Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շակիրային բանտարկություն է սպառնում

30.07.2021

44-ամյա Շակիրան ստիպված կլինի Իսպանիայում կանգնել դատարանի առջև՝ հարկային խարդախությունների համար: Ըստ Euro Weekly News հրատարակության, դատարանը երգչուհուն մեղադրում է ավելի քան 14,5 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: Դատախազի խոսքով՝ աստղը մեղավոր է ընդհանուր առմամբ վեց հարկային հանցագործությունների առումով:

«Իզաբել Մեբարակ Ռիպոլը (երգչուհու իսկական անունն է՝ խմբ.) Իսպանիայում հարկեր չի վճարել 2012, 2013 և 2014 թվականներին, չնայած այն հանգամանքին, որ նա դա անելու պարտավորություններ ուներ՝ հանդիսանալով Իսպանիայի հարկային ռեզիդենտ»,- ասել է Բարսելոնայի առաջին ատյանի դատարանի ղեկավար Մարկո Խեսուս Հուբերիասը՝ ուսումնասիրելով 34-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ Բարսելոնում երգչուհու կյանքի հանգամանքների եռամյա հետաքննության նյութերը:

Հետազոտության հենց սկզբից կոլումբիացի աստղը պնդում էր, որ այդ տարիներին նա ապրել է Բահամներում և «մերթընդմերթ» է այցել Իսպանիա:

600x400

«Կարևոր է ոչ այնքան Բահամյան կղզիներում բնակվելու հանգամանքը, այլ աjն, թե որքանո՞վ կարելի է Շակիրային համարել Իսպանիայի հարկային ռեզիդենտ»,- հայտարարել է պաշտպանական կողմը: Իսպանական օրենսդրության համաձայն, բավականին հեշտ է որոշել, թե արդյոք անձը հարկային ռեզիդե՞նտ է. բավական է հաշվել, թե քանի օր է նա ապրել այդ երկրում: Եթե անձը Իսպանիայում եղել է ավելի քան վեց ամիս, ապա պետք է եկամտահարկ վճարի, այդ թվում՝ արտերկրում ստացած եկամուտների համար։

Եթե երգչուհին դատարան չներկայանա մեղադրող կողմի հետ գործարքի համար, ապա, ըստ մամուլի հրապարակումների, նրա պատիժը կարող է լինել ազատազրկումը:

600x400

Ի դեպ, Շակիրայի սիրելին՝ Ժերար Պիկեն, 2015-ին նույնպես խնդիրներ է ունեցել հարկային ծառայության հետ, ապա տուգանվել ավելի քան 2,5 միլիոն եվրոյով:

Հարկերի հետ կապված բոլոր խնդիրներով հանդերձ՝ թե՛ Շակիրան, թե՛ Ժերար Պիկեն բարձր վարձատրվող հայտնիներ են: Երգչուհու կարողությունը 2019 թվականին գնահատվել է 35 միլիոն դոլար: France Football-ի կազմած ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշում Ժերար Պիկեն հայտնվել է լավագույն հնգյակում. նրա եկամուտը կազմում է տարեկան 29 միլիոն դոլար:

Զույգը դաստիարակում է երկու որդիների՝ ութամյա Միլաին և վեցամյա Սաշային։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1033 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փարիզի Սանտ Լուիս-էն-Իլ եկեղեցում կազմակերպվել է հայկական երաժշտության համերգ

09.10.2021
Փարիզի Սանտ Լուիս-էն-Իլ եկեղեցում մենահամերգով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում մեծ ճանաչում ստացած Անահիտ Բ.-ն (Բոյաջյան):

Նախկին ամուսիններ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին միասին ժամանակ են անցկացնում

02.10.2021
Զույգին մոտ կանգնած աղնյուրները հաստատում են, որ Ուեսթն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի փոխի և վերականգնի վստահությունը Քիմի մոտ, ում հետ նա ամուսնացած է գրեթե յոթ տարի:

Նանտում կայացած կինոփառատոնում ցուցադրվել է Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը

23.09.2021
ֆրանսիական Նանտ քաղաքի Katorza Cinema կինոթատրոնում անցկացված Kinorusse 2021 ռուսական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ցուցադրվել է նաև Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկված ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը։

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ

16.09.2021
F խմբի առաջին տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Նորվեգիայի հավաքականին և պարտվեց 0:10 հաշվով:

Ջենիֆեր Լոպեսը, Մեգան Ֆոքսը, Մադոննան և այլ աստղեր MTV Video Music Awards 2021-ում

14.09.2021
Կարմիր գորգը լի էր խայտաբղետ հանդերձանքներով: Երկրպագուներին հատկապես տպավորոցին Ջենիֆեր Լոպեսի, Մադոննայի և Մեգան Ֆոքսի անկեղծ կերպարները:

Նյու Յորքի նորաձևության շաբաթ. Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Մեգան Ֆոքսը՝ Moschino-ի ցուցադրությանը

11.09.2021
Նյու Յորքում շարունակվում է նորաձևության շաբաթը, և երեկ Ջերեմի Սքոթը ներկայացրեց իր նոր գարուն/ամառ հավաքածուն՝ Moschino-ի համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1684 անգամ
14.10.2021
Դիտվել է 1052 անգամ
12.10.2021
Դիտվել է 449 անգամ
13.10.2021
Դիտվել է 341 անգամ
15.10.2021
Դիտվել է 341 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster