Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հրաժեշտի սեքս. լավ է դա, թե ոչ այդքան

29.07.2022

Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Եթե սիրում եք ռոմանտիկ կատակերգություններ, ապա մեկ անգամ չէ, որ տեսել եք. երբ զույգը համաձայնում է բաժանվել, վերջում սեքսը շատ թեժ է ստացվում։ Սիրային հարաբերության ավարտը նշելու համար սիրով զբաղվելու գաղափարն այնքան էլ ռացիոնալ չէ, բայց դրանից այն պակաս գայթակղիչ չի դառնում։

Ինչ խոսք, բաժանումի սեքսը կարող է խառնաշփոթ առաջացնել հոգում: Օրինակ, եթե դուք եք լքել նրան, «հրաժեշտի» բուռն սեքսը կարող է հույս ներշնչել, որ կվերանայեք բաժանման որոշումը, այն դեպքում, երբ նման միտք անգամ չեք ունեցել: «Հրաժեշտի սեքսը չի փրկում հարաբերությունները, - ասում է Նյու Յորքում բնակվող սեքս-թերապևտ Հոլլի Ռիչմոնդը:- Նույնիսկ, եթե դա տեղի ունենա, ձեր պատմությունը կերկարաձգվի առավելագույնը մի քանի շաբաթ»:

Ուրեմն, ինչո՞ւ են բաժանվող զույգերը ձգտում սիրով զբաղվել, և արդյո՞ք սա լավ գաղափար է:

ԻՆՉՈՒ՞ Է ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ՀՐԱԺԵՇՏԻ ՍԵՔՍՈՎ

Հրաժեշտի սեքսը բոլորի համար տարբեր բան է նշանակում, բայց, սկզբունքորեն, այն բացատրվում է հիմնական բնազդի երկու ռոմանտիկ հիմքերով: «Կարծես դուք տոնում եք բոլոր այն լավ բաները, որոնք ապրել եք միասին լինելու ընթացքում», - բացատրում է դոկտոր Ռիչմոնդը: Բաժանումները, հազվադեպ բացառություններով, տեղի են ունենում ոչ թե սեռական, այլ էմոցիոնալ պատճառներով, իսկ հրաժեշտի մտերմությունը տորթի վրա խարույկ է, որը շեղում է ապրված անախորժություններից և բացասական պահերից:

Եթե երկու զուգընկերներն էլ հասկանում են, թե ինչու այլևս չեն կարող միասին լինել և համաձայնել են հեռանալ (օրինակ՝ տեղափոխվում են տարբեր քաղաքներ կամ մեկը ցանկանում է երեխա ունենալ, իսկ մյուսը՝ ոչ), հրաժեշտի սեքսը նշանակում է միայն կապ՝ վերջին անգամ։ Մերձեցումը լրացնում է փաստի ճանաչումը. «Այո, ես գիտեմ, որ դա չի ստացվի, բայց ես իսկապես սիրում եմ քեզ»:

Մյուս կողմից, եթե զուգընկերը չի ցանկանում, որ հարաբերություններն ավարտվեն՝ ինտիմ շփման միջոցով նա, հնարավոր է, ցանկանում է ասել. «Տես, մեզ մոտ ինչ լավ է ստացվում։ Համոզվա՞ծ ես, որ չես փոշմանի»։ Եվ զարմանալի չէ, որ նման մոտեցումը հանգեցնում է զգայական շփոթության։

Ի՞ՆՉ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՈՒՂԱԿՑՈՒՄ ՆՄԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ

600x400

Եթե ձեր ընկերը ցանկանում է փրկել հարաբերությունները, երբ դուք պատրաստ եք «հաջողություն» ասել, հրաժեշտի սեքսը կերկարացնի նրա զգացմունքային թռիչքը՝ մտահոգություններին ավելացնելով մի շարք անհարկի հարցեր, ասենք. «Սա ի՞նչ տեղի ունեցավ»:

Իհարկե, սեքսը հաճելի է, և դուք, ինչ խոսք, երջանիկ կլինեք այդ ընթացքում ու նույնիսկ դրանից հետո, բայց ոչ երկար: Երբ հագնվեք ու հեռանաք, հավանաբար, ավելի շփոթված կլինեք, քան մինչ այդ։ Հնարավոր է նաև ամաչեք, եթե դուք եք եղել բաժանման նախաձեռնողը, կամ, ընդհակառակը, կարող է զգացողություն առաջանալ, որ ձեզ օգտագործել են։ Երկուսն էլ, անշուշտ, կավելացնեն մտահոգությունները:

ԱՐԺԵ՞ ԶԲԱՂՎԵԼ «ՀՐԱԺԵՇՏԻ» ՍԻՐՈՎ

600x400

Դոկտոր Ռիչմոնդի խոսքերով, այն բաժանումների պարագայում, որոնք ավարտվում են փոխըմբռնմամբ, «ինտիմ հարաբերությունները կարող են սիրավեպի գեղեցիկ և տրամաբանական ավարտ լինել»: Այն դեպքում, երբ երկու զուգընկերները համաձայնության են եկել (չափազանց լավ է հնչում ճշմարիտ լինելու համար, բայց դա իսկապես տեղի է ունենում), կանաչ լույս է վառվում հրաժեշտի սիրո համար. նման ներդաշնակությունը սեքսը չի կարող փչացնել:

Այնուամենայնիվ, մերձեցումը «Ես ուզում եմ քեզ վերադարձնել» ոճով պետք է չեղյալ համարել առանց սկսելու: Բաժանումի գիտակցումը ժամանակ է պահանջում, իսկ բաժանման ցավը խեղդելու մտերմիկ փորձը միայն կխորացնի սրտի վերքերը: Իրականում ձեզ լավ կզգաք ոչ թե նախկինի հետ սեքսով զբաղվելով, այլ այն ժամանակ, երբ որոշեք հետևում թողնել հարաբերությունները և առաջ գնալ: Շարունակելով ցանկանալ այն, ինչը չկա, դուք չեք կարողանա ցանկանալ որևէ այլ բան (կամ մեկին): Եթե դուք չեք ցանկանում խրվել երկար բաժանման գործընթացում, սերավեպը հասցրեք վերջնական մի հանգրվանի և անցեք հաջորդ փուլ՝ սկսեք նոր էջ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 904 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու են որոշ կանայք գիտակցաբար ընտրում ամուսնացած տղամարդկանց

25.10.2022
Որոշ կանայք տարիներ շարունակ հարաբերությունների մեջ են մնում ամուսնացած տղամարդու հետ՝ դրա մեջ շատ օգուտներ տեսնելով։

Ուղղում ենք ժամացույցները. սեքսի համար կատարյալ ժամը

19.10.2022
23:00-ի՞ն, կեսօրի՞ն, թե՞ առավոտյան յոթին: Գիտնականները պարզել են, թե երբ է սիրով զբաղվելու լավագույն ժամանակը։

Ինչ անել, եթե ձեզ հետապնդում են սիրային անհաջողությունները

04.10.2022
Կարևոր է ոչ միայն դադարել աշխարհին մեղադրել որպես ձեր խնդիրների պատճառ, այլև սովորել պատասխանատու լինել սեփական արարքների համար, կարողանալ վերլուծել դրանք։

Հրաժեշտի սեքս. լավ է դա, թե ոչ այդքան

29.07.2022
Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Սիրո մեջ երջանիկ լինելու 5 եղանակ

14.07.2022
Ինչպես սովորել հարաբերություններ կառուցել առանց կապվածության և տառապանքի:

Ով է կանանցից խլում կյանքի լավագույն տարիները

06.07.2022
Իսկ ինչո՞ւ հենց կանայք են ասում, որ ամուսնուն տվել են իրենց կյանքի լավագույն տարիները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2022 09:53
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Գերմանիա - Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը։ Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության պատմության մեջ նա կլինի առաջին կին գլխավոր մրցավարը։
30-11-2022 09:49
Հոգեբանները պարզել են, որ գործընկերների հետ աշխատավայրում ուրախանալն ու «հիմարություններ անելն» օգտակար է առողջության համար։ Դրական հույզերը թույլ են տալիս աշխատակիցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ռեսուրսները: Սա թույլ է տալիս պահպանել աշխատանքի լավ տեմպը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
30-11-2022 08:57
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին:
30-11-2022 05:14
Կոլումբացի երգչուհի Շակիրան ավելի հաճախ է հայտնվում դատարանների դահլիճներում, քան կարմիր գորգի վրա։ Նախօրեին Շակիրան հարկային խարդախության գործի շրջանակներում Իսպանիայի գանձարանին մեղադրել է ոտնձգությունների մեջ։
30-11-2022 02:09
Հեյլի Բիբերը հերքել է հղիության մասին լուրերը: «Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ»,-անկեղծացել է Ջասթին Բիբերի կինը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2022 թ

01.11.2022
2022 թվականի նոյեմբերը համեմատաբար հանգիստ շրջան է, հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները։ Բայց նոյեմբերի 1-12-ը եւ 30-ից հետո Երկիրը կգտնվի ուժեղ աններդաշնակ ազդեցությունների գոտում։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր հանրահայտ «Snap» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2022
Դիտվել է 986 անգամ
25.11.2022
Դիտվել է 415 անգամ
26.11.2022
Դիտվել է 376 անգամ
30.11.2022
Դիտվել է 233 անգամ
29.11.2022
Դիտվել է 226 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster