Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ պետք է իմանալ երազների մեկնաբանության մասին ըստ Ֆրոյդի

03.03.2022

Ինչպես է անգիտակցականն ազդում երազների վրա և ինչ է դա նշանակում՝ ըստ հոգեվերլուծության հոր։

Նույնիսկ նրանք, ովքեր հեռու են հոգեվերլուծությունից և սեփական անձի ներաշխարհը հասկանալու փորձերից, գիտակի տեսքով գլխով են անում Ֆրոյդի անունը լսելիս։ Դե իրոք, ո՞վ չի ճանաչում ծերուկ Ֆրոյդին։ Նա մեկն է, ով սահմանել է, որ «սեքսն ամեն ինչի ինքնանպատակն է», և մասնագիտական էթիկան չի խանգարել նրան սիրավեպ ունենալ հիվանդի հետ, որի մասին Հոլիվուդում նկարահանվել է «Վտանգավոր մեթոդ» ֆիլմը։ Այստեղ Սաբինային մարմավորել է Կիրա Նայթլին։

Այս միկրոկենսագրության մեջ սխալներ չկան, բացառությամբ, թերևս, տեղեկատվության սուղության: Ավստրիացի նյարդաբան, հոգեբույժ և հոգեբան, մեծ նորարար և հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը (1856–1939) իր 83-ամյա կյանքում շատ բան հասցրեց անել և, ամենակարևորը, ոչ միայն հանրահռչակեց, այլև հոգեբանությունը լուրջ գիտության վերածեց, որը նախկինում այդպիսին չէր դիտարկվում։ Ճիշտ է՝ էապես տարված էր հայրերի (մայրերի) տրավմատիկ ազդեցության գաղափարով և համառորեն փորձում էի բառացիորեն ամեն ինչ բացատրել ճնշված սեքսուալությամբ և թաքնված ցանկություններով:
Բայց Ֆրոյդի արժանիքը միայն այն չէ, որ նա մյուսներից ավելի խորը ներթափանցեց մարդկային անհատականության էության մեջ։ Ժամանակակից պատմության մեջ ոչ ոք ավելին չի արել երազները հասկանալու համար, որքան շնորհալի ավստրիացին:

Երազների մեկնաբանության առանձնահատկություններն ըստ Ֆրոյդի

600x400

«Երազների մեկնաբանությունը» Զիգմունդ Ֆրոյդի առաջին նշանակալից աշխատությունն է, որը լույս է տեսել 1900 թվականին։ Դրանում գիտնականը երազների հոգեբանական դերը բացատրել է այսպես՝ «Երազները ցանկությունների իրականացման ձև են»։ Ահա թե ինչ նկատի ուներ նա այս ձեւակերպմամբ։

1. Երազները հաղորդագրություն են անգիտակցականից

Երազում հայտնված տարօրինակ խորհրդանիշները բացահայտում են անհատականության այն մասը, որը մենք թաքցնում ենք մեզանից՝ ամենաանձնական, ուժեղ քողարկված ցանկություններն ու վախերը, որոնք ապրում են ենթագիտակցության խորքերում, և որոնք մենք կարող ենք չհիշել, քանի որ չենք ուզում: Ի դեպ, Ֆրոյդն իրեն համարում էր «անգիտակցական» տերմինի հայտնաբերողը․ վիճակելի թեզ է, բայց այս դեպքում հարցը դա չէ։

Երազների և երազներ տեսնելու գործընթացի մեկնաբանությունը, ըստ Ֆրոյդի, կարող է հանգեցնել այսպիսի սահմանման. երազները հաղորդագրություն են անգիտակցականից, մերժված, ճնշված, չկատարված, չգիտակցված ցանկությունների արտապատկերում, որոնցից մենք ամաչում ենք կամ վախենում, բայց որոնք կարող ենք բավարարել երազմերում, երևակայության ջանքերի շնորհիվ, և դրանով իսկ ձեռք բերել հեգեկան հավասարակշռություն։ Գիտնականն այս ամբողջ դժվարին գործընթացն անվանել է «ցանկությունների հալյուցինացիոն կատարում»:

2. Երազները թաքնված ցանկությունների գաղտնի ծածկագիրն են

600x400

Ի թիվս այլ բաների, ուսումնասիրելով երազները, Ֆրոյդը եկավ հետևյալ եզրակացության. որքան ուժեղ են ապրումները, այդքան ավելի երևակայական, աբսուրդային, տարօրինակ արտացոլում են դրանք ստանում երազներում։ Այդպես է աշխատում ենթագիտակցական հնարքը՝ ձգտելով խաբել ներքին գրաքննիչին՝ մտքին, և բաց թողնել այն կրքերը, որոնք դուք արգելանքի տակ եք պահում։ Այսպիսով, երազների խորհրդանիշները մարդու թաքնված ցանկությունների ծածկագրերն են:

Երազները մեկնաբանելու համար, ըստ Ֆրոյդի, պետք է յուրացնել հիմնական կանոնները: Առաջին հերթին՝ երազի բովանդակության տեսակները, որոնք նա բաժանել է բացահայտի և թաքնվածի: Բացահայտ բովանդակությունը նշանակում է «բառացի»։ Ահա մի պարզ ֆրոյդական օրինակ՝ ձեր հայրը մեծ սիգար է ծխում (երբեմն սիգարը պարզապես սիգար է): Թաքնված բովանդակությունն այն, ինչ քողարկված է բացահայտ բովանդակության հետևում:

3. Երազները հոգեբանական խնդիրների բացահայտման և լուծման ծածկագիր են

Ֆրոյդը համոզված էր, որ երազների գաղտնի իմաստը բացահայտելու միակ միջոցը հոգեվերլուծությունն է։ Երազների ամփոփման նրա սիրելի տեխնիկան հիվանդին պառկեցնելն էր բազմոցի վրա և խնդրել նրան վերհիշել այն, ինչ նա տեսել էր՝ ազատորեն կապելով երազի պատկերներն այն ամենի հետ, ինչ գալիս էր մտքում: Այսպիսով, ըստ գիտնականի, մեծանում են այն մանրամասները պարզելու հնարավորությունները, որոնք առանցքային են անգիտակցականում թաքնվածը հասկանալու համար։ Երազներում արտացոլված խնդիրները, ըստ Ֆրոյդի, դետալների մեջ են, որոնք աննշան են թվում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1890 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 624 անգամ
23.04.2024
Դիտվել է 182 անգամ
25.04.2024
Դիտվել է 122 անգամ
26.04.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster