Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Եթե դերասանուհի չլինեի,  կհանդուրժե՞ի ամուսնուս մասնագիտությունը. ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆ

10.05.2012

LN-ի հյուրասրահում է դերասանուհի Նելլի Խերանյանը:

- Լառոշֆուկոն ասում էր' իրական սերը նման է «ուրվականի». բոլորը դրա մասին խոսում են, բայց քչերն են տեսել: Կարծում եմ'Ձեզ հաջողվել է տեսնել այդ «ուրվականին», ճի՞շտ եմ:

-Ես չգիտեմ՝ «ուրվականին» տեսել եմ, թե չէ. ես իմ համոզումներն ունեմ' սերը հիվանդություն է… Վստահ կարող եմ ասել, որ ես վարակվել եմ այդ վիրուսով, հիմա արդեն չգիտեմ՝ կաթիլային է եղել, թե այլ կերպ, բայց վարակվել եմ:) Երեւի ամեն մարդ իր պատկերացումներն ունի այդ զգացմունքի մասին, ինձ համար սիրո վերնագիրը  «Հիվանդություն» է, բայց վստահ եմ' շատերի համար էլ ուրվական է:

- Կասե՞ք' ըստ Ձեզ, որոնք են իրական սիրո դրսեւորումները:

-Նախ պիտի ընդունես դիմացինիդ այնպիսին, ինչպիսին նա կա, պիտի փորձես վստահել, ինքդ հավատարիմ լինել, հետո պահանջել հավատարմություն: Պիտի ընդունես տղամարդուն որպես հենց այնպիսի թույլ արարածի, ինչպիսին նա կա:

-Տղամարդկանց համարում եք թույլ արարածնե՞ր:

-Անպայման, տղամարդիկ ուժեղ են միայն ֆիզիկապես, իսկ մնացյալ հարցերում ավելի թույլ են, քան կանայք, համարյա վստահ եմ դրանում:

-Սեփական փորձի՞ց եք ասում:

-Ո՛չ, սեփական փորձի հարցը չէ, կյանքը ցույց է տալիս' միշտ կինը շատ ավելի ուժեղ է, քան տղամարդը: Կինը ուժեղ է ե՛ւ ընտանիքի պահպանման գործում, ե՛ւ ամենահասարակ կենցաղային հարցերում, ե՛ւ առհասարակ ամեն ինչում. կինը միշտ թիկունքում է լինում, իսկ թիկունքը միշտ պետք է ուժեղ լինի, որ առաջ գնացողը ուժեղ քայլեր անի: Նա, ով թիկունքում է, ուժեղ է:

- Ասում են' կյանքը տրագեդիա է նրանց համար, ովքեր ապրում են զգացմունքներով եւ կոմեդիա, եթե ապրում են խելքով: Համաձա՞յն եք եւ ինչո՞վ եք Դուք առաջնորդվում:

-Գուցե (ծիծաղում է-LN): Չգիտեմ, ես փորձում եմ երկուսն էլ գործի դնել կյանքում, դրա մեջ, իհարկե, ճշմարտություն կա, հանճարեղ է ասված, ու ես համաձայն եմ:

- Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

-Եթե շատ անկեղծ լինեմ, պետք է ասեմ' մահից. ամեն ինչ անորոշ է, ու անորոշությունն ինձ ամենաշատն է վախեցնում, իսկ ընդհանրապես շատ վախեր ունեմ, դա իմ թերություններից մեկն է:

-Կկիսվե՞ք:

-Ո՛չ, չեմ կիսվի. ինձ շատ լավ ճանաչող մարդիկ գիտեն դրանց մասին:

- Ըստ Ձեզ' ի՞նչն է ծնունդ տալիս իրական երջանկությանը:

-Շատ եմ դժվարանում ասել' ինչ է երջանկությունը, դրանք երեւի ակնթարթներ են, որոնք գալիս են, գնում են, դա այն է, որ ինչ-որ պահի դու քեզ լրիվ լիարժեք ես զգում, բայց' ինչն է դժվարանում եմ ասել ու դժվարանում եմ հիշել որեւէ մեկի ասածը երջանկության մասին, որն ինձ լիովին բավարարել է. այն, ինչ մարդու ներքին զգացողությունների հետ է կապված, դժվար է բառերով բացատրել:

-Իսկ Ձեր նշած այդ ակնթարթները Ձեզ մոտ հաճա՞խ են լինում:

-Լինում են: Աստված շատ առատաձեռն է իմ հանդեպ:

- Ի՞նչ եք  կարծում, կա՞ ինչ-որ բան, որը հավերժ է:

-Կարծում եմ' մի բան կա, որ հավերժ է այս աշխարհում, դա մարդու գենետիկ կոդն է:

- Եթե Ձեր աղջիկներն ընտրեն Ձեր ուղին, կաջակցե՞ք նրանց, թե՞ դեմ կլինեք:

-Մեծ աղջիկս ընտրել է արդեն այնքանով, որ ավարտում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, բայց թատրոն գալ չի ցանկանում, երեւի կմնա և կդասավանդի:

-Այսինքն չի՞ ուզում խաղալ:

-Ո՛չ, մեր օրինակը վատ ազդեցություն ունեցավ նրա վրա, չի ուզում այդ տեսակ կյանքով ապրել, դերասանի կյանքը դժվար ու անկանոն է, դուստրս կանոնակարգված կյանք է սիրում: Դերասանի կին կամ ամուսին լինելն էլ է շատ դժվար:

-Ո՞րն է այդ դժվարությունը:

-Դժվար է. ամեն տղամարդ չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ բոլորի կանայք տուն են գալիս, իսկ իր կինը երեկոյան նոր գնում է գործի: Խանդի գործոնը կա:

-Հիմնավորվա՞ծ է:

-Այո՛, ես չգիտեմ՝ եթե դերասանուհի չլինեի, արդյոք կհանդուրժեի իմ ամուսնու մասնագիտությունը: Համբերություն է պետք, դու խորը մտքի աշխատանք պետք է ունենաս և գիտակցես, որ դա քո ամուսնու աշխատանքն է: Երեւի հենց դրա համար է, որ շատ դերասանների կյանքը չի ստացվել ընդհանրապես:

-Սիրո՞ւմ եք խոհանոցում լինել, հաճույքո՞վ եք պատրաստում:

-Ընդհանրապես խոհանոց չեմ սիրում, բայց ամեն առավոտ աչքս բացում եմ ու պարտաճանաչ կնոջ պես ճաշ եմ պատրաստում, եւ ես դա անում եմ արդեն քսաներեք տարի. օրվա ընթացքում էլ չեմ հասցնի:

- Տիկի՛ն Խերանյան, ի՞նչ եք կարծում, ո՞րն է տղամարդու ամենամեծ ակնկալիքը կնոջից:

-Հավատարմությունը, ամեն հայ տղամարդ ակնկալում է' այն կինն, ում ինքն ընտրել է, պետք է հավատարիմ լինի իրեն ամբողջ կյանքում:

- Ձեր ամուսնու մեջ մարդկային ո՞ր հատկանիշն եք ամենաշատը գնահատում:

-Ազնվությունը: Չափազանց ազնիվ մարդ է, ավելի ազնիվ մարդ, քան Տիգրանն է, քիչ եմ հանդիպել:

- Ո՞րն է եղել այն զենքը, որով գրավել եք Ձեր ամուսնու'Տիգրանի սիրտը:

-Չգիտեմ, ամեն տղամարդ երեւի կին է ընտրում իր մոր նմանությամբ, գուցե ես նման էի իր մայրիկին: Սկեսրոջս հետ երկար միասին ապրել ենք, ու ես այդ ընթացքում հասկացել եմ' նման ենք իրար:

- Հրաշքների հավատո՞ւմ եք:

-Անպայման, չի կարող մարդը ինչ-որ մի բանի չհավատալ, ամենակարեւորը՝ հրաշքի: Չի կարող այս կյանքում ամեն ինչ ռեալ լինել, անպայման հրաշքներ կան:

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

Դիտվել է 20553 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1012 անգամ
17.12.2024
Դիտվել է 711 անգամ
18.12.2024
Դիտվել է 637 անգամ
18.12.2024
Դիտվել է 573 անգամ
19.12.2024
Դիտվել է 355 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster