Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սխալ, որը սեր որոնելիս թույլ են տալիս մեծահասակները

27.01.2022

Երջանկությունը կարող է գալ ցանկացած տարիքում: Բայց դա, այդ տարիքը, պետք է ճանաչել և ընդունել...

Մի սխալ կա, որ սիրո հարցում թույլ են տալիս հասուն կանայք։ Եկեք անկեղծ լինենք․ բոլոր այն արտահայտությունները, ինչպիսիք են «ես հոգով երիտասարդ եմ», «կնոջ տարիքն այնքան է, որքանի տեսք նա ունի», որոշոկիորեն չեն համապատասխանում իրականությանը: Կինն այն տարիքի է, որքան տարի առաջ ծնվել է։ Օրինակ՝ 40, 50 կամ ավելի։ Եվ դա լիովին բնական է:

Դուք կարող եք հիանալի տեսք ունենալ: Հրաշալի է։ Բայց միևնույն ժամանակ կարող է մենակ լինեք։ Եթե չկա որևէ մեկին սիրելու և մտերմության ցանկություն, եթե մենությունը ձեր ընտրությունն է, ապա ամեն ինչ կարգին է։ Մարդն այլ իմաստներ ու նպատակներ ունի, դրա համար պետք է հարգել նրան։ Սա մենակություն չէ, այլ առանձնություն։

Իսկ եթե սեր եք ուզում, բայց հարաբերությունները խզվում ե՞ն։ Երբեմն պատճառն այս ողբերգական սխալի մեջ է, որը նկարագրել է Մոպասանը։

600x400

Նա նկարագրել էր Սիրելի ընկերոջ՝ այդ խարդախի, սիրավեպը տիկին Ուոլթերի հետ։ Վեպում վերջինս քառասունն անց է, բայց 19-րդ դարում դա պատկառելի տարիք էր։ Եվ նա շքեղ տեսք ուներ՝ գիրուկ, խնամված տիկին:

Սակայն նա խրտնեցնում էր սիրելիին մի պարզ պատճառով. թմբլիկաստլիկ տիկինը զվարճալի ցատկոտում էր, իրեն «թռչնակ» ու «աղջնակ» անվանում, աշակերտուհու պես շշնջում։ Դա կինն անում էր սիրուց մղված։

Հանգիստ աշունից հետո հանկարծ վրա էր հասել անհոգ ու փթթուն գարունը՝ այսպես է նկարագրում հեղինակը։ Եվ սիրուց դրդված գեղեցիկ հասուն տիկինը սկսել էր իրեն ժիր գիրուկ աղջկա պես պահել։ Հակասությունն այնքան ուժեղ էր, որ սիրելին սկսել էր խուսափել նրանից։ Հարաբերությունները դրաձել էին պատիժ։ Տիկին Ուոլթերը զզվելի էր դարձել, բայց կինը չէր կարողանում հասկանալ. ի՞նչ է պատահել։

Հենց դա էլ պատահել էր։ Մենք մոռանում ենք, թե իրականում քանի տարեկան ենք։ Եվ կարող ենք կորցնել տարիքին բնորոշ արժանապատվությունը: Սիրուն կարող ես գրավել կրքով, այլ ոչ թե աղջնակի կոկետությամբ․ ահա թե ինչ է գրում Մոպասանը։ Հասուն կնոջ մանկական պահվածքը վանող է։ Այն համահունչ չէ, անհամապատասխան է նրա կերպարին և այն զավեշտական է դարձնում։ Գիրուկ գեղեցիկ տիկինը մի բան է, չաղ, քրքջացող, միջին տարիքի աղջիկը ուրիշ...

Հասուն տարիքում երջանկություն եւ սեր գտնում են նրանք, ովքեր մանկության գիրկը չեն ընկնում: Ով չի փորձում ավելի երիտասարդ երևալ և հատուկ խոսել բարակ ձայնով, շշնջոցով։ Ով չի ցատկոտում՝ թռչուն պատկերելով։ Ով թագուհու արժանապատվությամբ ընդունում է իր տարիքը որպես պարգեւ և ձեռքբերում, ով իրեն հարգանքով է վերաբերվում։

600x400

Եվ այս կանայք իրենց կեսին շատ ավելի հաճախ են գտնում, քան մեծահասակ աղջիկները։ Որովհետև երջանկության գլխավոր պայմանն ինքդ քեզ համապատասխանելն է, ինչպես հավատում էին հին սկանդինավցիները: Կատարելագործեք ինքներդ ձեզ, զարդարեք, հարգեք, բայց որևէ մեկին մի կրկնօրինակեք: Եվ ձեր անունը, տարիքը, նվաճումները, փորձությունները, ծագումը հիշելն է կարևոր անձնական երջանկություն գտնելու համար: Ինչը, անկասկած, կարող է գալ ցանկացած տարիքում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5943 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2025 10:46
Կիրակի օրը Լոս Անջելեսի Paramount Studios-ում տեղի ունեցավ Vogue World-ի ամենամյա միջոցառումը, որի թեման այս տարի Հոլիվուդն էր: Հիասքանչ շոուին ներկա էին հայտնիներ, իսկ կինոյի և մոդելային արդյունաբերության աստղերը ներկայացան բեմահարթակում: Հյուրերի թվում էին Գվինեթ Փելթրոուն, Հեյլի Բիբերը, Մայլի Սայրուսը, Հիլարի Դաֆը, Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը, Հայդի Քլումը, Ջենիֆեր Քոնելին, Ռիտա Օրան և Թայկա Վայթիթին, Նինա Դոբրևը, Մենդի Մուրը, Մաշին Գան Քելլին, Բարբարա Փելվինը և Դիլան Սփրաուսը, Սոֆիա Ռիչին իր ամուսնու հետ և շատ ուրիշներ:
27-10-2025 10:26
Վերջին տարիներին TikTok-ը, YouTube Shorts-ը և Instagram Reels-ը դարձել են այնպիսի հզոր հարթակներ, որոնք գրավել են հատկապես դեռահասների և երեխաների ուշադրությունը։ Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութերը թվում են անմեղ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս՝ դրանք կարող են փոխել ուղեղի աշխատանքը, ազդել ուշադրության, որոշումների կայացման և անգամ տրամադրության վրա։ Չինացի հետազոտողները վերջերս պարզել են՝ TikTok-ի հաճախակի օգտագործումը կարող է փոխել ուղեղի կառուցվածքը։
27-10-2025 10:17
Սննդաբանները քաղցրակերներին կոչ են անում գազավորված ըմպելիքների փոխարեն խմել կիտրոնի շերտերով, անանուխով և կոճապղպեղով ջուր: Որպես թխվածքաբլիթների այլընտրանք՝ նրանք առաջարկում են չոր մրգեր, ընկույզ, ինչպես նաև բանանի, խնձորի և կոկոսի չիպսեր ուտել: Շոկոլադի սիրահարներին խորհուրդ է տվում ընտրել այնպիսի տարբերակներ, որոնք պարունակում են առնվազն 70 տոկոս կակաո: Առաջարկվում է սովորական հացը փոխարինել ամբողջական հացահատիկից թխված հացով կամ փորձել տնական բաղադրատոմսեր։
27-10-2025 06:42
46-ամյա երգչուհի Նելլի Ֆուրտադոն հայտարարել է բեմից հեռանալու մասին: Սոցցանցերում երկրպագուներին ուղղված հաղորդագրության մեջ Ֆուրտադոն շնորհակալություն է հայտնել նրանց աջակցության համար և բացատրել, որ ժամանակն է կենտրոնանալ այլ նպատակների վրա: Հայտարարությունից հետո երկրպագուները կասկածներ են հայտնել, որ երգչուհու հեռանալու պատճառը կարող էին լինել նրա կազմվածքի մասին բացասական մեկնաբանությունները, որոնք վերջին ամիսներին ավելի հաճախակի էին դարձել:
27-10-2025 02:36
Ամերիկացի մոդել և դերասանուհի Ջուլիա Ֆոքսը բաց հագուստի հանդեպ իր սերը բացատրել է հետևյալ կերպ. «Դա պարզապես հագուստ է»։ Նրա մեկնաբանությունը մեջբերել է Page Six-ը։ 35-ամյա հայտնի դերասանուհին թափանցիկ զգեստով հայտնվել է Իրիս Վան Հերպենի  Fashion Group International Gala «Աստղերի գիշեր» միջոցառման կարմիր գորգին։ Միջոցառման ժամանակ Ֆոքսը լրագրողներին պատմել է, թե իր համար ինչ է նշանակում  նման հագուստներով ներկայանալը։ «Կարծում եմ՝ շատերը դա լուրջ են ընդունում, բայց ինձ համար դա պարզապես զվարճալի է։ Դա պարզապես հագուստ է, բայց մեծահասակի ոճով», - բացատրել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.10.2025
Դիտվել է 1099 անգամ
21.10.2025
Դիտվել է 448 անգամ
22.10.2025
Դիտվել է 403 անգամ
23.10.2025
Դիտվել է 334 անգամ
24.10.2025
Դիտվել է 327 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster