Երբևիցե տեսած ամենաանկեղծ գործված զգեստը․ ինչ խոսք՝ դա Քայլի Ջեններինն է
21.05.2021
Գործված զգեստը 2021 թվականի ամռան ամենաթեժ թրենդն է։
Պատահական չէ, որ Քայլի Ջեններն արդեն հասցրել է նորաձև զգեստապահարանը համալրել արդիական նորույթներով, այդ թվում՝ իր բացությամբ աչքի ընկնող գործված մինի զգեստով:
Կիսաթափանցիկ ու շատ բաց ասիմետրիկ զգեստն ամառային արձակուրդի ընթացքում հիանալի լողափնյա տարբերակ է: Բայց դժվար թե որևէ մեկը, բացի Քայլիից, կհամարձակվի այն հագնել:
Աստղը սադրիչ կերպարը հաջողությամբ լրացրել է համապատասխան սանրվածքով՝ նա մազերը հարդարել է սերֆերի ընկերուհու ոճով, իսկ առջևից երկու հյուսք է արել:
Ահա թե այս ամռան համար ինչ տարբերակներ են առաջարկում նորաձևության առաջատար տները։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2735 անգամ
Читать на русском
|