Սոնա Դավթյանը` «Միսս Հայաստան 2021»
25.12.2021
Երեւանում երեկ ուշ երեկոյան ամփոփվեցին «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթի արդյունքները, ըստ որոնց հաղթող ճանաչվեց 20-ամյա Սոնա Դավթյանը:
Հաղթողը որոշվեց նախապես հայտարարված քվեարկության եւ ժյուրիի գնահատականի արդյունքում:
Ծնունդով Գորիսից Սոնա Դավթյանը մրցույթում ներկայացնում էր Սյունիքի մարզը: Նա Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալերենի եւ անգլերենի բաժնի ուսանողուհի է:

Գեղեցկուհին առաջինը ճանաչվեց 24 աղջիկների մրցակցությունում:


Դիտվել է 1602 անգամ
Читать на русском
|