Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ավտորարշավի նոր տարատեսակը Հայաստանում տարածում է ստանում

07.10.2021

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նոր նախաձեռնությունը, որ ստացել է «Ճանաչիր Հայաստանը» անվանումը, տարածում է ստանում։ Հերթական ավտոարշավը, որ անցկացվեց հոկտեմբերի 2-3-ը, ուղղություն վերցրեց դեպի Եղեգնաձորի տարածաշրջան։

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մեքենաների շարասյունը հասնում է հանրապետության այն պատմական ու բնության տեսարժան վայրերը, որոնք սովորական տրանսպորտային միջոցներով դժվար հասանելի են։

Երեք տասնյակ արշավորդները՝ տասներկու արտաճանապարհային մեքենաներից կազմված շարասյունով, այցելեցին Սմբատաբերդի ամրոց, «Ցախաց քար» եկեղեցի, Հորբատեղ հանքային ջրեր, Եղեգիս։ Ըստ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի՝ այս անգամ ավտոշարասյանը միացել էին նաև ավտոակումների անդամ չհանդիսացող ավտոսիրողներ, ինչն ուրախացնող փաստ է։ Հանրապետության ոչ հանրահայտ տեսարժան վայրերին ծանոթացնելուց, ակտիվ հանգստի կազմակերպումից բացի, «Ճանաչիր Հայաստանը» ծրագրի հիմնական խնդիրներից են ավտոսիրողների ցանցի ընդլայնումը, տեխնիկապես պատրաստ և անվտանգ երթևեկության տարածումը։

600x400

600x400

Ի դեպ, արշավն առանց անակնկալների չի անցել․ եղել են նաև տեղնիկական խափանումներ, իսկ որոշ մեքենաների չի հաջողվել հաղթահարել դժվարանցանելի հատվածները։ Առաջին դեպքում շարասյանն ուղեկցող մասնագետներն են օգնել վերացնել խնդիրները, իսկ երկրորդների բարձր տրամադրությունը պահելուն աջակցել են վերելքների ժամանակ ավելի հմուտ գտնվածները՝ ընկերների հետ կիսվելով իրենց արած լուսանկարներով։

600x400

600x400

Հավելենք, որ արշավներին մասնակցությունն անվճար է․ անհրաժեշտ է ունենալ արտաճանապարհային մեքենա և հստակ պահպանել ավտոարշավի մշակած կանոնակարգը։

Ի դեպ, ավտոարշավորդների մեջ քիչ չեն նաև կանայք։ ՀԱՖ-ի ներքո գործող «Ավտոսպորտի կանանց ակումբի» անդամներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում ֆեդերացիայի ծրագրերին։

600x400

Դիտվել է 2851 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Ռուս կինը Կահիրեում ցատկել է պատշգամբից՝ բռնաբարողից խուսափելու համար

13.01.2026
Եգիպտոսում երիտասարդ կանանց վրա կատարված դաժան հարձակումը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։ Երկու ռուս կին ծանր վիրավորվել են, իսկ երրորդը փորձել է փախչելով փրկվել։

Ինչ պետք է իմանանք 2026 թվականի խորհրդանիշ Կարմիր հրե ձիու մասին

27.12.2025
2026 թվականը կնշանավորվի ձիու նշանով։ Այս կենդանին ազատասեր է, կրքոտ և պոռթկուն, ունի կյանքի անհագ ծարավ, բայց միևնույն ժամանակ, այն կատարելապես ընտելացված է մարդկանց կողմից։

Պերֆեկցիոնիզմի վտանգներն ըստ հոգեբանների․ ինչպես այն հաղթահարել

19.12.2025
Դուք միշտ օրինակ եք ծառայում, և կողքից ձեր կյանքը կատարյալ է թվում։ Բայց ի՞նչ գնով։ Միայն դուք գիտեք, թե որքան դժվար է այդ ամենը ձեզ համար։

Հարվարդում բացահայտել են զայրույթը վերահսկելու 5 եղանակ

12.11.2025
Մենք հաճախ փորձում ենք ճնշել մեր հույզերը՝ ուրիշների առջև վատ վիճակից խուսափելու համար։ Բայց եթե անօգնական եք զգում կամ ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, ապա դուք զայրանալու իրավունք ունեք։

6 կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում միայնակ մնալ

16.10.2025
Որոշ մարդիկ պարզապես չեն կարող ապրել առանց սոցիալական շփման, և դա նորմալ է։ Կարևորն այն է, որ հարաբերություններից կախվածությունը ձեզ չխանգարի երջանիկ լինել ինքնուրույն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-02-2026 11:19
Google-ի նախկին գործադիր տնօրեն և միլիարդատեր Էրիկ Շմիդտը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում: Գերմանական BILD թերթի տվյալներով՝ 70-ամյա ձեռնարկատերը մտերիմ հարաբերությունների մեջ է 27-ամյա Գլորիա-Սոֆի Բուրկանդտի հետ, որը Բավարիայի վարչապետ և Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) առաջնորդ Մարկուս Սյոդերի դուստրն է:
11-02-2026 11:15
Լեգենդար Շերը պատրաստվում է թողարկել իր հուշագրությունը՝ «Cher: The Memoir, Part One», և առաջին հատվածներն արդեն իսկ սենսացիա են առաջացրել։ 79-ամյա փոփ աստղը անկեղծորեն խոսել է իր երիտասարդության տրավմատիկ իրադարձությունների մասին, որոնք տասնամյակներ շարունակ գաղտնի է պահել։ 
11-02-2026 09:21
BBC News-ի հաղորդմամբ՝ տարեց ֆրանսիացի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 89 դեռահասի նկատմամբ բռնաբարության և սեռական ոտնձգության մեջ՝ զանգվածային բռնության գործով, որը, ոստիկանության խոսքով, ընդգրկում է մի քանի երկրներ և սկիզբ է առնում 1960-ական թվականներից։ 79-ամյա Ժակ Լևեգլը, որը կալանավորված է Ֆրանսիայի հարավ-արևելքում, ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա զարմիկը գտել է ֆլեշ կրիչ, որի վրա, ենթադրաբար, մանրամասն նկարագրված են նրա «սեռական հարաբերությունները» 13-ից 17 տարեկան անչափահասների հետ:
11-02-2026 07:24
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ըստ ոստիկանության՝ ևս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունն իրականացվել է մի կնոջ կողմից, որին մահացած են գտել դպրոցում. ամենայն հավանականությամբ, նա ինքնասպան է եղել։
11-02-2026 02:00
Ավանդական «Օսկար» մրցանակի թեկնածուների ընթրիքը տեղի է ունեցել Բևեռլի Հիլզի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցել են մրցանակի թեկնածու աստղեր Էմմա Սթոունը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեյթ Հադսոնը, Թիմոթի Շալամեն, Էլ Ֆանինգը, Ջեյքոբ Էլորդին, Թեյանա Թեյլորը, Ստելան Սկարսգարդը, Իթան Հոուքը, Ռոուզ Բիրնը, ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Փոլ Թոմաս Անդերսոնը և այլք:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.02.2026
Դիտվել է 700 անգամ
05.02.2026
Դիտվել է 421 անգամ
06.02.2026
Դիտվել է 374 անգամ
10.02.2026
Դիտվել է 287 անգամ
11.02.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster