլուն արծաթե ծոպերով, որոնք հիշեցնում էին տոնական փայլուն անձրի կաթիլներ, որոնք տպավորիչ փայլում էին մարզադաշտի լույսերի տակ:
15-06-2026 06:09
«Կորնի» խմբի վոկալիստ, 45-ամյա Ալեքսանդր Բերդնիկովը հայտարարել է, որ իր 16-ամյա դուստրը՝ Միլանան, ամուսնանում է: Նա լուրը կիսվել է MK-ի լրագրողների հետ «Ամռանը ամեն ինչ պատահում է: Փախուստ Սկոլբորից» ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
15-06-2026 02:03
Էմիլի Ռատակովսկին Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարահանման ետնաբեմի լուսանկարներ, որոնք առնչվում են The Cut-ի համար իր էսսեի թողարկման հետ։ Լուսանկարներում 35-ամյա մոդելը կեցվածք է ընդունել ամբողջությամբ սև կաշվե զգեստով՝ մերկ կրծքին սեղմած խաղալիքի նմանվող փոքրիկի՝ հղում անելով աշխատանքի վերնագրին՝ MotherF cker։
15-06-2026 01:16
Հունիսի 14-ին 48 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Տատյանա Պլետնևան: Նրա մահվան մասին իր անձնական սոցիալական ցանցերի բլոգում հայտարարել է ռեժիսոր Մարատ Նիկիտինը: Պլետնևայի դերասանական կարիերան հիմնականում սահմանափակվել է երկրորդական դերերով: Նա նկարահանվել է ավելի քան 500 ֆիլմում, հեռուստասերիալներում, կարճամետրաժ ֆիլմերում և գովազդներում, ինչպես նաև ռուս և միջազգային արտիստների մոտ 50 երաժշտական տեսահոլովակներում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.06.2026
Դիտվել է 429 անգամ
11.06.2026
Դիտվել է 359 անգամ
10.06.2026
Դիտվել է 357 անգամ
15.06.2026
Դիտվել է 296 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster