Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է տղամարդը հիշում կնոջ մեջ

04.08.2022

Տղամարդուն դուր գալը հեշտ է, բայց նրա վրա տպավորություն թողնելը, որպեսզի նա անընդհատ հիշի քեզ և փնտրի հանդիպում, բոլորովին այլ բան է: Եկեք պարզենք, թե ինչ բնավորության գծեր և այլ հատկանիշներ է հիշում տղամարդը կնոջ մեջ:

Հիշո՞ւմ է տղամարդը կնոջը

Իհարկե այո։ Բայց դրա համար պետք է ունենալ մի շարք որակներ։ Միանգամից նշենք, որ համընդհանուր հավաքածու չկա. եթե մի տղամարդ ամբողջ կյանքում հիշում է ամուր բնավորությամբ մի աղջկա, ապա մյուսը փնտրում է իր մոր նման կանացի տեսակ: Մեկին դուր է գալիս խանդը և բուռն կրքերը, մյուսը ցանկանում է արտահայտվել և կողքին ունենալ իսկապես մտերիմ մարդ: Բայց, այդուհանդերձ, կան հիմնական հատկանիշներ, որոնցով տղամարդիկ հիշում են կանանց:

Անկախություն

600x400

Անցել է այն դարաշրջանը, երբ կանայք ֆինանսապես կախված էին տղամարդկանցից և ընտրում էին մեկին, ով լիովին կապահովի իրենց կյանքը։ Իհարկե, որոշ դեպքեր դեռ կան, բայց, այնուամենայնիվ, հիմնականում կանայք այլեւս կախված չեն տղամարդկանցից, չեն ցանկանում դա և կյանքի ընկեր չեն փնտրում՝ կենտրոնանալով նրա ֆինանսական վիճակի վրա։

Տղամարդիկ տասնամյակներ շարունակ վաստակողներ են եղել՝ միմյանց և կանանց ապացուցելով իրենց արժեքը, բայց աշխարհը փոխվել է: Հաջողակ անկախ կինը՝ նույնքան անկախ դիրքով, կյանքի նկատմամբ սեփական հայացքներով, համալրվող բանկային հաշվով, գործարար որակներով և բարձր ինտելեկտով, դեռ շատերի մոտ ցնցում և մերժողականություն է առաջացնում:

Միաժամանակ կանանց անկախությունը գրավում է տղամարդկանց։ Չենք ասի, որ նման կանայք տղամարդկանց մոտ ամուսնանալու ցանկություն են առաջացնում, բայց այն, որ նրանք հետաքրքրություն են դրսեւորում, դա հաստատ է։ Տղամարդն, անտարակույս, կհիշի այն կնոջը, ով առաջարկում է ռեստորանում հաշիվը կիսել։

Անմատչելիություն

Տղամարդիկ հաճախ իրենց երեխաների պես են պահում. նրանք երազում են այն թանկարժեք մեքենայի մասին, որն իրենց մայրն այդպես էլ երբեք չի գնել: Եթե կինը մերժում է մի տղամարդու կամ նրա սիրտը պատկանում է մեկ ուրիշին, այսինքն, բարձունքը չի նվաճվում, և տղամարդկային հպարտությունը կոտրվում է, բնականաբար, նա չի մոռանա դա: Եվ, միգուցե, գործը հասցնի մինչև վերջ։

Հումորի զգացում

600x400

Պետք չէ լինել կատակերգու և հեղեղել կատակներով ու անեկդոտներով, սակայն տեղին արված նուրբ հումորը բորբոքում է տղամարդկանց: Սրամիտ կատակները, ուրախ տրամադրությունն ու ինքնահեգնանքը մագնիսի պես գրավում են նրանց։ Նման յուրօրինակ կերպարները երբեք չեն մոռացվում։

Արտաքին և ներքին գեղեցկություն

Խնամված, գեղեցիկ արտաքինն ու սլացիկ կազմվածքը՝ հրաշալի է։ Բայց արտաքին գեղեցկությունը շատ արագ ձանձրալի է դառնում. սկզբում տղամարդը հալվում է գրավիչ կերպարից, իսկ հետո ուզում է հասկանալ, թե ինչ է թաքնված դրա հետևում։ Եվ այստեղ ամեն ինչ պետք է լինի ոչ պակաս կատարյալ, եթե ցանկանում եք հիշվել տղամարդու կողմից։

Ակտիվ կենսադիրքորոշում, վառ մտահորիզոն, հետաքրքիր հոբբիներ, ակնառու հոգևոր որակներ, ազնվականություն, սկզբունքներին հավատարմություն, կարեկցանք, բարություն․ սրանք բոլորը տպավորում են և հիշվում երկար ժամանակ, եթե ոչ՝ ընդմիշտ: Թեկուզև այն պատճառով, որ այսօր դրանք ավելի քիչ են տարածված: Իսկ ֆիզիկական գեղեցկության հետ մեկտեղ՝ առանձնահատուկ դեպքերում։

Ինքնավստահություն

600x400

Երիտասարդ տարիքում աղջիկներն առավել խոցելի են և անվստահ են իրենց զգում: Հետևաբար, եթե տղան դեռահաս տարիքում ձեզ մերժել է, հավանական է, որ ապագայում, ինքներդ չնկատելով դա, կսկսեք զգալ բարդույթների ազդեցությունը և կհակվեք ձախողմանը: Ժամանակակից աշխարհը հանդուրժող է ֆիզիկական հաշմանդամության նկատմամբ. ոչ ոք վաղուց չի ծիծաղում ծուռ ատամների և ոտքերի, ակնոցի ու ցածր հասակի վրա: Խիզախորեն բեմ են դուրս գալիս գիրուկ մոդելները: Իսկ մաշկի թերությունները հեշտությամբ շտկվում են կոսմետիկ միջոցներով։ Եկել է ինքնավստահ մարդկանց դարաշրջանը, և ժամանակն է միանալ նրանց, ի վերջո, հենց այդպիսի կանանց են հիշում տղամարդիկ:

Չամիչ

Կան կանայք, որոնց մեջ միշտ ինչ-որ առանձնահատուկ բան կա՝ մի տեսակ հաճելի անակնկալ։ Նման կանայք կարող են հանկարծակի ճանապարհորդություն առաջարկել, մոմի լույսի տակ հանպատրաստից երեկո կազմակերպել, նրանք եռանդուն են և միշտ ինչ-որ բանով զբաղված, և, կարծես, մտածում են իրենց հետաքրքրող որևէ բանի մասին, այլ ոչ թե տղամարդու, դրա համար էլ գրավում են վերջիններիս:

Հենց այն որակը, որով կնոջն «անհնար է բռնել», գրավում է նույնիսկ ամենահայտնի թերահավատներին, ովքեր, իբր, ամեն ինչ գիտեն կանանց մասին: Իհարկե, նման կանայք շատ բան են պահանջում տղամարդուց, նրանց հետ հեշտ չէ, բայց հետաքրքիր է, այդպիսի կանանց պետք է համապատասխանություն, նրանք ընտրում են:

Էլ ի՞նչպիսի կանանց են հիշում տղամարդիկ

600x400

Որքան էլ հիասթափեցնող լինի, տղամարդիկ կանանց համեմատում են իրենց նախկինների հետ։ Եվ նույնիսկ առաջին, ամենահիշարժան փորձառության հետ: Եթե տղամարդը հանդիպում է մեկին, ով իրեն հիշեցնում է իր առաջին կամ ամենամեծ սիրո մասին, նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, իսկ ուղեղը ցանկանում է վերարտադրել անցյալի զգացողությունները: Այսպիսով, եթե ցանկանում եք, որ որեւէ տղամարդ ձեզ հիշի, փնտրեք տեղեկություններ այն մասին, թե ինչպիսին է եղել նրա նախորդ կամ առաջին ընկերուհին:

Ինչպե՞ս ժամանակ անցկացնել տղամարդու հետ, որպեսզի հիշվեք

Առաջին կանոնը՝ ըստ նրա հետաքրքրությունների։ Եթե նա ատում է թանգարանները, անշուշտ, կհիշի ցուցահանդեսում անցկացրած մեկ օրը, բայց դժվար թե ցանկանա կրկնել այն: Իսկ երկրորդ կանոնը՝ բնական վարքագիծ ունենալն է։ Մի անձնավորեք այլ մարդու, մի պարծեցեք, ձեզ տղամարդուց վեր մի դասեք։ Եղեք ինչպիսին որ կաք, և տղամարդը կձտվի դեպի ձեզ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6477 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7265 անգամ
27.04.2026
Դիտվել է 646 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster