Ֆրանսիացի լրագրող Ֆրանկլին Լուֆրանիի կողմից 50 տարի առաջ արտոնագրված ՝ SMILEY ժպտացող դեմքը գրաֆիկական դիզայնի ամենաճանաչելի պատկերակներից մեկն է:
Այս ընթացքում էմոջիի մշակութային ազդեցությունը տարածվել է աշխարհով մեկ և այն դարձել է արվեստի, նորաձևության, կինոյի, երաժշտության, տպագրության ու փոփ մշակույթի ոլորտներում ազդեցիկ խորհրդանիշներից մեկը: Այն տարբեր ժամանակներում օգտագործվել է Talking Heads և Nirvana ռոք խմբերի, DC Comics-ի ստեղծողների, նկարիչներ Բենքսիի, Մուրակամիի և շատ ուրիշների կողմից:
Ֆրանսիական Sandro ապրանքանիշը վերջին մի քանի տարիների ընթացքում Smiley-ով զվարճալի նմուշներ է ստեղծում: Բրենդն այս անգամ էլ անտարբեր չի մնացել և նոր հավաքածու է թողարկել՝ ի պատիվ հայտնի ժպիտի։ Smiley-ը հայտնվել է հուդիների, վերնաշապիկների, շապիկների, կարճ վարտիքների, կարդիգանների և, նույնիսկ, գուլպաների վրա:
08-11-2025 12:04 Գաստրոէնտերոլոգները զգուշացրել են, որ կիվիի օգտագործումը վտանգավոր է որոշ մարդկանց համար նշելով, թե ով պետք է խուսափի այս մրգից։ Կիվին բարձր թթվային մթերք է, որը կարող է առաջացնել այրոց և ստամոքսի լորձաթաղանթի գրգռում: Այս խնդիրը հատկապես սուր է գաստրիտով և ստամոքսի խոցով տառապող մարդկանց մոտ, բացատրել է գաստրոէնտերոլոգը: Ավելին, կիվին կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել էկզոտիկ մրգերի նկատմամբ գերզգայունություն ունեցող մարդկանց մոտ:
08-11-2025 12:02 Netflix-ը ձեռք է բերել «Մոխրի հովիտ» վեպն էկրանավորելու իրավունքները, որը սցենարիստ Սթիվեն Գագանի կողմից «Մեծն Գեթսբի»-ի ժամանակակից ադապտացիան է։ Ֆիլմի գործողությունները տեղի կունենան ժամանակակից Սան Ֆրանցիսկոյում։ Գագանը, ինչպես սպասվում է, հանդես կգա ոչ միայն որպես սցենարիստ, այլ նաև կնկարահանի ֆիլմը։ Այս մասին հաղորդում է Deadline-ը:
08-11-2025 11:52 Սմարթֆոնների օգտագործումը, ինչպես նաև քնելուց առաջ այլ պայծառ լույսի աղբյուրների ազդեցությունը, կարող է մեծացնել կյանքին սպառնացող սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Ամերիկյան սրտի ասոցիացիայի (AHA) հետազոտությանը։ Նշվում է, որ ուղեղը պայծառ լույսն ընկալում է որպես սթրես և ակտիվացնում է ազդանշաններ, որոնք կարող են իմունային պատասխան և արյան անոթների բորբոքում առաջացնել։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել աթերոսկլերոզի և մեծացնել մահացու հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի վտանգը։
08-11-2025 11:43 Նոյեմբերի 6-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է «Sharm Holding»-ի և «Mitoyan Production»-ի համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում հանդես են եկել Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Ղազարյանը և այլք։
08-11-2025 02:11 Արքայազն Հարրին դժգոհ է կնոջ՝ Մեգան Մարքլից, իրենց անձնական կյանքից լուսանկարներ հրապարակելուց, հաղորդում է Page Six-ը: «Նա լավ գիտակցում է, որ կինը պարծենում է իրենով: Նրան դուր չի գալիս, երբ մարդիկ նրան ցուցադրում են սոցիալական ցանցերում», - թերթին ասել է աղբյուրը:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: