Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Որն է կանանց և տղամարդկանց քնի միջև տարբերությունը

24.06.2022

Մի բաժակ թունդ սուրճը էներգիայի ալիքները խթանելու միակ միջոցը չէ: Կա շատ ավելի հզոր (և առեղծվածային) գործիք, որը շուրջօրյա վերահսկում է կենսունակությունն ու քնկոտությունը: Այն կոչվում է ցիրկադային ռիթմ` ներքին ժամացույց, որը մարմնին տեղեկացնում է նախընտրելի ակտիվության մասին և օգնում կարգավորել օրական ցիկլը:

Այս ռիթմի սկզբունքը շատերի մոտ նման է, և, եթե չխանգարեք դրա աշխատանքին, այն գործընթացը վերահսկում է շատ կայուն ռեժիմով։ Այնուամենայնիվ, ինչպես պարզել են գիտնականները, տղամարդկանց և կանանց քնի և առույգության փոփոխության մեջ շոշափելի տարբերություններ կան: Ինչն, ի դեպ, բացատրում է, թե ինչու են ուժեղ սեռի ներկայացուցիչների մեջ այդքան շատ «բուեր», իսկ կանայք նախընտրում են «արտույտների» գրաֆիկը։

Ինչն է մեզ արթնացնում կամ քնեցնում

Ցերեկային ռիթմերը վերահսկվում են հիպոթալամուսի կողմից՝ ուղեղի մի հատված, որը կապված է կենտրոնական նյարդային համակարգի գրեթե բոլոր մասերի հետ: Արտաքին գործոնները հուշում են. լույսն ազդանշան է ուղարկում, որ արթնանալու ժամանակն է (այդ պատճառով էլ այնքան դժվար է հանգստանալ, երբ լամպը միացված է կամ վառ էկրան կա), իսկ մութը հուշում է, որ ժամանակն է տրվելու մելատոնին, հորմոն, որը կօգնի ձեզ քնել:

Փոքրիկ հիպոթալամուսը՝ սիսեռի չափ, աշխատում է 24 ժամ՝ լիցքավորելով և անջատելով մեր մարտկոցները։ Եվ լավ կլիներ, որ հարգեինք նրա աշխատանքը՝ պահպանելով մշտական ռեժիմ՝ պառկել քնելու և արթնանալ նույն ժամերին․ ուղեղին դա, իսկապես, դուր է գալիս։ Այդպես նա պատշաճ կերպով հանգստանում է՝ պահպանելով նորմալ ռիթմը և խուսափելով քնի հետ կապված խնդիրներից։

Ինչպես է սեռն ազդում քնի վրա

600x400

Պարզվում է, որ բացի ներքին վերահսկողությունից և արտաքին գործոններից, կա ևս մեկ կարևոր գործոն, որն ազդում է ներքին ժամացույցի վրա՝ սեռը։ Փաստն այն է, որ տղամարդկանց և կանանց ցիրկադային ռիթմերը ոչ լրիվ են համընկնում: Տղամարդկանց ակտիվությունը հակված է պահպանելու մինչև 24-ժամյա ցիկլը (միջինը վեց րոպե ավելի երկար, քան կանանց), ինչը նշանակում է, որ տղամարդիկ երեկոյան ավելի քիչ են հոգնում: Կանայք ունեն ավելի կարճ ներքին ժամացույց, ինչը նրանց մոտ ավելի հավանական է դարձնում վաղ արթնանալը, երեկոյան քնկոտությունը և (ցավոք սրտի) անքնության հակվածությունն ու քնի այլ խանգարումները։

Ինչ հետևանքների է դա հանգեցնում

Չնայած միջինը ութ ժամ քնելը բարենպաստ ազդեցություն է ունենում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց վրա, ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են տառապում քնի պակասից՝ անկախ նրանից, թե որքան երկար են իրենց թույլ տալիս գիշերները արթուն մնալ: Ի դեպ, տղամարդիկ ավելի դանդաղ են վերականգնվում, քան կանայք, այսինքն՝ եթե գիշերն անցել է առցանց մարտերում, ապա ցերեկը նրանցից օգուտ չի լինի։ Մյուս կողմից, կարճացված ցիրկադային ցիկլերը վատ են անդրադառնում թույլ սեռի այն ներկայացուցիչների վրա, ովքեր աշխատում են գիշերային հերթափոխով. վիճակագրությունը հաստատում է աշխատանքային վնասվածքների ռիսկի բարձրացումը ուշ ժամերին աշխատող կանանց շրջանում:

600x400

Իհարկե, դուք կարող եք ջանք թփել և վերափոխել ներքին ժամացույցը, որպեսզի օրվա տարբեր ժամերին ավելի զգոն զգաք՝ կախված կենսական կարիքներից, սակայն, բժիշկները պնդում են, որ բնական ռիթմերի աջակցությունը շատ ավելի օգտակար է առողջության համար։ Եվ, հետևաբար, ժամանակին մտեք անկողին՝ վստահեք հիպոթալամուսին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6404 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11662 անգամ
11.05.2026
Դիտվել է 539 անգամ
06.05.2026
Դիտվել է 410 անգամ
07.05.2026
Դիտվել է 360 անգամ
08.05.2026
Դիտվել է 274 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster